СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

**Հզորություն**

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«**Հզորություն**»

Հզորություն

Այսպիսով, միևնույն աշխատանքը մի մեքենան մյուսից այնքան անգամ ավելի արագ կկատարի, որքան անգամ մյուսից շատ աշխատանք կարող է կատարել միավոր ժամանակում:

Եթե մարմինը A աշխատանքը կատարում է t ժամանակում, ապա՝N=A/t հարաբերությունը ցույց է տալիս միավոր ժամանակում նրա կատարած աշխատանքը և կոչվում է հզորություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի կատարած աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը, կոչվում է հզորություն:

Հզորությունը = Աշխատանք/Ժամանակամիջոց

Հզորության միավոր

Միավորների ՄՀ-ում հզորության միավորը մեկ վատտն է (1 Վտ)։ 1 Վտ-ն այն հզորությունն է, որի դեպքում 1 վ-ում կատարվում է 1 Ջ աշխատանք` 1 Վտ = 1 Ջ/վ:

 

Հզորության չափման միավորն այդպես է կոչվել ի պատիվ անգլիացի գյուտարար Ջեյմս Վատտի ։


Տեխնիկայում հզորության համար օգտագործվում են նաև միլիվատտ (մՎտ), կիլովատտ (կՎտ) և մեգավատտ (ՄՎտ) միավորները՝

 

1 մՎտ = 0,001 Վտ, 1 կՎտ = 1000 Վտ, 1 ՄՎտ = 1000000 Վտ։

Հզորությունը յուրաքանչյուր շարժիչի կարևորագույն բնութագիրն է:


Հայտնի հզորությամբ շարժիչի կատարած աշխատանքը t ժամանակում կարելի է հաշվել աշխատանքի բանաձևից:

A=N×t

Մարմնի կատարած աշխատանքը որոշելու համար նրա հզորությունը պետք է բազմապատկել այդ աշխատանքը կատարելու համար ծախսված ժամանակամիջոցով։