Պ Ե Ն Տ Ա Տ Լ Ո Ն
Պենտատլոն՝ հնգամարտ, ներառում էր վազք 1 ստադիա սկավառակի, նետում, նիզակի նետում, ցատկ հեռավորության և ըմբշամարտ։
Օլիմպիական ծրագրում ավելացվել է մ․թ․ա․ 708 թվականին 18-րդ խաղերից։ Բոլոր ձևերը անցկացվել են մեկ օրում հստակ հերթականությամբ, սկսել են ցատկերից։ Ըստ պատմաբաններից մեկի, մարզիկները բաժանվում էին զույգերի և մրցում միմյանց դեմ, հաղթում էր այն մարզիկը, ով 3 կամ ավելի ձևերում հաղթանակ էր տանում։ Հետո նույն սիստեմով մարզիկները մրցում էին այնքան ժամանակ մինչև մնար միայն եզրափակիչ զույգը։ Արիստոտելը կարծում էր, որ հնգամարտը ավելի համաչափ է զարգացնում մարզիկի մարմինն ու մկանները։ Հեռացատկի մրցման ժամանակ մաքսիմալ հեռավորությունը եղել է 15 մետր, որը հայտնի չէ հեղինակների չափազանցեցումն է, թե մրցել են մեկ այլ ձևով, օրինակ՝ եռացատկ ։ Ժամանակակից հետազոտական խմբերը հետազոտել են հին հունական սափորների պատկերները և պարզել, որ ցատկերը չեն եղել թափավազքով այլ եղել են տեղից։ Էլիդայից Գորգը եղել է միակ աթլետը, ով հաղթել է 4 Օլիմպիական խաղերում հնգամարտից։ Բացի դրանից, նա հաղթել է նաև կրկնակի վազքում և գոպլիտների վազքում։ Հնգամարտը երիտասարդների համար անցկացվել է միայն 38-րդ Օլիմպիական խաղերին, հավանաբար սահմանափակ ժամանակի պատճառով, որի ընթացքում անցկացվում էր Օլիմպիական խաղերը:։
Просмотр содержимого документа
«Ինչ է պենտատլոնը»