ԻՄ ԵՐԿՐԻ ՈՍՏԱՆՆԵՐԸ /30միավոր/
1․ Բերված հատվածից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները և լրացրու՛ համապատասխան տեղերում։ /3/
Հավաքվեցին բյուրավոր քարտաշներ՝ որձաքարը տաշելու , բյուրավոր որմնադիրներ՝ պատերը շարելու համար։ Արաքս գետով փսյտանյութ բերեցին , Մեծամորով՝ քարեր , կիր ու ավազ։
ա․պատշար - ․․․․․․․․․․․․․․․․
բ․ ատաղձ - ․․․․․․․․․․․․․․․․․․
գ․ ժայռակտոր - ․․․․․․․․․․․
2․ Ո՞վ էր ալանների դուստրը զրույցում։ /1/
………………………………………………..
3․Ի՞նչ էր Արտաշես թագավորի ձիուկի անունը զրույցում։ ․․․․․․․․․․․․ /1/
4․Ընդգծի՛ր տրված նախադասության վերջածանց ունեցող բառերը և ածանցները վերցրու՛ շրջանի մեջ։ 3
Արտաշես թագավորը լսեց արքայադստեր աղաչավոր ձայնը, դուրս եկավ իր շքեղազարդ մետաքսե վրանից։
5․ Լրացրու՛ բանաստեղծության բաց թողած բառերը։ /2/
Մենք ․․․․․․․․․․․․․․․ կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար ․․․․․․․․․․․․․․․ ունենք դեռ շատ։
6․ Թվարկի՛ր հայոց 3 մայրաքաղաքներ։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ………………………………… /3/
7․ Ինչպե՞ս են դիմում Ամենայն հայոց կաթողիկոսին։ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ /1/
8․Ո՞վ է բանաստեղծության հեղինակը։ /1/
ա․ Համո Սահյան բ․ Պարույր Սևակ գ․ Վահագն Դավթյան
9․ Ո՞վ է Էրեբունի քաղաքի հիմնադիրը։ /1/
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
10․ Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները։ /3/
Քաղաքը , ձայնը , ոսկիներն աշնան, ալևոր քարը, ․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Իմ աչքերի մեջ արտասուք դարձած, ․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Դուրս էին հորդում։ ․․․․․․․․․․․․․․․․․․․․
11․ Տրված բառերին վերջածանցներ ավելացնելով՝ ստացի՛ր նոր բառեր և ստացված բառերով կազմի՛ր նախադասություններ։ / 4/
ա․ եկեղեցի - ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
բ․ կապույտ- ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
12․ Սև բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր բառակապակցություններ։ /2/
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
13․ Ի՞նչ են ասում՝ /2/
նրան , ով ուսուցանում է։ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
լվացքատանն աշխատող կնոջը ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
14․ Գրի՛ր վերջածանցով կազմված բառ , որ նշանակի /3/
մի բան անող ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
մի նյութից պատրաստված- ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
տեղ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․