СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Իմ հին ու նոր մայրաքաղաք

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Իմ հին ու նոր մայրաքաղաք»

Երկնեց երկիրս երգն իր քաղաքի,

Ծիրանավառվեց ոսկերիզ հովտում,

Քաղաքս դարձրեց հույսի, լույսի ծով,

Մեր ուժի վկան ու առհավատչյան,

Զորացրեց կանչով ազգահավաքի:



Քանդակեց քրտինք, կամարեց հավատ,

Հենակվեց հույսով երազին իր վառ,

Իր Էրեբունուն արևաճակատ

Պարգևեց գարուն, ներարկեց ամառ,

Աշնան նախշազարդ գորգով իր պատեց,

Մաքրեց անարատ ձյան փաթիլներով:

Երևա՛ն իմ, այնպես հպարտ

Նայում եմ քո կոթողներին,

Ասես թե ինքս եմ բարձրանում,

Վեհանում ու անմահանում:



Գեղաքանդակ շենքերդ են բարձրացել,

Քարիդ անգամ շունչ ես տվել, Երևան,

Հայոց հողի ջահել սիրտն ես դու դարձել,

Լցվել հազար բերք ու տաղով, Երևան:



Զուլալ զրնգոց է և այս աշունը,

Տերևաթափի թեթև պարով

Կարծես անձրևն է գալիս աշնան:

Տարելիցն է Երևանիս,

Փողփողում է աշնանաշունչ,

Ու լեռները բիբլիական

Պար են բռնել հորիզոնում:



Իմ նորակերտ Երևան,
Լույսի շքերթ Երևան,
Անիս ավեր չթողնես
Իմ լույսի բերդ Երևան:









Այնպես քնքուշ, այնպես զվարթ
Ժպտում ես դու,մե´ր Երևան,
Երկինքդ պարզ,արևն առատ,
Քո ջուրն անուշ ու գլգլան:
Քանդակազարդ շենքերը քո
Մարդու հոգին են կախարդում,
Լցված է միշտ խինդով,երգով
Քո հարկի տակ ամեն մի տուն:
Հազար գույնի զարդեր կապած՝
Շողում ես դու ձմեռ,ամառ,
Միշտ հյուրասեր ու սրտաբաց՝
Քո նոր կյանքի լույսերն անմար:
Ով մի անգամ տեսել է քեզ,
Չի մոռանա հար-հավիտյան,
Դարձել ես դու շքեղ պարտեզ,
Ակունքը մեր երջանկության: