СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Իմացական զարգացման ոլորտ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Իմացական զարգացման ոլորտ»

ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Մտածողություն և տրամաբանություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետազոտում և համեմատում է առարկաները:

1) Ճանաչում է աշխարհը աչքերի, բերանի, ձեռքերի միջոցով:


2) Փնտրում է տեսադաշտից անհետացած առարկան:


3) Կենցաղային իրերն օգտագործում է ըստ նշանակության:


4) Հետազոտում է շրջապատող առարկաները` դրանց հետ տարբեր գործողություններ կատարելով:


5) Կրկնօրինակում է պարզ գործողություններ:

2. Երեխան հասկանում է իրադարձությունների հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:

1) Երկարացնում է իրեն հետաքրքրող տպավորությունները:


2) Մի քանի անգամ կրկնում է միևնույն գործողությունը` իր ուզածին հասնելու համար:


3) Գտնում է կապը առարկայի և երևույթների միջև:

Ուշադրություն, հիշողություն

3. Երեխան դրսևորում է ուշադրության կենտրոնացում և պահպանում:

1) Հայացքը 3-5 րոպե պահում է ձայն հանող առարկայի վրա:


2) Լսում է երգ կամ փոքրիկ հեքիաթը (դեռևս չհասկանալով դրա բովանդակությունը):

4. Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա:

1) Ճանաչում է ծանոթ դեմքեր, առարկաներ:

Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

5. Երեխան դրսևորում է երևակայության պարզագույն տարրեր:

1) Կատարում է գործողություններ տարբեր առարկաների/նյութերի հետ:


2) Կրկնօրինակում է մեծահասակների շարժումները:

Կողմնորոշում տարածության և ժամանակի մեջ

6. Երեխան կողմնորոշվում է տարածության մեջ:

1) Տան մեջ տեղաշարժվում է որոշակի նպատակով:


2)Իրեն ծանոթ միջավայրում գիտի որոշ առարկաների տեղը:

Սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում

7. Երեխան ունի տեղեկացվածություն/ գիտելիքներ իր և իր ընտանիքի մասին:

1) Ճանաչում է մոր և այլ մտերիմ մեծահասակների դեմքերը:

8. Երեխան ճանաչում և կատարում է մանկական ստեղծագործություններ:

1) Մեծահասակների ասելուց հետո երեխան կրկնում է մեկ կամ երկու բառ որևէ բանաստեղծությունից կամ երգից:


2) Ակտիվ արձագանքում է, երբ լսում է ծանոթ մանկական երգ: