Ագրեսիա ասելով հասկանում ենք ուրիշին, կենդանիներին կամ մարդկանց գիտակցաբար վնաս հասցնելու մտադրությունը: Ըստ արտահայտման կերպի ագրեսիաները լինում են.
ա. Ազատ- գոյանում է ինչ-որ մեկին վնաս հասցնելու ցանկությամբ:
բ. Ոչ ազատ- Երբ զայրույթը շատ արագ ավարտ է ունենում:
Ըստ արտահայտման ձևի.
Ֆիզիկական ագրեսիա- կիրառվում է ֆիզիկական ուժ ուրիշի նկատմամբ
Ուղղակի ագրեսիա– անուղակի ճանապարհով այլ անձանց հասցեին ուղղված բամբասանքների, ծաղրանքի և զայրույթի անորոշ, անկանոն բռնկումների օգտագործումն է:
Վերբալ/բանավոր ագրեսիա- այլ մարդկանց նկատմամբ ունեցած բացասական զգացմունքների արտահայտումն է բառային դիմումների/վեճ, բղավոց/ ճիչերի ձևով և սպառնալիքների, հայհոյանքների միջոցով:
Ինքնագրեսիա կամ մեղքի զգացում- իր և շրջապատի նկատմամբ հատուկ վերաբերմունք կամ գործողություններ են, որոնք բխում են այն համոզմունքից, թե ինքը վատ մարդ է, վատ է վարվում, վնաս է տալիս, չար է և անխիղճ:
Նեգատիվիզմ- սովորաբար ուղղված է հեղինակությունների, ղեկավարների դեմ, հանդիսանում է վարքի ընդիմադիր ձև, որը պասիվ հակադրությունից կարող է վերածվել ակտիվ գործողությունների, ընդդեմ սահմանված պահանջների, կարգի, օրենքների:
Նյարդայնություն – սա մարդու բռնկվելու հակումն է և չնչին գռգռման դեպքում նույնիսկ բռնկվելու, կտրուկ և կոպիտ վարվելու պատրաստականության առկայությունը:
Թշնամություն – ագրեսիա, որի արդյունքում գլխավոր նպատակը հանդիսանում է զոհին տանջանք և տառապանք հասցնելը:
Ինքնաբեր ագրեսիա –ինքնաբեր ագրեսիա, որը չի հանդիսանում իրա - դարձության ազդեցության ռեակցիա:
Տոտալ նեգատիվիզմ –առաջանում է սոցիալական բոլոր օբյեկտների, նորմերի նկատմամբ բացասական վերաբերմունքից:
Գործնական ագրեսիա – սրա դրսևորման նպատակը ոչ թե ինչ-որ մեկին վնաս հասցնելն է, այլ ինչ-որ նպատակի հասնելու մղումը:
Ֆրուստրացիա –հոգեկան վիճակ, որը առաջ է գալիս գլխավոր նպատակին հասնելու ճանապարհին առաջացած արգելքի հետևանքով. հանդես է գալիս զայրույթի, գռգռվածության, տագնապայնության, մեղքի զգացման հետ:
Դեռահասների ագրեսիվություն
Ագրեսիվ վարքի զարգացման հիմքերն առաջին հերթին տանում են դեպի ընտանիքը, դաստիարակությունը, կյանքի առաջին տարիներին և դրան հաջորդող շրջաններ: Ագրեսիայի զարգացման կարևոր պայմաններից է նաև սոցիալական միջավայրը: Դեռահասության շրջանում առաջ են գալիս որոշ խնդիրներ, որոնց շարքում կարևորներից է ֆրուստրացիայի երևույթը` ծնողական սիրո պակասը, չբավարարվածությունը կամ դրա բացակայությունը, մշտական պատիժների կիրառումը երկու ծնողի կողմից: Գիտության մեջ նշվում են ագրեսիվ վարքը կանխարգելելու և արմատախիլ անելու երկու ճանապարհ.
• Ագրեսիվ պատժել
• Չխրախուսել
Մինչև երեխայի դեռահասության տարիքը հնարավոր է անտեսել ագրեսիվ վարքը, չխրախուսել և միևնույն ժամանակ խրախուսել /գովել/ այլ դրական գործողությունների համար, ինչը ժամանակի ընթացքում կթուլացնի ագրեսիվ վարքը /որպես առաջնային/: Դեռահասության ագրեսիայի անտեսումն անցանկալի է, քանի որ կարող է հաճախացնել ագրեսիվ վարքը և դարձնել այն սովորական: Քանի որ երեխան փոքր է և նրա շփման շրջանակը նույնպես փոքր է, ընտանիքում ընդունված որոշումների վրա չի ազդում տվյալ սոցիալական միջավայրը և ծնողի ագրեսիվ վարքի անտեսումը իրոք մնում է ուժի մեջ: Իսկ դեռահասի դեպքում, քանի որ շփման շրջանակը լայն է, դեռահասն իր խրախուսանքը կարող է ստանալ նաև դրսից, այսինքն հավանություն հասակակիցներից, ինչն այդ տարիքային շրջանում ավելի կարևոր է: Դեռահասները մշտապես փորձարկում են սոցիալական նորմերն ու կանոնները, ստուգում են դրանց ամրությունը և իրենց թույլատրելի վարքի սահմանը: Այդ պատճառով ծնողի կողմից նման վարքին չարձագանքելը կարող է դիտվել որպես թույլտվության կամ խրախուսանք: Ակտիվ պատժելու դեպքում ագրեսիան կարող է անցնել, բայց կարող է նաև դրսևորվել այլ իրավիճակներում, ուր պատժելու վտանգը փոքր է կամ ընդհանրապես չկա: Ըստ Միլլեռի տեսության ագրեսիայի տեղափոխումն ուրիշ, ավելի թույլ օբյեկտի վրա ավելի անվտանգ է, սակայն այդ օբյեկտը կարող է չլինել իրական ագրեսիայի պատճառ: Ագրեսորի թիրախի ընտրությունը պայմանավորված է երեք գործոններով.
1. Ուղղակի ագրեսիայի դրդման ուժ
2. Նպաստող այլ գործոններ
3. Նմանություն իրական ագրեսիա ծնող օբյեկտի հետ
Հետազոտությունները ցույց են տվել, երբ ծնողը շատ խիստ է կամ չափազանց ներողամիտ է վերաբերվում, այսինքն երկու ծայրահեղությունների դեպքում էլ ագրեսիայի հակվածությունն ավելի բարձր է: Ուսումնասիրություններով հաստատված է, որ ագրեսիվ և ոչ ագրեսիվ երեխաների միջև տարբերությունը լինում է ոչ թե ագրեսիվ նախապատվությունների ընտրության մեջ, այլ կոնստրուկտիվ /կառուցողական/ լուծումների չիմացության պատճառով: Կառուցողական մոտեցումն իր մեջ ներառում է.
• Գիտելիքների համակարգ
• Սոցիալական հմտություններ
• Սեփական դիքորոշումներ
Վերոնշյալ մոտեցումը ձևավորում է սթրեսային իրավիճակին ընդունելի ձևով արձագանքելու կարողություն: Դեռահասության շրջանում թե´ տղաների և թե´ աղջիկների մոտ են լինում ագրեսիվ վարքի դրսևորման առավել բարձր և ցածր մակարդակներ: Տղաների մոտ բարձր ագրեսիայի դրսևորումը լինում է 12 և 14-15 տարեկան հասակում /ֆիզիկական, բաց նաև վերբալ ագրեսիայի դրսևորումներ/, աղջիկների մոտ` 11 և 13 տարեկանում /անուղղակի, թաքնված և վերբալ ագրեսիա/: Երկու սեռի ներկայացուցիչների մոտ էլ ագրեսիայի ակտիվ ձևերից է նաև նեգատիվիզմը, ինչն օպոզիցիոն /հակադրվող/ վարքի ձև է: Սովորաբար այն ուղղված է ավտորիտետի /իշխանության/ դեմ, ինչպես նաև կարող է ուղղված լինել կանոնների, նորմերի, սովորությունների դեմ: Ոչ պակաս կարևոր խնդիրներից է դեռահասի ինքնագնահատականի և ագրեսիայի փոխկապակցվածությունը: Հետազոտությունների /Տրոֆիմովա Ն. Բ., Ռեան Ա.Ա./ արդյունքները ցույց են տալիս, որ առավել ագրեսիվ դեռահասներն ավելի հաճախ ունենում են էքստրեմալ/ծայրահեղ ինքնագնահատական` շատ բարձր կամ ծայրահեղ ցածր/: Կարևոր է նաև վերլուծել ինքնագնահատականի և միջավայրի գնահատականի հարաբերակցությունը, որը տալիս են ռեֆերենտ անձինք, օրինակ` ուսուցիչը, հասակակիցը և այլն: Եթե ինքնագնահատականը չի հաստատվում, արտաքին սոցիալական իրականության մեջ, այսինքն ցածր է կամ բարձր, դա դիտարկվում է որպես ֆրուստրացիա, քանի որ արգելափակվում է հիմնական բազային պահանջմունքը` հարգված, ընդունված լինելը, ինչն էլ դրդում է ագրեսիայի: Ինչպե՞ս վարվել ագրեսիվ դեռահասի հետ `.
1.Ոչ մի դեպքում թույլ մի տվեք ձեզ խոսել դեռահասի հետ բարձր տոնով:
2.Եթե զգում եք, որ դեռահասի համար դժվար է իրեն զսպել, ապա հնարավորություն տվեք նրան դուրս բերել իր ագրեսիան առանց շրջապատին վնաս տալու:
3.Ցույց տվեք արդյունավետ /ընդունելի /վարքի օրինակներ: Նրա ներկայությամբ մի ցուցադրեք զայրույթի պոռթկումներ և վրիժառության ծրագրեր:
4. Արեք այնպես, որ դեռահասն ամեն պահի զգա դրական վերաբերմունքը:
Հիմնականում ագրեսիվ գործողությունները դիտվում են երեխայի դեռահասութ-յան շրջանում: Այս վարքի վրա մեծ ազդեցություն ունի երեխայի դաստիարակութ-յունը, ծնողների հետ հարաբերությունները, որոնք կարող են երեխայի ինքնագնահա-
Տականի անկման պատճառ լինել, ինչպես նաև դասավանդողը: Ագրեսիայի
պատճառ շատ հաճախ կարող է լինել ինքագնահատականի անկումը:
Եվ, ինչպես արդեն նշեցի, դրա վրա մեծ ազդեցություն ունի ծնողը,դաստիարակությունը: Եթե երեխան դեռ փոքր ժամանակվանից ականատեսէ եղել բռնության, չի արժանացել ծնողական իսկական սիրո, ապա շատհաճախ նրանց մոտ նկատվում են շեղումներ՝ ագրեսիվ գործողություններ: Ուշագրավ է, որ նման դեպքերում այդ տարիքի հանցագործ երեխաներըհանցագործությունները կատարել են ոչ սթափ վիճակում, այսինքն եղել ենալկոհոլի ազդեցության տակ, եւ նույնիսկ կարող է թմրանյութ օգտագործած լինեն:
Բազմաթիվ հետազոտողներ իրենց ուսումնասիրություններում ցույց են տվել, որ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները եւ մնացած արտաքին եւ ներքին բախումները, որոնք շարունակվում են մինչեւ այսօր, իրենց հետքն են թողել ապագա սերնդի զարգացման եւ դաստիարակության վրա: Այդ պատերազմների տարիներին բացի մարդկային զոհերից, նյութատնտեսական ճգնաժամից, ուժեղացավ եւ ավելի մարապնդվեց տառապանքն ու բռնությունը: Մարդիկ զենքի եւ ուժի միջոցով ցանկանում էին հասնել իրենց նպատակների իրագործմանը: Ահա թե ինչու շատ կարեւոր դարձան երեխա-դասավանդող կայուն փոխհարաբերությունները: Սակայն այս հարաբերություններում հաճախ հանդիպում են դժվարություններ:
Լլոհդ դե Մաուսը գալիս է այն եզրակացության, որ երեխայի նկատմաբ վերաբերմունքը բարելավում է պատմության ընթացքում: Այս մոտեցման գնահատման իսկությունը կապված է նրանից, թե ընկալվում է դրսի յուրահատուկ գործունեությունը երեխաների հետ հարաբերություններում արտաքուստ ինչպես «ամբողջովին նորմալ» եւ միեւնույն ժամանակ ինչպես ներքուստ այն ուղղվում է երեխային որպես բռնություն:
Այստեղ էլ մի հարց է առաջանում: Ինչպես կարող են փոքր ժամանակ բռնություն եւ դաժանությաուն տեսած ծնողները ավելի քիչ այն կիրառեն իրենց երեխաների վրա:Հոգեբան Չահմ Շատայնը պաշտպանում է այն տեսակետը, որ երեխաներին դա ուղվում է նույնիսկ այն ժամանակ, երբ ծնողները նրանց ոչ մի անգամ չեն տանջում: Այս տեսակետին է հակված նաեւ Ալիսա Միլլերը:
Կա ագրեսիայի եւ մի տեսակ՝ աուտոագրեսիան: Այն ագրեսիա է ուղղվածինքն իր դեմ: Սրա առաջացումը սովորաբար թաքնված բնույթ ունի, եւ այն չիկարելի շփոթել կլինիկական և մազոխիստական պահվածքի հետ:
Տարբերում ենք աուտոագրեսիայի մի քանի ձեւեր՝ խառնվածքատրամաբանական, ինքնագնահատման, հրամայական եւ սոցիալ-ընկալման:
Խառնվածքատրամաբանական ձևում աուտոագրեսիան հարաբերվում է դեպրեսիվ, նևրոտիկ, ցուցադրական, մանրախնդիր պահվածքի հետ:
Ինքնագնահատականի փուլում ինքնագրեսիան այսպիսի տեսք ունի. Ինչքան ինքնագրեսիան բարձր է, այնքան ցածր է անձի ֆիզիկական «ես»-ը, սեփական ընդունակությունները:
Հրամայական ձեւում աուտոագրեսիան դա անձի ընդունակաությունն է, նրա սոցիալական ադապտացիան, ներանձնային փոխներգործությունը միկրոսոցիումում:
Ինչպես նշվեց աուտոագրեսիան դա անձի ցածր ինքնագնահատականն է, որը խանգարում է նրան կոնկրետ հաստատել շրջապատի, սոցիումի հետ, փոխում է նրա սոցիալ-հոգեբանական գործունեությունը:
Սոցիալ–ընկալման ձեւում աուտոագրեսիան ուղղված է ուրիշների ընկալմանը: Այստեղ ինքնագրեսիան չի հանդիսանում ուրիշներին նեգատիվ ընկալման մեջ, այլ ընդհակառակը, այն հարաբերվում է ուրիշների կողմից իրեն ըն կալման մեջ: Ավելի շատ այս տենդենցը նկատվում է դեռահասների մոտ՝ ուսուցիչների, ծնողների հետ փոխհարաբերություններում: Այսպիսով այս ամենից կարող ենք ենթադրել, որ ագրեսիան իր տարբեր ձեւերով ազդում է երեխայի ճիշտ եւ նորմալ զարգացման վրա, որի արդյունքում խաթարվում է նրա փոխհարաբերությունները ծնողների, շրջապատի, հասակակիցների հետ: Արդյունքում նա իրեն պահում է ոչ հարգալից եւ նեգատիվ: Եթե ժամանակին չբացահայտվեն եւ չկիրառվեն համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ, աստիճանաբար շեղվելով կարող է բռնել հանցագործ, իրավախախտ ճանապարհը:
Այսպիսով դեռահասությունը մարդու կյանքում շատ նշանակալի շրջան է:Դեռահասության տարիքում է տեղի ունենում մարդու ձևավորումը որպես անձ, այսինքն դեռահասն որոշում է կյանքում իր համար գլխավոր նպատակները, արժեքները, ձևավորում է իր շփման շրջանները:Հենց այս տարիքում ընկերները դառնում են անձի`սոցիալիզացիայի,հասարակության ճանաչման ,մարդկանց փոխհարաբերությունների անհրաժեշտ մասնիկ: Այսպիսով, դեռահասության տարիքի հիմնական նորագոյացություններն են աշխարհայացքի, ինքնուրույն դատողությունների ձևավորումը,բարձրացված պահանջները մարդու բարոյական կերպարի նկատմամբ, ադեկվատ ինքնագնահատականի ձևավորումը, ինքնադաստիարակության ձգտումը: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել դեռահասի հուզազգացմունքային ոլորտին,հասկանալ նրա ապրումները, պարուրել նրան սիրով ու ջերմությամբ: Վերջիններիս պակասը կարող է հանգեցնել նրան, որ դեռահասն հոգեպես օտարանա միջավայրից, իրեն զգա միայնակ ու անօգնական, մտածի, որ ոչ ոք պատրաստ չէ լսելու և հասկանալու իրեն: Անհրաժեշտ է այս տարիքում ապահովել զգացմունքային կապը հասակակիցների, հարազատների և մտերիմների հետ:
Գրականության ցանկ
Ա.Գ.Կովալյով Հոգեբանություն
Երևան, 1970թ.
Ս.Խուդոյան Անձի զարգացման ճգնաժամային տարիքը
Երևան, 2004թ.