СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Https://elearning.armedu.am/pluginfile.php/75881/mod_page/intro/get.jpg

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Https://elearning.armedu.am/pluginfile.php/75881/mod_page/intro/get.jpg»

Երկիր, լուսին

        Երկիրը, Լուսինը, աստղերը, Արեգակը  երկնային մարմիններ են։ Արեգակի շուրջը պտտվում են  տիեզերական տարբեր մարմիններ, որոնցից գլխավորները մոլորակներն են։ Այդ բոլոր մարմինները Արեգակի հետ միասին կազմում են Արեգակնային համակարգ։

Արեգակնային համակարգի մեջ է նաև մեր մոլորակը՝ Երկիրը։ Երկիրն իր սեփական լույսը և ջերմությունը չունի, դրանք ստանում է Արեգակից։ Դուք արդեն գիտեք, որ Երկիրն շատ ու շատ անգամներ փոքր է Արեգակից։ Բայց եթե հնարավոր լիներ առանց հանգստանալու ոտքով պտտվել Երկրի շուրջը, ապա այդ ճամփորդության համար հարկավոր կլիներ մոտ երեք տարի։ Մեր "փոքր" մոլորակի վրա կան հսկայական օվկիանոսներ և ծովեր, լեռներ ու հարթավայրեր , հարյուրավոր երկրներ։

  Երկիրն ունի գնդի ձև։ 1961 թվականին ռուս տիեզերագնաց Յուրի Գագարինը աշխարհում առաջինը տիեզերանավով թռիչք կատարեց դեպի տիեզերք, պտտվեց Երկրի շուրջը և վերևից տեսավ նրա ուռուցիկ մակերևույթը։ 1989 թվականին ամերիկյան "Դիսքավերի" տիեզերանավի անձնակազմի հետ տիեզերք թռավ նաև ամերիկյան տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը։

Լուսինը Երկիր մոլորակի մշտական ուղեկիցն է, նրա բնական արբանյակը։ Այն միշտ պտտվում է մեր մոլորակի շուրջը և Երկրին ուղղված է միշտ միևնույն կողմով։ Լուսնի լրիվ պտույտը Երկրի շուրջը տևում է մոտ մեկ ամիս։ Լուսինը մեզ ամենամոտ երկնային մարմինն է։ Նա մոտավորապես 400 անգամ ավելի մոտ է Երկրին․ քան Արեգակը, դրա համար էլ Երկրից դիտելիս այն Արեգակի չափ է երևում։ Երկրի նման՝ Լուսինն էլ չունի իր սեփական լույսը։ Այն մեզ փայլատակող է երևում, որովհետև անդրադարձնում է Արեգակի լույսը։

 Աստղադիտակի միջոցով կարելի է դիտել Լուսնի մակերևույթի լեռներըև իջվածքները։ Լուսինը օդ չունի։ Այդ պատճառով էլ այնտեղ կյանք չկա։ Լուսնի ուսումնասիրության գործում գիտնականներին մեծապես օգնում են տիեզերական հատուկ սարքերը՝ արհեստական արբանյակները։ Երկրից բացի Լուսինը միակ երկնային մարմինն է, որտեղ ոտք է դրել մարդը։ Ամերիկացի աստղագնաց Նիլ Արմսթրոնգը 1969 թվականին առաջինը ոտք դրեց Լուսնի վրա։