СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Իմ հոգու լար հայոց լեզու

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Իմ հոգու լար հայոց լեզու»


Իմ հոգու լար հայոց լեզու...

Մաշտոցյան այս հրաշալի ստեղծ
ագործությունը` հայկական այբուբենի կատարելությունը, մեր գոյության վկան է, պատմության հեռավոր
անցյալի կախարդական բանալին,
հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը:
Աստվածային լեզու է մեր հայերենը, ճոխ ու աննման, աղոթքի լեզու է մեր մայրենին, այն երկնային երաժշտությունը, որը հչում է յուրաքանչյուրիս
հոգում: Ես հպարտ եմ իմ մշակույթով,
հպարտ եմ ազգիս անցած հերոսական ճանապարհով, այն մայրենիով, որը մեզ սովորեցնում է սարեր շարժել, ժայռեր ճեղքել: Իմ ոսկեղենիկ մայրենին անզուգական գեղեցկություն ու անմրցելի ճկունություն ունի:
Հայի միտքը կարող է ազատ թռչել,
խորանալ, ինչպես օվկիանը, հզորանալ, ինչպես հայկական բանակը, հպարտ լինել Մասիսի պես: Յուրաքանչյուրս պետք է մեր պարտքը համարենք պատգամել հետագա սերունդներին, ներարկել յուրաքանչյուրի հոգու եւ արյան մեջ գաղափարներից ամենաթանկը, ամենասուրբը` մշտաբորբոք փարոսը` հայոց լեզուն, մեր հոգու լար հայոց լեզուն: Պետք է գիտակցենք, որ մեր ամենամեծ երջանկությունը հայոց
լեզվին տիրապետելն է, քանզի մեր մայրենին մեր ազգի դրոշն է, մեր ինքնությունը, այն հզոր զենքը, որի
շնորհիվ հայ ժողովուրդը պահպանել է իր գոյությունը:
Մաշտոցյան լույսն իմ հոգում հնչում է որպես աղոթք: Միասնական է իմ ժողովուրդը, հայը պետք է շենացնի
ազգի օջախը, տուն կանչի այն ընտ անիքներին, որոնք Մասիսի լանջին կանգնած, եռագույնը ծածանելով`
բռնեն հայկական «Քոչարին», ու թնդա հայկական հողը. չէ որ հայը իր հողի վրա է ամուր….
Հպարտ եմ, որ հայ եմ, որ մասնիկն
եմ այս մի բուռ ազգի, ազգ, որի
շուրթերին դրոշմված է հավերժ հնչող
սուրբ մեղեդին` հայոց լեզուն, որը
յուրաքանչյուրիս հոգում հաղթանակի երազանքներ է արթնացնում….

Մելինե ՈՍԿԱՆՅԱՆ
Արարատի մարզի
Մխչյան գյուղի միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի
եւ գրականության ուսուցչուհի