СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինչո՞վ է պայմանավորված ժամանակակից գիտությունների հետաքրքվածությունը մարդու նկատմամբ

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ինչո՞վ է պայմանավորված ժամանակակից գիտությունների հետաքրքվածությունը մարդու նկատմամբ»

Ինչո՞վ է պայմանավորված ժամանակակից գիտությունների հետաքրքվածությունը մարդու նկատմամբ:

Ժամանակակից գիտական աշխարհը խոստովանում է, որ ցանկացած բնագավառում զարգացում ապրելու համար, այսուհետ անհնար է անտեսել մարդուն, և մարդուն համակողմանիորեն ուսումնասիրող գիտությունը` մարդաբանությունը: Հատկապես հիմա, երբ վերջին տասնամյակում գիտությունը և տեխնոլոգիան առաջ են ընթանում հրթիռային արագությամբ:

Ժամանակակից հանրության ձևավորման հիմնական համաշխարհային միտումը հումքային և արդյունաբանական տնտեսությունից անցումն է այսպես կոչված նոր տնտեսությանը, որը հիմնված է մտավոր ռեսուրսների և տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, իսկ այս ամենում մարդու գործոնը առաջնային է: Մարդու միջամտությունը արդի տեղեկատվական տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների միջոցով շրջակա աշխարհը դարձնում է ծրագրավորելի: Օրինակ վերցնենք ժամանակակից գիտություններից մեկը` էրգոնոմիկան: Էրգոնոմիկան ժամանակակից պայմաններ ստեղծող, նրա պրոցեսներն ուսումնասիրող, այն մարֆու ֆիզիոլոգիական և հոգեբանական հնարավորություններին հարմարեցնող դիսցիպլին է: Էրգոնոմիստները ձգտում են ստեղծել գործունեության մոդելավորման և ծրագրավորման տեսություն, ամբողջական համակարգ, որը իրագործում է ինֆորմատիկայիընկալման, մշակման և արտադրման պրոցեսը կառավարելու ֆունկցիան:

Այսպիսով, առաջանցիկ տեմպերով փոփոխվող այս արդի աշխարհում, որն ամբողջությամբ կառուցվում է գիտության, տեխնոլոգիաների և կրթության առանցքի շուրջ` մարդը կենտրոնական տեղ է զբաղեցնում: Ուստի ներկայում, երբ ամեն ինչ արվում է մարդկանց կյանքը հեշտացնելու, այն ավելելի լավ ու բարեկեցիկ դարձնելու համար մարդկային գործոնը կշարունակի մնալ առաջնային: