СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինչպես խուսափել հիվանդանալուց

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ինչպես խուսափել հիվանդանալուց»

ԴԱՍԻ ՊԼԱՆ





Առարկա-

Դասարան- երկրորդ

Նոր դասի թեման՝ :

Դասի տեսակը՝ համակցված դաս

Դասի նպատակը.

  • Գիտակցել սեփական մարմնի խնամքին և առողջությանը հետևելու, մարմնամարզությամբ զբաղվելու կարևորությունը, տարբերակել առողջության համար վնասակար սովորությունները, գիտակցել մաքրակենցաղ ապրելակերպի դերը վարակներից խուսափելու համար:

  • Հասկանալ սեփական վարքագծի և առողջության կապը, դրսևորել պատասխանատու վարքագիծ:

  • Հասնել նրան, որ դրսևորեն կամային հատկանիշներ՝ առողջության համար վնասակար սովորություններից զերծ մնալու համար:

Կիրառվող մեթոդներ՝ Tաձև աղյուսակ, հարց ու պատասխան, զրույց,

Ցուցադրական պարագաներ՝ տարբեր մթերքների կտորներ ( հաց, պանիր, երշիկ,խնձոր, բանան, ձու, կարագ…), պաստառ, ջերմաչափ,քթակապ, նկարներ

Դասի ընթացքը՝ հին նյութի հարցում՝ անդրադառնալ բանաստեղծությանը: Անգիր կարտասանեն այն , ապա գրատախտակին կլրացնեն մրգերի և բանջարեղենի անուններ / զույգերով աշխատանք/:

Միրգ

Բանջարեղեն





2-րդ զույգը + և - նշաններով կնշեն, թե ո՛ր մրգերն ու բանջարեղենն են աճում Հայաստանում, իսկ որո՛նք են բերվում ուրիշ երկրներից:

Գործնական աշխատանք՝ լրացնել աղյուսակը՝ ելնելով դիտարկումներից /աշխատանք զույգերով/:

Մթերքի անունը

Մթերքում ճարպի պարունակությունը

խնձոր

ոչ

երշիկ

այո

հաց

ոչ

պանիր

այո

կարագ

այո

բանան

ոչ

ձու

ոչ

Ֆիզդադար՝ խաղ՝

Նոր նյութի հաղորդում՝ խթանում՝ ուղղել խթանող հարցեր.

1.Ի՞նչու են մարդիկ հիվանդանում:

2. Ինչպե՞ս ենք զգում, որ հիվանդ ենք:

3.Ի՞նչ գիտեք հիվանդությունների մասին:

Լսել պատասխանները, պարզել աշակերտների նախնական տեղեկացվածությունը:

Իմաստի ընկալում՝ բացատրել դասանյութը՝ աշակերտները կկարդան հատվածներով , ապա կընդմիջեն բացատրումներով ու մեկնաբանություններով: Կիմանան,թե ի՛նչ պետք է անեն, երբ տանը հիվանդ կա:

1.Սենյակը հաճախակի օդափոխել:

2.Առանձնացնել հիվանդի սպասքը:

3.Կրել քթակապ:

Հանձնարարել, որ առաջարկեն նոր կանոններերբ շփվում ենք հիվանդ մարդկանց հետ:

Հարց ուղղել.

-Կարո՞ղ եք ասել,թե ի՛նչ պատճառներով կարող է փորացավ առաջանալ:

Պատասխանները քննարկել, ապա ընթերցել դասանյութը,ծանոթանալ նկարների միջոցով փորացավի առաջացման պատճառներին և կարդալ կանոնները:

Կշռադատման փուլ՝ մեթոդով կատարել ամփոփում: Ծառին փակցրած հարցերին կպատասխանեն հերթով, եթե հարցին պատասխանող աշակերտը դժվարանա,դիմել դասարանին:

Տնային հանձնարարություն՝պատմել,առաջադրանք 4/ էջ 113/: