ԱՎԱԳ ԽՄԲԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԻՆՏԵԳՐՎԱԾ ԲԱՑ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
/Պարապմունքի տևողությունը` 30 րոպե/
Դաստիարակ` Նաիրա Աբելյան
Հաց
Ինչպե ՞ ս հացը հասավ մեզ
Նպատակը - Ճշտել երեխաների պատկերացումները ցորենի, հացի նրա տեսակների մասին :
Ծանոթացնել հացի ստեղծման պայմաններին:
Ընդգծել հացի կարևորությունը մարդու կյանքում, սովորեցնել խնամքով և ակնածանքով վերաբերվել հացին:
Զարգացնել քերականորեն ճիշտ կապակցված խոսքը, տրամաբանական, մաթեմատիկական, լեզվական մտածողությունը:
Հարստացնել բառապաշարը:
Անհրաժեշտ պարագաներ - Հացի տեսակներ, հասկ, խմոր, նկարներ թթխմոր:
Պարապմունքի ընթացքը
Դաստիարակ -Առաջարկել երեխաներին լսել հացահատիկին վերաբերող փոքրիկ պատմություն:
Վաղո~ւց, շա~տ վաղուց Զգեստ չեն կարել
Կյանքը մարդկանց համար Բերք չեն աճեցրել,
Դժվար է եղել: Սոված մնացել,
Թափառել են միշտ Եվ չեն հասկացել,
Անտառով, դաշտով, Որ ժամանակը պետք է խնայել,
Եվ ահա մի օր տխուր, գլխիկոր Աշխատանքի մեջ պետք է այն վատնել
Ման էին գալիս, Իսկ երբ փորձեցին,
Երբ նրանց միջից Շատ ուրախացան
Մի փոքրիկ տղա Եվ որոշեցին
Բերանը դրեց մի սերմի հատիկ: Պահել, պահպանել,
Եվ ճչաց տղան, կանչեց բոլորին Մարդկանց մատուցել:
- Հանշմե~ղ է, համե~ղ Իսկ հատիկը այդ
Դո~ւք էլ փորձեցեք: Նրանք օրհնեցին
Մարդիկ մոտեցան, Եվ սուրբ անունով
Տեսան` խոտի մեջ Հաց անվանեցին:
Այդ հատիկներից շատ է մնացել:
Հարց ազրույց պատմության շուրջ
Դաստիարակ
- Ձեզ դ ուր եկա՞վ այս պատմությունը
- Ինչի՞ մասին է այն (ցորենի մասին)
- Հնում, երբ հացը դեռ չկար, մարդիկ ինչո՞վ էին սնվում
- Ինչու՞ որոշեցին ցորենահատիկը պահել, պահպանել
- Տղայի գտած հատիկը ինչպես անվանեցին:
Առաջարկել երեխաներին ասել մի քանի ասացվածք և բացատրել դրանց իմաստը :
Որտեղ հաց` այնտեղ կաց, Հաց ու պանիր, կե՛ր ու բանի՛ր
Առա՛ջ հաց, հետո` հարց Փշրանքն էլ հաց է:
Հարցազրույցի շարունակությունը
- Ո՞րն է մարդկանց հիմնական կերակուրը: Որտեղի՞ց կարելի է հաց գնել:
- Հացաբուլկեղենի ինչպիսի՞ տեսակներ կան
- Հայ ընտանիքններում ինչո՞ւ է ընդունված լավաշ ուտել, ի՞նչ առանձնահատկություններ ունի լավաշը :
- Ինչո՞ւ է լավաշը երկար ապրում:
- Երբ ձեր տանը հացը ավելանում է , ի՞նչ եք անում:
Խոսքավարժանք
-Ո՞ր բառերով կարելի է բնութագրել հացը: (անուշահամ, համով ու հոտով, սև ու սպիտակ)
- Հացի հոտը ` (անուշահոտ, բուրավետ, անուշաբույր)
- Հացը շոշոփելով ի՞ նչ եք զգում (թարմ է , փափուկ է , ուռուցիկ փքուն)
Հարցազրույց ` մարդկանց գարնանային աշխատանքների մասին :
- Ի՞նչ է կատարվում գարնանը դաշտերում:
- Ի՞նչ գյուղատնտեսական մեքենաներով ենհեղը վարում ու ցանում / տրակտոր/:
- Ձեզնից ո՞վ է տեսել գութանը / ցուցադրել նկարը/: Պատմե/ք` ինչպիսին է այն:
- Ո՞վ է վարում տրակտորը /տրակտորավարը/:
- Երբ մեքենաները չկային, ո՞վ եր օգնում մարդուն , որ արտը հերկի ու վարի, հարոսի համար պատրաստի / ձին, ցուլը , երբեմն էլ գութանը մարդիկ էին քարշ տալիս/:
- Ի՞նչ է նշանակում պարարտացնել հողը / պարարտանյութ ցանել հողի մեջ, որպեսզի բերքը առատ ու առողջ աճի/: - Ի՞նչ է նշանակում հունձք / ցորենի արտը հնձել, քաղոց անել մանգաղով, գերանդիով, հնձիչ մեքենաներով/: - Էլ ինչպիսի՞ գյուղատնտեսական մեքենաներ են մասնակցում ցորենի ցանքը և հավաքը կատարելիս / ուղղաթիռներ, կոմբայն/: - Ի՞նչ հացահատիկ են ցանում / ցորեն, գարի, վարսակ, հնդկացորեն, եգիպտացորեն, կորեկ, բրինձ, հաճար/ :
Շուտասելուկ - Ցորենը շուտ տար ջրաղաց,
Ալյուրը բեր, թխենք թարմ հաց:
Ֆիզկուլտ դադար Հասկը
Աշխատանք կենտրոններում `
Մաթեմատիկա - Հաշվել հացատեսակները, նշել ձևերը կիսել հացը:
Արվեստ - Նկարել ցորենի արտ, ներկել խմորից պատրաստված աշխատանքները, խմորից ծեփել հացատեսակներ:
Բնագիտություն- Ցանել ցորեն , դիտել թթխմորի հասունացումը, խմոր անել, դիտել խմորի հասունացումը, գնդիկներ անել խմորից, թխել ջեռոցում:
Հաց թխելու արարողությանը երեխաներին մասնակից դարձնելով օգնում ենք նրանց հասկանալ հացի արժեքն ու կարևորությունը։
Երգ Հացթուխը