СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ի՞նչ է Ֆրանկոֆոնիան և ինչո՞ւ Հայաստանում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ի՞նչ է Ֆրանկոֆոնիան և ինչո՞ւ Հայաստանում»

Ո՞վքեր են ֆրանկոֆոնները

Ֆրանկոֆոնները մոլորակի ֆրանսալեզու բնակիչներն են: Աշխարհում շուրջ 274 մլն մարդու համար հիմնական լեզուն ֆրանսերենն է: Ֆրանսերեն լեզուն համարվում է պաշտոնական լեզու աշխարհի 32 երկրներում: Ֆրանսախոսների թիվը վերջին տարիներին սկսել է կտրուկ աճել և, որոշ մասնագետների պնդմամբ, 2050թ-ին նրանց թիվը կեռապատկվի: Այս տենդենցը հատկապես նկատվում է աֆրիկյան երկրներում, որտեղ կրթության մատուցման լեզուն ֆրանսերենն է:


Ի՞նչ է Ֆրանկոֆոնիան

Ֆրանկոֆոնիան (ֆրանսերեն` La Francophonie) միջազգային կազմակերպություն է` հիմնադրված 1970թ., որպես ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման հաստատություն: Ֆրանսերենով կազմակերպության ամբողջական անունն է` Organisation Internationale de la Francophonie: Նրանում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ:

Որոշում կայացնող քաղաքական մարմինը ֆրանսախոս երկրների և կառավարության ղեկավարների համաժողովն է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

Առաքելությունը

Բացի ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության տարածումը խրախուսելը, կազմակերպության գլխավոր առաքելությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթության խթանմանը, ինչպես նաև մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը և անդամ երկրների միջև համերաշխության տարածմանը նպաստելն է:

Ի՞նչ է նշանակում ֆրանկոֆոնիա

Ֆրանկոֆոնիա տերմինն առաջին անգամ գործածվել է 1880թ-ին՝ ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ղեկլուսի կողմից, ով նպատակ ուներ մատնանշել այն աշխարհագրական տարածքները, որտեղ խոսում են ֆրանսերեն լեզվով: Փոքրատառով «ֆրանկոֆոնիա» բառը մատնանշում է այն ժողովուրդներին կամ անհատներին, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ օգտագործում են ֆրանսերենը, իսկ մեծատառով գրված «Ֆրանկոֆոնիան» մատնանշում է այն կառավարություններն ու երկրները, որոնց աշխատանքային պաշտոնական լեզուն ֆրանսերենն է:

Հայաստանը և Ֆրանկոֆոնիան

Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003թ-ից, երբ Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում Հայաստանը ձեռք բերեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ: 2008թ-ին Հայաստանը դարձավ ասոցիացիայի անդամ, իսկ 2012թ-ին` լիիրավ անդամ:

2010թ. Շվեյցարիայում կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթնաժողովին անդամ երկրներն ու կառավարությունների ղեկավարներն առաջին անգամ իրենց դիրքորոշումն արտահայտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ուղիղ երեք տարի առաջ` 2015թ-ի հոկտեմբերի 10-11-ը, Հայաստանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարների 31-րդ համաժողովը:

Հայաստանը` հյուրընկալող երկիր

2016թ. մայիսին Հայաստանը ներկայացրել է իր թեկնածությունը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կազմակեպելու գործում, որի արդյունքում՝ 2016թ-ի նոյեմբերի 22-25-ն Անտանանարիվոյում (Մադագասկար) կայացած գագաթնաժողովում միաձայն որոշում է ընդունվել՝ 2018թ-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: