Ա․ Բարխուդարյան
ԴԱՍԻ ՊԼԱՆ -ՆԿԱՐԱԳԻՐ
Մայրենի -6
թեմատիկ միավոր
ՄՈՒՏՔԻ ԴԱՍ - Տևողությունը՝ 45ր․
ԴԱՍԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՝ ԽԻԿ
ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ
1․ Ակադեմիական՝
- աշակերտին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը
- գիտական և գեղարվեստական խոսքի մասին ունեցած գիտելիքների խորացում
2․ սոցիալական՝
կկարողանան խմբի ներսում համագործակցել և ուսումնասիրել նյութը
3․ Արժեքային համակարգի ձևավորում
ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- գեղարվեստական արձակ և չափածո տեքստերի ընթերցում
- միևնույն դեպքի նկարագրություն գեղարվեստական և գիտական ոճով
- տեքստի կամ հեղինակի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար օգտվել տեղեկատվական աղբյուրներից, տպագիր կամ էլեկտրոնային հանրագիտարաններից
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ՝
- Կոմիտասի մասին կենսագրական տեղեկություններ,
-Կոմիտասին նվիրված բանաստեղծություններ,
- ասույթներ Կոմիտասի մասին, երգահանի մտքերից,
- ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ — ԿՈՄԻՏԱՍ / շրջասույթ /
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ՝
-Գնահատել Կոմիտասի գործի կարևորությունը,
- իրենց մտքերը մատչելի և գեղեցիկ ձևակերպել,
-եզրահանգումներ անել
ՄԵԹՈԴՆԵՐԸ՝ մտագրոհ , հարցուպատասխան , T- աձև աղյուսակ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՝ Կոմիտասի դիմանկար , գնահատանքի խոսքեր , Կոմիտասի մտքերից , Պ․ Սևակ , Կոմիտասին նվիրված բանաստեղծություններ ,
, երգեր, դասագիրք , տետր
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1․ Լավ սովորող 3 աշակերտ իրենց ցանկությամբ կհավաքեն տեղեկություններ Կոմիտասի մասին
2․Գտնել Կոմիտասին նվիրված բանաստեղծություններ կամ արձակ գործեր / 4 աշակերտ /
3․ գրել ասույթներ
4․ Երգեցողության ուսուցչին խնդրել , որ աշակերտներին սովորեցնի , երգերը
ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
1 Կազմակերպչական պահ։
Նախապես որոշել եմ , որ դասի ավարտին պիտի ունենանք Կոմիտասին նվիրված պաստառ՝ ՀԱՅՈՑ ԵՐԳԻ ՎԵՀԱՓԱՌԸ խորագրով։
Թերթի կենտրոնում Կոմիտասի նկարն եմ փակցնում, որի տակ Պ․ Սևակի տողերն են․
Դու — վարդապե՞տ։
Դու ամենայն հայոց երգի վեհափառն ես․
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես հայոց երգի։
Մնացածը կանեն աշակերտները / կգրեն ասույթներ Կոմիտասի մասին , Կոմիտասի մտքերից, գուցե նաև կենսագրությունից հատված /
ԽԹԱՆՈՒՄ -( 10ր)․
Աշակերտները գիտեն, որ դասը նվիրվում է Կոմիտասին, առաջարկում եմ հիմնաբառով կազմակերպել մտագրոհ։
Ցածրաձայն հնչում է Լ․ Զաքարյանի կատարմամբ։
Մտքերի տարափի արդյունքը գոհացուցիչ է , արդեն գիտեմ , որ աշակերտները նախապատրաստվել են դասին։
Մտագրոհի բառերի մեջ նշվում են նաև կաքավիկ , լորիկ բառերը։
Հարցին , թե ինչու գրեցին թռչունների անունները , ոգևորությամբ պատասխանում են , որ գիտեն այդ երգերը։ Առաջարկում եմ երգել։
ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՈՒՄ (20 ր)- Այս փուլում , քանի որ դասագրքային աշխատանքներ չկան , աշակերտները պիտի ներկայացնեն Կոմիտասի կենսագրությունը և գործունեությունը ըստ իրենց հավաքած նյութերի / իրենց հետազոտական աշխատանքը /։
և Պ․ Սևակի պոեմի հատվածների։
Ձևավորվում է 4 խումբ ։
3 խմբերը /յուրաքանչյուրում ընդգրկվում են կենսագրություն ներկայացնող , բանաստեղծություն և ասույթ ներկայացնող աշակերտներ / աշխատելու են ինքնուրույն ։
Չորրորդ խումբը , որում ավելի թույլ աշակերտներ են ընդգրկված , աշխատելու է իմ տված ուսումնական նյութերով և իմ աջակցությամբ / լրացուցիչ նյութերով կատարելու ենք
հավելում / ։
Կենսագրություն ուսումնասիրած աշակերտները ,մեկը մյուսին շարունակելով , ներկայացնում են ․
1․Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան — հայ երգահան, երգիչ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 18699 սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։
2․1881-1893 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թ. ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թ. Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։
3․ 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ։ 1896-1899 թթ., ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:
Եզրահանգում ՝ ստացել է մասնագիտական կրթություն։
Աշակերտների խոսքին համապատասխան ցուցադրելու եմ սահիկահանդես, որ կենսագրության ժամանակագրական աղյուսակ է հիշեցնում ։
Համատեղելու ենք 3 աշխատանք /կենսագրության ներկայացում , սահիկահանդեսի դիտում , պաստառի ստեղծում /
I խումբը ներկայացնում է ծնողների և ծննդավայրի մասին գիտական խոսք
Հավելում կատարող աշակերտ - Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Խմբի գեղեցիկ գրող աշակերտը պաստառին գրառում կանի։
II խումբ —Ներկայացվում է Կոմիտասի Էջմիածին գալը
Հոգևորականի ուղին 12-ամյա Սողոմոն Սողոմոնյանի առաջ բացվում է 1881թ-ին։ Գևորգ վարդապետ Դերձակյանը Գևորգ Դ Կաթողիկոսի կարգադրությամբ Քյոթահիայից իր հետ ճեմարանի ապագա սան է բերում: Որբ Սողոմոնը, որ հայերեն չգիտեր, Կաթողիկոսի խոսքից ոչինչ չի հասկանում: Հիասթափված Կաթողիկոսը պատրաստվում է նրան հետ ուղարկել, երբ տղան ասում է, որ եկել է սովորելու ու սկսում է իր հրաշալի ձայնով երգել «Լույս Զվարթ»-ը: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:
Պ․ Սևակ , ։
III խումբ — Կոմիտասի գործունեությունը ,
Քանի որ հաջորդ դասի՝ Մ․ Գալշոյանի ստեղծագործության մեջ հանդիպելու են Կոմիտասի գործունեությանը 1911թ-ին , նախապես ուզում եմ ծանոթացնել նրա շրջագայություններին և Անգլիայի ՈՒայտ /Սպիտակ / կղզում հայտնվելուն, այդ պատճառով անցկացնում եմ համառոտ դասախոսություն։
1915 թվականի ողբերգությունը։ Խելագարություն ,մահ
Խմբի պատասխանը ուղեկցվում է սահիկահանդեսի ցուցադրությամբ։
- Դե, ե՜կ , Վարդապե՛տ, Ու մի՛ խենթանա․․․
Գրառումները կավարտեն։
Արդյունքում պաստառին կունենանք ․․․ , Կոմիտասն ասել է․․․ / ասույթներ / , կենսագրական տեղեկություններ և բանաստեղծական հատվածներ։
Կոմիտասը Փարիզ եկավ իր ժողովրդական երգերով ու իր հանրահայտ կարգախոսով՝ «ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորեցե՛ք նրանից»։
Կշռադատման փուլ – Առաջարկում եմ դասին կատարված աշխատանքները ամփոփել պաստառի միջոցով։
1 Ի՞նչ եք կարծում , ինչու՞ է Պ․ Սևակը Կոմիտասին անվանում մեր երգի Մեսրոպ Մաշտոց։
Լսում եմ աշակերտների կարծիքը , անհրաժեշտության դեպքում ուղղորդում եմ ։
Աշակերտները պաստառի գրառումներով մեկ անգամ էլ են անդրադառնում Կոմիտասի կյանքին , նրա գործի կարևորությանն ու արժևորմանը։
Ասույթների մեջ կա նաև Կլոդ Դեբյուսիի խոսքը ։
Նպատակահարմար եմ համարում փոխադրության ձեռնարկից կարդալ նյութը։
Ավարտելուց հետո հարցեր եմ ուղղում աշակերտներին․
1․ Ի՞նչ եք կարծում , ինչու՞ էր հուզվում Կոմիտասը։
2․ Կասկածում էր իր կատարմանը , թե՞․․․
3․ Իսկ ինչպիսի՞ն էր հայ ժողովրդի երգը։
Հարցերն առաջադրում եմ՝ ակնկալելով գեղեցիկ ու տրամաբանված պատասխան։
Աշակերտները կպատասխանեն , լրացումներ և եզրահանգումներ կանենք միասին։
Եթե նոր մտքեր կան , ավելացնում ենք մտագրոհի պաստառին։
Կատարվում է անդրադարձ․ սովորողները հիշում են դասի բոլոր քայլերը ։
Ի՞նչ արեցինք , ինչու՞ արեցինք, ինչպե՞ս արեցինք հարցերի օգնությամբ իմաստավորում են նյութը։
Գնահատում։
Տնային հանձնարարություն՝
1․ Հավաքել տեղեկություն Մ․ Գալշոյանի մասին
2․ Կռունկ թռչունի մասին տեղեկություն
3․ Տեղեկություններ Անգլիայի և Իռլանդիայի մասին