Просмотр содержимого документа
«Ինչպես եմ կազմակերպում ֆրանսալեզու մշակույթի ուսումնասիրություն և միջմշակութային արժեքների փոխանցումը տարբեր դասարաններում»
5.Ինչպես եմ կազմակերպում ֆրանսալեզու մշակույթի ուսումնասիրություն և միջմշակութային արժեքների փոխանցումը տարբեր դասարաններում
Օտար լեզուն լեզվակիր ժողովրդի մշակույթի էական տարրն է, ուստի դրա ուսումնասիրությունը նպաստում է ժողովուրդների փոխըմբռնմանը, միջմշակութային դրական հարաբերությունների ամրապնդմանն ու փոխհարստացմանը: Դպրոցականների հաղորդակցական և հանրամշակութային իրազեկության զարգացումը հնարավորություն է տալիս նրանց իրավահավասար գործընկեր լինել օտար լեզվով միջմշակութային հաղորդակցության գործընթացում: Հանրակրթական դպրոցում օտար լեզվի ուսուցումը պետք է հիմնված լինի լայն հանրամշակութային համատեքստի վրա, ինչպես նաև ուղղված լինի ուսուցման հաղորդակցական նպատակի իրագործմանը: Հանրամշակութային իրազեկությունն առնչվում է լեզվի օգտագործման հասարակական և մշակութային պայմաններին: Սովորողները պետք է որոշակի գիտելիքներ ունենան այն հանրության մշակույթի ու հասարակական կյանքի մասին, որտեղ խոսում են տվյալ լեզվով: Այս բաղադրիչն անմիջականորեն ազդում է տարբեր մշակույթների ներկայացուցիչների հաղորդակցության վրա, քանի որ կախված է տվյալ հասարակության մեջ ընդունված վարքի նորմերից: Civilisation. Այս բաժնի էջերը աշակերտներին ծանոթացնում են տարաբնույթ մշակութագիտական նյութի հետ, ինչը թույլ է տալիս օգտվել բաժնից համեմատական –զուգադրական վերլուծություն իրականացնելու համար հայ և ֆրանսիական իրականությունների համարժեք երևույթների միջև: Առաջադրանքների նպատակն է ֆրանսախոս միջավայրի հասարակամշակութային իրականությունները, Ֆրանսիայի կյանքի իրողություններն ու երևույթները, ֆրանսիական մշակույթը մեկնաբանելու ունակությունը զարգացնելը: Civilisation-ի դասաժամերին սովորողներին հաճախ ցուցադրում ենք տեսաֆիլմեր`ֆրանսախոս ժողովրդի մշակույթին ավելի մոտիկից ծանոթացնելու նպատակով: Դա զարգացնում է սովորողների տեսողական հիշողությունը, և նրանք ավելի լավ են հիշում տեսարժան վայրերի, քաղաքների, գետերի և այլնի անունները: Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա Ֆրանսիայի մշակույթի և ֆրանսիացի ժողովրդի հասարակական կյանքի մասին հետևյալ գիտելիքները.
1.Ֆրանսիայի մասին աշխարհագրական տեղեկություններ (մայրաքաղաքը, մեծ գետեր, մեծ քաղաքներ): Օրինակ` la France, Paris, Marseille, la Seine, la Loire:
2.Առօրյա կյանքի հետ առնչվող տեղեկություններ. Օրվա ռեժիմ, վարքի և խոսքի ընդունված ձևեր: Օրինակ` Bonjour Monsieur! Au revoir Madame! Salut!: 3.Տոնակատարությունների հետ առնչվող տեղեկություններ (տոներ, նվերներ): Օրինակ` Noel, Père Noel, les étrennes: 4.Մանկական ստեղծագործություններ (հեքիաթներ, բանաստեղծություններ, երգեր): Օրինակ` Charles Perrault, Chaperon Rouge, Cendrillon.
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա Ֆրանսիայի մշակույթի և լեզվակիր ժողովրդի հասարակական կյանքի մասին հետևյալ գիտելիքները.
1.Ֆրանսիայի մասին աշխարհագրական տեղեկություններ (մայրաքաղաքը, մեծ քաղաքներ, մեծ գետեր և դրանց մասին հիմնական տեղեկությունները): Օրինակ` Atlantique, la mer Méditerranée. 2.Առօրյա կյանքի հետ առնչվող տեղեկություններ (սննդի և ըմպելիքի, ուտելու ժամերի, սեղանի շուրջ պահելաձևի, ազատ ժամանցի, հագուստի և այլն): Օրինակ` Tour de France . 3.Ավանդույթների և սովորույթների հետ առնչվող տեղեկություններ (տոներ, տոնակատարություններ, ծեսեր, նվերներ, հյուրասիրություն և այլն): Օրինակ` Le Nouvel An. 4.Լրատվամիջոցների հետ առնչվող տեղեկություններ: Օրինակ` Թերթերի, հեռուստահաղորդումների անվանումներ և այլն: 5.Կենցաղի, մշակույթի հետ առնչվող տեղեկություններ:
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա Ֆրանսիայի և ֆրանսախոս երկրների մշակույթի և ժողովրդի հասարակական կյանքի մասին հետևյալ գիտելիքները.
1.Ֆրանսերենը որպես Շվեյցարիայի, Բելգիայի, Կանադայի մի մասի, Լյուքսեմբուրգի, Հաիթիի, Մալիի, Նիգերիայի, Սենեգալի, Կոնգոյի, Զաիրի պետական լեզու: 2. Միջանձնային հարաբերություններ: Օրինակ` սեռերի միջև փոխհարաբերություններ, ընտանեկան, սերունդների միջև հարաբերություններ և այլն: 3.Կենսամակարդակի հետ առնչվող տեղեկություններ: Օրինակ` սոցիալական բարեկեցություն, բնակարանային պայմաններ և այլն: 4.Քաղաքականության, կրթության, գիտության, կրոնի, պատմության մասին տեղեկություններ: 5.Արվեստի, գրականության մասին տեղեկություններ: 6.Գործնական գրություններ, օրինակ` նամակ սկսել և ավարտել, ձևաթուղթ լրացնել, ծրագրի ճիշտ ձևավորում և այլն: 7.Միջմշակութային կապեր Հայաստանի և Ֆրանսիայի միջև: Հայաստանի տարին Ֆրանսիայում և այլն:
Գրականություն`
Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր
''Ֆրանսերեն լեզու''
Հ.Ավետիսյան, Թ Բլբուլյան
Ֆրանսերեն 7-9 /Ուսուցչի ձեռնարկ/