СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Https://youtu.be/YM6nMQbcKEk

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Https://youtu.be/YM6nMQbcKEk»

Տարվա եղանակները

 Դու, հավանաբար, նկատել ես, որ բնության մեջ անընդհատ տեղի են ունենում ինչ-որ փոփոխություններ։ Բնության մեջ կատարվող որոշ փոփոխություններ կարող ենք անմիջապես տեսնել։ Օրինակ՝ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը։ Դու ինքդ քո կամքից անկախ ենթարկվում ես այդ փոփոխությանը։ Վաղ առավոտյան արթնանում ես, գնում դպրոց։ Այնուհետև գալիս ես տուն, հանգստանում, սովորում դասերդ, խաղում և երեկոյան պառկում քնելու։ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է տեղի ունենում գիշեր-սերեկ փոփոխությունը։Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։ Դա տևում ՝ մեկ օր։ Երկրի պտոյտի հետևանքով գիշերը փոխարինվում է ցերեկով, իսկ ցերեկը՝ գիշերով։

 Տարվա ընթացքում կատարվող բոլորիս հայտնի փոփոխություններից է տարվա եղանակների հերթափոխ։ Տարին ունի 4 եղանակ՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ։ Տարվա ամեն եղանակին փոխվում է  և՛ կենդանի, և՛ անկենդանի բնությունը։

 

Իսկ ինչո՞ւ են առաջանում տարվա եղանակները։ Դրա գլխավոր պատճառն այն է, որ Երկիր մոլորակը պտտվում է Արեգակի շուրջը։ Իր մեկ պտույտն Արեգակի շուրջը Երկիրը կատարում է 365 օրվա ընթացքում։ Այդ ժամանակամիջոցը կոչվում է տարի։ Տարվա ընթացքում, երբ երկնքում Արեգակը շատ բարձր դիրքում է լինում, ցերեկներն ավելի երկար են լինում, քան գիշերները։ Արևի ճառագայթներից երկրի մակերևույթը  ուժեղ տաքանում է։ Այդ ժամանակ ամառ է։ Իսկ, երբ Արեգակի դիրքն այնքան էլ բարձր չէ, ապա նրա ճառագայթներն ավելի քիչ են տաքացնում Երկիրը, իսկ գիշերներն էլ երկարում են։ Այդ ժամանակ ձմեռ է։ Ուրեմն տարվա եղանակների առաջացումը պայմանավորված է երկնքում Արեգակի բարձրությամբ և ցերեկվա տևողությամբ։