СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինչպես են բջջային հեռախոսներն ազդում երեխաների վրա

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Դպրոցականները բջջային հեռախոսները հիմնականում օգտագործում են խաղերի եւ ընկերների հետ շփման համար։ Ամենից հաճախ օգտվում են sms ծառայություններից եւ ներդրված տեսախցիկից։ Դա նրանց համար խաղային սարք է, որը ինտուիտիվ կերպով օգտագործվում է մյուսների հետ կապ ստեղծելու համար, այդ թվում` բջջայինի միջոցով ինտերնետի օգտագործումը։ Այն երեխայի մեջ վերացնում է միայնության զգացումը` օգնելով խուսափել սթրեսից, երբ նա հանկարծ դպրոցական օրվա ավարտին մենակ է հայտնվում տանը։ Հեռուստացույցը նույնպես «դայակի» դեր է կատարում, սակայն բջջայինն ավելի շատ հաղորդակցական ու ինտերակտիվ որակներ ունի։   

Просмотр содержимого документа
«Ինչպես են բջջային հեռախոսներն ազդում երեխաների վրա»

Ինչպես են բջջայիններն ազդում մեր երեխաների վրա

Վերջին մի քանի տարիներին բջջային հեռախոսները «գրավել են» միջնակարգ եւ նույնիսկ` նախակրթական դպրոցների միջանցքները։ Դրանք ինքնատիպ ապահովագրության ձեւ են դարձել ծնողների համար եւ միեւնույն ժամանակ թմրամիջոց` երիտասարդների համար.. Դպրոցականները բջջային հեռախոսները հիմնականում օգտագործում են խաղերի եւ ընկերների հետ շփման համար։ Ամենից հաճախ օգտվում են sms ծառայություններից եւ ներդրված տեսախցիկից։ Դա նրանց համար խաղային սարք է, որը ինտուիտիվ կերպով օգտագործվում է մյուսների հետ կապ ստեղծելու համար, այդ թվում` բջջայինի միջոցով ինտերնետի օգտագործումը։ Այն երեխայի մեջ վերացնում է միայնության զգացումը` օգնելով խուսափել սթրեսից, երբ նա հանկարծ դպրոցական օրվա ավարտին մենակ է հայտնվում տանը։ Հեռուստացույցը նույնպես «դայակի» դեր է կատարում, սակայն բջջայինն ավելի շատ հաղորդակցական ու ինտերակտիվ որակներ ունի։ Մասնավորապես` խաղային ու սենսորային միջոցները (ինչի համար միայն տեսողություն, լսողություն եւ հպում է պահանջվում) հնարավորություն են տալիս շատ արագ մատչում ստանալ տեղեկատվությանը` առանց դեդուկտիվ մտածողության անհրաժեշտության։ Այս երեւույթի հետեւանքներն անմիջապես ի հայտ են գալիս նաեւ դասարանում. նահանջ է նկատվում առավելագույն ջանքերի պահանջի դեպքում, դժվարություններ են առաջանում գիտելիքի եւ փորձի կապը հաստատելիս, ցրվում է ուշադրությունը, եւ աշակերտը սկսում է կորցնել կենտրոնանալու ունակությունը, ինչպես նաեւ նվազում է հետաքրքրությունը վերացական, առօրյա կյանքին չառնչվող գիտելիքների նկատմամբ եւ այլն։ Ոմանց համար բջջային սարքավորումներն ինքնարտահայտման միջոց են։ Առանց այդ առարկայի նրանք միայնություն ու դատարկություն են զգում։ Ուստի, դպրոց ներում բջջային հեռախոս օգտագործելու արգելքը կարող է «լքվածության» զգացում առաջացնել, ինչի հետեւանքով հատկապես դեռահասը կարող է ինքնամփոփ դառնալ ու մեկուսանալ աշխարհից։ Բջջայինի կարիք հենց ծնողներն ունեն, որոնք կարծում են, թե իրենց զավակների կողքին են գտնվում` չնայած որ դա այդպես չէ։ Նրանք չեն գիտակցում, որ այդ առարկան խանգարում է երեխային «մեծանալ», ինչն էլ, իր հերթին, նշանակում է տարբեր իրավիճակներում ինքնուրույն որոշումներ կայացնել։ Եթե երեխան գիտի, որ կարող է ցանկացած պահի, նույնիսկ ամենահասարակ հարցով զանգահարել ծնողին, ապա դա միանշանակ կախվածություն է առաջացնում. արդյունքում` բջջայինը կարող է հանգեցնել մանկամտության։ Մյուս կողմից, հեռախոսի օգտագործումն ունի իր առավելությունները` մասնավորապես երիտասարդների համար։ Դա վերաբերում է դեռահասներին, իհարկե, չափավոր օգտագործման դեպքում (օրինակ` ոչ գիշերը)։ Այն օգնում է կապ հաստատել հասակակիցների եւ ընկերների հետ, ինչպես նաեւ կենսափորձ ձեռք բերել` պայմանով, որ ծնողների հետ հարաբերություններն աստիճանաբար այնպիսի կետի հասնեն, որ երեխան ֆիզիկապես հնարավորություն ունենա առանձնանալ նրանցից։ Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ 1-3 տարեկան երեխաների՝ հեռուստացույցով, բջջայինով ու այլ գաջեթներով տարվելը 7 տարեկան հասակում կարող է հանգեցնել ուշադրության կենտրոնացման խնդիրների։ Ինֆորմացիայի մեծ հոսքի պատճառով նրանք չեն կարողանում ընկալել ու հիշել։ Փոքրիկ երեխայի ուղեղը ծնված օրից մինչև երկու տարեկան երեք անգամ մեծանում է չափսերով և շարունակում աճել մինչև 21 տարեկանը։ Վաղ շրջանում ուղեղի զարգացմանը նպաստում է շրջակա աշխարհը։ Իսկ այս տարիքում երեխայի զարգացումը գաջեթներին վստահելու դեպքում բալիկների մոտ նկատվում են կոգնիտիվ ուշացումներ, բարձր իմպուլսիվություն, ինքնակառավարման ունակության թուլացում։

Երեխաներին չափից շուտ հեռախոսներ տալը, եթե խիստ անհրաժեշտությունը չկա, խրախուսելի չէ: Երեխայի համար դա հաճախ ոչ թե շփման միջոց է, այլ մեծերին նմանվելու, ինքնահաստատման փորձ: Վատ է, երբ երեխայի ինքնահաստատումը հիմնվում է ոչ թե հավատքի, հոգևոր արժեքների հիմքի, այլ բջջային հեռախոսի, համակարգչի կամ նյութական հիմքի վրա:

Որպես վերջաբան ներկայացնենք Քրիս Ռոուենի առաջարկած աղյուսակը, որտեղ նշված է տարբեր տարիքների երեխաների համար գաջեթներով զբաղվելու թույլատրելի ժամաքանակը։

Եզրակացություն

«Շատ իմաստության հետ շատ տրտմություն կա, և գիտություն ավելացնողը վիշտ էլ է ավելացնում»

(Ժողովող 1.18)


Բոլոր տեխնոլոգիաները, որոնք կստեղծվեն ապագայում, կկոչվեն երրորդ հազարամյակի կամ էլ XXI դարի տեխնոլոգիաներ:
XXI դարը բեկումնային կլինի մարդկության զարգացման համար: Հետևաբար, վերը նշված խնդիրները պահանջում են բոլորի ուշադրությունը` փիլիսոփաների, տնտեսագետների, հոգեբանների, սոցիոլոգների, քաղաքական գործիչների և իհարկե` մանկավարժների:Փոխակերպված միջավայրում, որտեղ երեխաներին մատչելի են նորանոր ծառայություններ ու փորձառություններ՝ նրանք մեծանում են իրենց ծնողներից տարբեր ձեւերով: Սա պատճառ է դառնում խզումների մեծահասակների ու երեխաների՝ ծնողների ու զավակների, ուսուցիչների ու սովորողների այսօրվա սերունդների միջև, որ հանգեցնում է հասարակական մեծ փոփոխությունների: Տեղեկատվությամբ հեղեղված հասարակության մեջ տեխնոլոգիայի և մշակույթի միջեւ հարաբերությունները դուրս են եկել մեծահասակ սերնդի հսկողության շրջանակից: Արդեն ակներև է, որ տեղեկատվական դարաշրջանի առավել նշանակալից փոփոխությունները կկատարվեն հասարակական ոլորտում, կունենան ընկերային բնույթ եւ դրանց ակունքները արդեն առաջանում են այսօրվա երեխաների փորձառության մեջ: Ինչպես ե պատմության ընթացքում կատարված ուրիշ մեծ փոփոխությունների ժամանակ՝ երեխաները կլինեն գալիք տարիների շահողները կամ զոհերը: Շատ բան, այդ թվում՝ նրանց դժվարությունները եւ պատեհությունները կախված կլինեն նոր միջավայրին հարմարվելու նրանց կարողությունից: Եթե մենք այսօր ի վիճակի լինենք հասկանալու այս փոփոխությունների բնույթն ու միտումները, գուցե և կարողանանք կայացնել մեր երեխաների ապագայի հետ կապված լավագույն վճիռները: Ժամանակակից տեխնոլոգիաների ճնշման տակ կատարվող մանկան հոգեբանության փոփոխությունները առաջիկայում կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների համար։ Այդ խնդրով անհրաժեշտ է զբաղվել այսօր, հօգուտ ապագայի, հօգուտ երեխայի: Հոբ Երանելին շեշտում է, որ Տերն է զավակներ տալիս (Հոբ 1.22): Արդ, մենք պատասխանատու ենք աստվածային այդ մեծագույն պարգևի համար, և հարկ է երեխաներին չզայրացնելով և չհուսահատեցնելով, ըստ աստվածային պատվիրանի (Կող. 3.21), բացատրելով հեռու պահել վատ սովորություններից:

Փորձե՜ք նայել աշխարհին երեխայի աչքերով: