СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինչպես է մարդը սովորում

Нажмите, чтобы узнать подробности

Ինչպես  է մարդը  սովորում

    Գիտության զարգացումը մեզ լավ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես է տեղի ունենում սովորելու գործընթացը։ Դիտարկենք այն։ Երբ արտաքին աշխարհից տեղեկատվություն ենք ստանում, այն սկզբում առնչվում է մեր կարճաժամկետ կամ աշխատանքային հիշողությանը։ Որպեսզի կարողանանք արտաքին աշխարհից տեղեկություն ստանալ, մեզ պետք է ուշադրության կենտրոնացում։ Ուշադրությունը կարևոր է ոչ միայն ուսուցման համար, այլև այսօր համարվում է մարդու կյանքի կարևորագույն ռեսուրսը։ Համենայնդեպս, բիզնես ընկերությունները հասկացել են, որ մարդու վրա ազդելու համար առաջնայինը նրա ուշադրությունը    գրավելն է։ Եթե կարողանաք մարդու ուշադրությունը գրավել,     ապա կարող եք տիրանալ նրա ժամանակին, փողերին ու ազդել նրա վրա։

   Պատահական չէ, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերբերտ Սայմոնը շրջանառության մեջ է դրել «ուշադրության տնտեսություն» արտահայտությունը։ Ժամանակակից կրթության մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ աշակերտների ուշադրությունը գրավված է տարբեր բիզնես ինդուստրիաների, գործունեության տեսակների կողմից։ Եվ այդ մրցակցության մեջ կրթությունը պարտվողի դերում է։ Մարդկային ապրելակերպում ընդունված է, որ ի տարբերություն չափահասների՝ երեխաները ոչնչով զբաղված չեն։ Հետևաբար՝ նրանք պետք է պարապեն, սովորեն։ Այսօր երեխաների կյանքին բիզնես ինդուստրիաների ակտիվ միջամտության արդյունքում աշակերտներն այլևս պարապ չեն։ Նրանք զբաղված են ֆուտբոլային հանդիպումներ, սերիալներ                     դիտելով ու տարատեսակ խաղերով։

   Աշակերտներին բավականաչափ զբաղեցնում են նաև սոցիալական ցանցերը։ Մի խոսքով՝ սովորելու ժամանակ շատ քիչ է մնում։ Որպեսզի սովորելու գործընթացը հնարավոր լինի, կրթության համակարգը պետք է փորձի գրավել աշակերտների ուշադրությունը։

Այսպիսով՝ սովորելը հնարավոր դարձնելու առաջին քայլը ուշադրության կենտրոնացումն է։ Երբ աշակերտը կենտրոնացնում է ուշադրությունը, ուսուցանվող նյութը տեղափոխվում է աշխատանքային կամ կարճաժամկետ հիշողության մեջ։ Մարդու կարճաժամկետ հիշողության հնարավորությունները սահմանափակ են, այսինքն՝ մարդը չի կարող միանգամից շատ բան սովորել։ Ըստ գիտնականների՝ մարդը կարող է միանգամից սովորել լավագույն դեպքում 9-10 նոր բան։ Որոշ գիտնականներ             ավելի հոռետես են և համարում են, որ մարդը կարող է սովորել 4-5 նոր բան։

     Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ մեր դասագրքերում, դասերի ժամանակ հաճախ ականատես ենք լինում իրավիճակների,   երբ կարճ ժամանակում աշակերտներին փոխանցվում են մի քանի տասնյակ նոր անուններ, տերմիններ ու հասկացություններ։ Իսկ ի՞նչ    կարելի է անել, որ աշակերտները հնարավորինս շատ բան սովորեն։ Մասնագետները խորհուրդ են տալիս նոր նյութը սովորեցնել կապակցված։ Խորհուրդ է տրվում օգտագործել գծապատկերներ, պատմություններ, որպեսզի աշակերտները կարողանան լավ յուրացնել նյութը։ Կարևոր է նաև նյութի կապակցված ուսուցումը։ Եթե ուսուցանում եք անջատ փաստեր, ապա աշակերտները քիչ բան կարող են սովորել։

Սույն պատկերում երկու դեպքում էլ օգտագործված է տառերի նույն շարքը։ Պարզապես երկրորդ դեպքում տառերի կապակցումն իմաստալից է։

   Նոր գիտելիքներ ձեռք բերելու աշակերտի հնարավորությունը մեծապես կախված է այն բանից, թե գիտելիքների նախնական ինչ պաշար ունի աշակերտը։ Մեր գիտելիքների պաշարը                պահեստավորվում է երկարատև հիշողության մեջ։ Այն    աշակերտները,  ովքեր ունեն գիտելիքների հարուստ պաշար, ավելի շատ բան կարող են վերցնել նոր ուսուցանվող նյութից։     Սրանից կարելի է կարևոր եզրահանգում կատարել՝ որքան շատ գիտելիքներ ունեք, այնքան հեշտ ու շատ կարող եք նոր բաներ սովորել։

     Եթե կարճաժամկետ հիշողության առանձնահատկությունը սահմանափակ լինելն է, ապա երկարաժամկետ հիշողության առանձնահատկությունն այն է, որ այնտեղ մնում է խորքային առումով լավ հասկացած գիտելիքը։ Այսինքն՝ այն ամենը, ինչը մենք մակերեսային ենք հասկացել,   մնայուն չէ։

    Ցավոք, մեր կրթական համակարգը կառուցված է այնպես, որ մենք        ավելի շատ մակերեսային բաներ ենք սովորում։  Մեր կրթական համակարգը վազք է կրթական ծրագրի հետևից, ինչի պատճառով աշակերտները չեն հասցնում խորքային գիտելիքներ ձեռք բերել։  Այս առումով, որպեսզի աշակերտները ունենան մնայուն գիտելիքներ, պետք է ուսուցանվող նյութը կրկնելու, ամրապնդելու, կիրառելու, կապակցելու հնարավորություններ ընձեռվեն։ Ընդ որում՝ դա պետք է արվի կանոնավոր և շարունակական ձևով։ Այլ կերպ ասած՝ պետք է կարևորել ոչ միայն ուսումնական ծրագրի ընդգրկումը, այլև խորությունը։

   Վերջին տարիներին   շատ   մարդիկ   փորձում   են   գիտելիքն ու մտածողությունը հակադրել իրար։ Հաճախ ենք լսում արտահայտություններ, որ Google-ն ամեն ինչ գիտի։ Հետևաբար՝    մեր խնդիրը գիտելիք ունենալը  չէ, այլ մտածողության հմտությունները զարգացնելը։ Բայց այդպես չէ։ Այսօր էլ հիմնային գիտելիքը ուսուցման հիմքն է։ Ոչ մի բժիշկ չի կարող բարդ վիրահատություններ անել առանց հիմնային գիտելիքի։ Ոչ մի պատմաբան չի կարող վերլուծություններ   անել առանց անուններ և թվականներ հիշելու։

   Նման տեսակետ արտահայտողները գիտելիքը շփոթում են տեղեկույթի հետ։ Google-ն ունի տեղեկույթ։ Իսկ գիտելիքն այսօր էլ կարևոր է, քանի որ, ինչպես շատ դիպուկ նշում է ամերիկացի հոգեբան Դանիել Ուիլինգհամը, եթե չկա գիտելիք, ապա ինչի՞ մասին         ենք մենք մտածում։ Այլ հարց է, որ պարզապես գիտելիք ունենալը բավարար չէ։ Բայց առանց գիտելիքի մտածելն էլ վտանգավոր է։

    Ճիշտ չէ նաև հիշողությունն ու մտածողությունը հակադրելը։ Այս մասին էլ Ուիլինգհամը ասել է. «Մենք հիշում ենք այն, ինչի մասին մտածում ենք»։ Հետևաբար՝ մտածողությունն ու հիշողությունը ոչ թե հակադիր բաներ են, այլ փոխկապակցված։  Անընդունելի են գիտելիքի, հիշողության դերը նսեմացնող մոտեցումները։ Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը, որը ԴՆԹ հեղափոխության հեղինակներց է, նշում է. «Երբ ես փորձեցի վերլուծել իմ հաջողության պատճառները, հասկացա, որ դա կապված է իմ գիտելիքների հետ։ Ճեղքումների համար պետք   են նոր գաղափարներ, բայց դրանց հիմքը գիտելիքներն են։ Իսկ գիտելիքներ ունենալու համար պետք է շատ կարդալ»։

Просмотр содержимого документа
«aaa»

1