СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ի՞նչ է սնունդը և ի՞նչպես ճիշտ սնվել։

Нажмите, чтобы узнать подробности

Այս թեմայի շրջանակում կծանոթանանք սննդի եւ սննդի նշանակության մասին։

 

Просмотр содержимого документа
«Ի՞նչ է սնունդը և ի՞նչպես ճիշտ սնվել։»

Ի՞նչ է սնունդը և ի՞նչպես ճիշտ սնվել

Սննդի և սնվելու նշանակությունը

Մարդու գոյատևման կարևորագույն պայմաններից մեկը սնունդն է: Մարդու ֆիզիկական առողջության գրավականներից մեկն առողջ սնունդ է։ Առողջ, հաշվեկշռված (բալանսավորված) և լիարժեք սննդակարգը մարդու աճի և զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման և առողջության պահպանման գրավականն է: Սխալ սննդային սովորույթները հանգեցնում են առողջական խնդիրների առաջացման: Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը և սննդակարգի պահպանումը։ Օրգանիզմն առողջ սննդով ապահովելու համար անհրաժեշտ է իմանալ սննդամթերքի օգտակարության և համային հատկանիշների մասին, որն էլ կօգնի կազմել ռացիոնալ ճաշացուցակ։



։



Սննդի նշանակությունը մարդու կյանքում

Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։ Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։



Սննդակարգում պետք է ընդգրկվեն տարբեր մթերքներ: Միայն սննդակարդի բազմազանության պարագայում հնարավոր է օրգանիզմն  ապահովել անհրաժեշտ բոլոր նյութերով:

Վիտամինները և հանքային նյութերը սննդի պարտադիր բաղադրիչներ են: Ի տարբերություն սննդի երեք հիմնական բաղադրամասերի (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրատներ), դրանք չունեն էներգետիկ արժեք, սակայն խիստ կարևոր են նյութափոխանակության համար:Օրգանիզմի կողմից ստացված և ծախսված էներգիան չափվում է կիլոկալորիաներով։ Մարդու սնունդը կազմված է բուսական և կենդանական սննդամթերքներից։



Բուսական սննդամթերքներ

Կենդանական սննդամթերքներ

բանջարեղեն

միս

միրգ

կաթ

ընդեղեն

ձու

հաց

ձուկ

շաքար

կաթնաշոռ