СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Https://youtu.be/BUlN_KSBtYg

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Https://youtu.be/BUlN_KSBtYg»

Մեր գլխուղեղը և զգայարանները



      Արդեն գիտենք, ու օրգանիզմի բնականոն աշխատանքը կարգավորում է նյարդային համակարգը։

  Գլխուղեղը հետևում է բոլոր օրգանների ճիշտ աշխատանքին, ղեկավարում մեր մտքերն ու զգացմունքները։

  Ողնուղեղն էլ ունի իր՝ ոչ պակաս կարևոր պարտականություններ։ 

 Դու նստած դաս ես սովորում։ Բակից ինչ-որ մեկը քեզ կանչում է։ Դու անմիջապես գիրքը մի կողմ ես դնում, մոտենում պատուհանին, բացում այն և դուրս նայում։ Ուզում ես տեսնել, թե  ով էր կանչողը։ Այդ ամենը դու անում ես նույնիսկ չմտածելով։ Ո՞վ է ղեկավարում քո բոլոր գործողությունները։ Իհարկե գլխուղեղը, այն մարդու ամենակարևոր օրգանն է։ Ականջները լսեցին ձայնը և հաղորդեցին գլխուղեղին, նա ոտքերին հրամայեց մոտենալ պատուհանին, ձեռքերին՝ բացել այն, արքերին՝ դուրս նայել և հայացքով փնտրել ձայն տվողին։

ԱՅՆ ամենը, ինչ գոյություն ունի և տեղի է ունենում մեր շրջապատում, մենք ընկալում ենք զգայարանների միջոցով։ Օրինակ՝ խնձորի գույնը ընկալում ենքցաչքերով, համը՝ լեզվով, հոտը՝ քթով։ Եթե մութ սենյակում ցանկանում ենք լույս վառել, ապա անջատիչը գտնում ենք պատը շոշափելով, իսկ երաժշտությունը լսում ենք ականջներով։ Աչքերը, ականջները, քիթը, բերանը, մաշկը մեր զգայարաններն են։ Սակայն գիտնականներն ասում են․"Ոչ թե աչքն է տեսնում կամ ականջը լսում, այլ՝ ուղեղը"։ Ինչպե՞ս դա հասկանալ։

 Մարդու օրգանիզմում  կա նյարդաթելերի շատ խիտ ցանց, որը ջգվում է մարմնի տարբեր մասերից դեպի գլխուղեղ և ողնուղեղ։ Նյարդաթելերի վերջույթները գտնվում են աչքերում, ականջներում, քթի մեջ, լեզվի վրա, թաքնված են մաշկի մեջ և բոլոր օրգաններում։ Գլխուղեղը մարմնի տարբեր օրգաններից տեղեկություններ է ստանում և համապատասխան հրամաններ ուղարկում նրանց։ Այդ տեղեկությունները օրգաններից դեպի գլխուղեղ և գլխուղեղից դեպի օրգաններ հաղորդվում են այնպիսի արագությամբ, ինչպես, օրինակ,էլեկտրական հոսանքն է անցնում լարերով։

 Մարդկային ուղեղը շատ բարդ կառուցվածք ունի ․ ամբողջ օրվա լարված աշխատանքից հետո այն հանգստանում է միայն գիշերը։ Սակայն նույնիսկ խոր քնած ժամանակ գլխուղեղում կան " հերթապահ" տեղամասեր, որոնք հետևում են մեր օրգանիզմին, որպեսզի սիրտը համաչափ աշխատի, թոքերը շնչեն,աղիքները մարսեն ընթրիքին կերածը և այլն։

 Որպեսզի քնած ժամանակ օրգանիզմը հասցնի վերականգնել իր ուժերը, և առավոտյան դու առույգ լինես, անպայման ժամանակին պառկիր քնելու և քնիր 10 ժամից ոչ պակաս։

  




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!