Просмотр содержимого документа
«Ինչու ««Ջոկոնդա»» դիմանկարը դարձավ գերաստղ ու նվաճեց աշխարհը»
ԻՆՉՈՒ ««ՋՈԿՈՆԴԱՆ»» ԴԱՐՁԱՎ ԳԵՐԱՍՏՂ ԵՎ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԸ
««Ջոկոնդա»»-ի գաղտնիք բացահայտումը ցանկացած մեկնաբանության համար դժվար կացություն է ստեղծում:Պատճառը, ըստ ոմանց, նրա անավարտ լինելն է ,ինչը երևակայական թռիչքի անսահման հնարավորություն է տալիս:Այս կարծիքին է նաև արվեստաբան Գրեգորի Կոզլովը:
Այս տեսակետը մենք հավանական չենք համարում ահա թե ինչու.նախ՝ բացի Լեոնարդոյից ,ով գիտեր արդյոք , կամ ով կարող էր արդյոք կռահել ,թե դիմանկարն անավարտ է. չէ որ այն այնքան ամբողջական է , այնքան կատարյալ , որ անավարտ լինելու տարակուսանքի տեղիք չի տալիս :Թերավարտ լինելու կողմնակիցները հիշում են Լեոնարդոյի որոշ ակնարկներ, կատարելության մասին նրա իմաստասիրական մտորումներ , թե՝ աշխարհում կատարյալ ու ավարտուն ոչինչ չկա :Ջորջո Վազարին այս եզրակացությանն է հանգել այն պատճառով , որ նկարիչը չորս տարի աշխաատել է , նկարել ,բայց անավարտ մնալու պատճառով այդպես էլ կտավը պատվիրատուին չի հանձնել : Նկարիչը , վայրից վայր տեղափոխվելով, անընդհատ լրացրել է , մշակել , գուցեև նորից ու նորից նկարել /Արնինե Խաչատրյանը դիմանկարի մակերեսին տեսնում է 30 թափանցիկ շերտ/:
Եվ վերջապես՝ անհայտ է , թե ինչ էր արդյոք մտահղացել Լեոնարդոն , ինչպիսին պետք է լիներ արդյոք ավարտուն դիմանկարը: Հիշենք նրա խոստովանությունը , երբ ««ավարտում էր »» ««Խորհրդավոր ընթրիք»»-ը , Քրիստոսի գլուխը չկերպավորվեց : Հասկանալի է նկարչի մտահոգությունը .հանճարի հզոր երևակայությունն անգամ ի զորու չեղավ կերպավորել Վեհի, Անհասանելիի դեմքը ...Իսկ ««Ջոկոնդա».-ի պարագայում խնդիրն այլ է: Նշանակում է դիմանկարի հանրաճանաչ դառնալու ներքին գործոնի դերը բացառվում է , ոմանց երևակայական թռիչքի թափը չէր կարող այնքան հզոր լինել :
Տեսաբանների մեկ ուրիշ խմբի կարծիքը բնավ առնչություն չունի ոչ Ջոկոնդայի առեղծվածային ժպիտի , ոչ էլ առհասարակ դիմանկարի հանճարեղ լինելու իրողության հետ :Խոսքը դիմանկարի համաշխարհային ճանաչմանը նպաստող արտաքին գործոնի մասին է:Չլիներ 1911թ. կողոպուտը ՝ այդպիսի հզոր վարկանիշ դիմանկարը հազիվ թե ձեռք բերեր:Մեծ է խորհուրդը ժողովրդական իմաստության ՝««Կորուստից հետո ես զգում կորցրածի արժեքը»». ափսոսանքի , ցավի, վրդովմունքի ինչ ապրումներ ունեցավ արվեստասեր հանրությունն այդ ընթացքում...
««Մոնա-Լիզայի»» գերաստղ հռչակման գործում «մեղավոր են»» իտալացիներ Լեոնարդո դա Վինչին և իրեն Լեոնարդո հորջորջող Վինչենցո Պերուջան , ֆրանսիացիներ Գոտյեն և Դյուշանը , կորսիկացի Նապոլեոնը , ամերիկացի Մորզեն, ավստրիացի Ֆրոյդը , ռուս Մերեժովսկին , լեհ Մալևիչը , բոլիվիացի Վիլեգասը....
Լեոնարդո դա Վինչիի ««Մոնա Լիզա-Ջոկոնդա»»-ն դարձել է տաղանդի խորհրդանիշ , թեպետ ճշմաիրտ տաղանդը խորհրդանիշներ չունի, դարձել է արվեստի չափանիշ ,թեպետ ճշմարիտ արվեստը չափանիշներ չի ճանաչում....