СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Https://youtu.be/Cmo0phMjdHU

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Https://youtu.be/Cmo0phMjdHU»

Իմ իրավուքները և պարտականությունները

  Իրավունքի և պարտականության մասին մենք զրուցել ենք նաև երկրորդ դասարանում։ Այժմ կփորձենք ավելի շատ բան սովորել մեր իրավունքների և պարտականությունների մասին։ Մարդն միայնակ չէ․ նա ապրում և շփվում է շատ այլ մարդկանց հետ, ունի որոշակի պարտականություններ և իրավունքներ։

  Եթե մենք թղթի վրա գրենք մեր իրավունքների և պարտականությունների մասին, ապա կունենանք մի երկար ցուցակ։ Կտեսնենք, որ մենք իրավունք ունենք խաղալու, հանգստանալու, երաժշտություն լսելու և այլն։ Մյուս կողմից մենք պարտավոր ենք դպրոց գնալ, դաս սովորել, հարգել միմյանց, պահպանել երթևեկության կանոննները։

  Իրավունքի և պարտականության մասին պետք է իմանալ, որ դրանք վերաբերում են ոչ միայն առանձին մարդուն՝ ինձ, քեզ, նրան, այլև մեզ բոլորիս։ Գուցե դա զարմանալի թվա, չէ՞ որ բակում խաղալը կամ երաժշտություն լսելը իմ իրավունքն է։ Դա իհարկե այդպես է, բայց մյուսներն էլ իրենց իրավունքներն ունեն։ Պետք է այնպես անել, որ գնդակ խաղալը կամ երաժշտություն լսելը չխանգարի ուրիշների հանգիստը, որևէ կերպ չվնասի  նրանց և ընդհանրապես՝ չխախտի մյուսների իրավունքները։ Իրավունքն ու պարտականությունը, այսպիսով, միշտ միասին են լինում, հակառակ դեպքում՝դրանցից մեկը տուժում է։

  Իրավունքն այն է, ինչ ես կարող եմ անել, պարտականությունն այն է, ինչ ես պարտավոր եմ, այսինքն՝ ես պետք է անեմ։