СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինչպես դառնալ լավ ընկեր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ինչպես դառնալ լավ ընկեր»

Ինչպես դառնալ լավ ընկեր

Զարմանալի է, բայց փաստ է, որ ոչ ամեն մեկը կարող է լինել լավ ընկեր: Ցավոք, դա սովորելն այդքան հեշտ չէ: Ահա մի քանի պարզ և գործուն խորհուրդներ, որոնք կօգնեն գտնել նոր ընկերներ և պահպանել լավ հարաբերությունները հին ընկերների հետ:

1. Եղի՛ր բաց նոր մարդու հետ ընկերության համար: Երբեմն, նոր մարդկանց հետ ծանոթանալիս, մենք շտապում ենք եզրահանգում անել, թե այս մարդը մեզ համար հետքրքիր չէ: Բայց, չէ՞ որ բոլոր մարդիկ շատ յուրահատուկ են, ամեն մեկն ունի իր պատմությունը, նույնիսկ եթե դա չի երևում առաջին ծանոթությունից: Իսկ հնարավորություն տալով նոր ծանոթին ցուցադրելու իր առանձնահատկությունները` մենք անում ենք առաջին քայլը ընկերություն հաստատելու ուղղությամբ: Բայց, իհարկե, չարժե «դիմակ» դնել, եղի՛ր իսկական և անկեղծ, այնպիսին, ինչպիսին դու իրականում կաս:

2. Ցուցաբերի՛ր բարություն և հարգանք: Ընկերների նկատմամբ բարյացակամությունը և դրական վերաբերմունքը ինչ-որ լավ արարքի համար պարգև չէ, այլ ուղղակի նշան, որ դու լավ մարդ ես: Ընկերությունը հենց այնպես չի տրվում. լավ ընկերություն ունենալը պահանջում է որոշակի ջանքեր:

3. Ազատվի՛ր վատ և բացասական զգացմունքներից: Համաձայնվիր, որ հնարամիտ, բարյացակամ, թեթև մարդկանց հետ շփվելն ավելի հաճելի է, քան լսել անվերջ դժգոհություններ, գանգատներ և նվնվոց, թե կյանքը շատ վատն է: Քո ընկերները նրանք են, ով հարգանք, պարծանք և հիացմունք են առաջացնում և քո կյանքը դարձնում ավելի զվարթ և հետաքրքիր: Մի՛ թույլ տուր քեզ ներքաշել տխրության, հուսահատության մեջ:


4. Սովորի՛ր բաց թողնել մարդկանց: Եթե տեսնում ես, որ քո կապվածությունը և շփումը ընկերոջդ հետ աստիճանաբար թուլանում և անհետանում է, այլևս չեք ուզում միասին ժամանակ անցկացնել, ուրեմն ժամանակն է ընդհատել ձեր հարաբերությունները: Դա երբեմն պատահում է, և բոլորովին չի նշանակում, որ ձեզանից ինչ-որ մեկը մեղավոր է, ուղղակի մարդկանց հարաբերությունների ցանկացած պատմություն ունի իր սկիզբն ու ավարտը:

5. Օգնի՛ր և նեցուկ եղիր քո ընկերներին: Դժվար պահին ընկերը սովորաբար օգնության է հասնում: Բայց քո ուշադրությունը, բարի խոսքերը և գովաբանությունը պակաս կարևոր չեն ընկերությունը պահպանելու համար, նունիսկ այն դեպքերում, երբ գովելու պատճառը այնքան էլ լուրջ չէ: Մտերիմ մարդու օգնությունն այն հրաշալի բանն է, որ տալիս է ապրելու ուժեր: Չնայած տարբեր մարդիկ ընկերությունը տարբեր կերպով են հասկանում, բայց այն առաջին հերթին ոչ թե նյութականն է, այլ զգացմունքները: Եվ իհարկե, ընկերությունը չի ենթադրում շահի հետապնդում: Մտերիմ ընկերը միշտ կլինի քո կողքին, դժվար իրավիճակում խորհուրդ կտա և ձեռք կմեկնի, կօգնի կայացնել ճիշտ որոշում, կկիսի լավ ու դժվար պահերը և կուղեկցի քեզ դեպի մեծահասակ կյանք տանող դժվար ճանապարհին:

6. Մի՛ պահանջիր բոլորից կատարելություն: Մարդը տարբեր հատկանիշների յուրահատուկ հավաքածու է, և՛ լավ, և´ վատ: Քո ընկերների թերություններն իրենց բնավորության մի մասն են, առանց թերությունների նրանք հնարավոր է կլինեին լրիվ այլ մարդիկ: Ուրեմն, սովորիր նրանց ընդունել այնպես, ինչպիսին նրանք կան, և ընդունել ինչպե՛ս նրանց ուժեղ, այնպե՛ս էլ թույլ կողմերը:


7. Ների՛ր, որպեսզի կարողանաս առաջ գնալ: Եթե ընկերդ քեզ ցավ է պատճառել, եթե վիրավորանքը շատ խորն է, որ այլևս չես կարող նրա հետ հանդիպել, միևնույնն է, գտիր քո մեջ ուժեր ազատվելու վիրավորանքի կամ ատելության զգացմունքից: Դա պետք է առաջին հերթին քեզ, չէ՞ որ ծանր և բացասական զգացմունքները բեռ են մարդու համար և կարող են նույնիսկ առողջությանը վնաս հասցնել: Յուրաքանչյուր վիրավորանք ուղեկցվում է մկանային լարվածությամբ, որը խանգարում է արյան բնականոն շրջանառությունը, ինչն իր հերթին նպաստում է տարբեր հիվանդությունների զարգացման: Ստացվում է, որ վիրավորանքը հարվածում է նաև վիրավորված մարդուն, և նա իսկապես տուժում է 

8. Ձգտի՛ր որակի, ոչ թե քանակի: Լինել լավ ընկեր բոլորի համար հնարավոր չէ, դա բազմիցս ապացուցվել է: Հարյուրավոր մարդկանց մեջ, ում դու հանդիպում ես, միայն մի քանիսն են դառնում անփոխարինելի:

9. Դու պետք է կարողանաս լսել ընկերոջդ: Մեծ մաս դեպքերում, երբ ընկերդ ցանկանում է քննարկել իր պրոբլեմները, նա ունի ոչ թե խորհուրդներ ստանալու, այլ քո ներկայության և կիսվելու կարիք: Հնարավորություն տուր մտերիմ մարդուն խոսել և պատմել, մի՛ շտապիր քո քննադատությամբ, մեկնաբանությամբ և խորհուրդներով: Շատ հավանական է, որ ներկայումս քեզանից պահանջվում է միայն լսել:


10. Տո՛ւր այն, ինչ ուզում ես ստանալ ինքդ: Ընկերությունը կառուցվում է փոխադարձ հարաբերությունների հիման վրա: Եթե ուզում ես ունենալ հավատարիմ ընկեր, դու ինքդ պետք է լինես հավատարիմ: Ցանկանում ես հարգանք, դու ինքդ պետք է ցուցաբերես հարգանք: Եվ մի սպասիր ընկերներիցդ այն, ինչ ինքդ նրանց չես կարող տալ: Նաև մի տուր այն խոստումները, որոնք չես կարողանա պահել: Ավելի արդար կլինի, եթե անկեղծ պատասխանես` «ես կմտածեմ» կամ «վստահ չեմ, որ կկարողանամ» և այլն:

11. Արտահայտի՛ր քո մտքերը: Նույնիսկ մտերիմ մարդիկ չեն կարող կռահել, թե ինչ ես մտածում, եթե խոսքերով չես արտահայտվում: Աշխատիր մտքերդ արտահայտել հստակ և լինել անկեղծ: Այն դեպքերում, երբ բարկացած ես կամ ինչ-որ բան այնպես չէ, մի թաքցրու, բայց փորձիր արտահայտվել ավելի մեղմ և չկոպտել: Ընկերոջը վիրավորելը հեշտ է, բայց հաշտվելն` շատ ավելի դժվար: