СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինդիգո երեխաներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ինդիգո երեխաներ»

Ինդիգո երեխաներ կամ հրաշամանուկներ

 Ռուսաստանում նրանց անվանում են լույսի երեխաներ, Բրիտանական կղզիներում՝ հազարամյակի երեխաներ,իսկ առավել հաճախ նրանց անվանում են ինդիգո: Գիտնականները կարողացել են գիտականորեն ապացուցել, որ այսօր ծնված երեխաների 95%-ն ունի այնպիսի ԴՆԹ, որը տարբերվում է մեր ԴՆԹ-ից: Այն փոխված է: Շատերը բավականին թերահավատորեն են վերաբերվում այս փաստին, մյուսներն էլ համարում են, որ այդ երեխաները նոր սերնդի մարդիկ են, իսկ որոշ մարդիկ ընկալում են նրանց պարզապես որպես խառնածիններ: Փորձենք պարզել, թե ովքե՞ր են իրականում «ինդիգո երեխաները»:

Իսկ ինչու՞ «ինդիգո»

Ինչու՞ են այդ երեխաներին կոչում «ինդիգո»: Այդ բառը շրջանառության մեջ է մտել այն մարդկանց կողմից, ովքեր ուսումնասիրում են տարբեր արտառոց երեւույթներ եւ ընդունակություններ: Այն ժամանակ, երբ հետազոտողներն ուսումնասիրում էին այդ անսովոր երեխաների աուրան, պարզ դարձավ, որ այն մուգ կապույտ գույն ունի, որը կոչվում է ինդիգո,սովորական երեխայի աուրայի գույնթ ոսկեգույնն է: Մինչ օրս ոչ ոք ի վիճակի չէ գիտական բացատրություն տալ տվյալ երեւույթին:

Ինդիգո երեխաների բնութագրերը

Ինդիգո երեխաներ երևույթի մասին գրվել են բազմաթիվ գրքեր։ Չնայած երևույթի լայն տարածմանը , ներկայումս չկան հստակ չափորոշիչներ, որոնցով հնարավոր կլինի ինդիգո երեխաներին տարբերել մնացած երեխաներից։ Տարբեր հեղինակների կողմից ներկայացված չափորոշիչները կարող են ամբողջովին տարբերվել։ «Ինդիգո երեխաներին» սովորաբար վերագրվող բնութագրերն են՝

  • հետաքրքրասեր են, ունեն ուժեղ կամք

  • ունեն լավ ինքնատիրապետում

  • ի ծնե ունեն կրոնական ենթագիտակցություն

  • քիչ են շփվում

  • ինքնահարգանքի մեծ զգացում 

  • չեն ընդունում հեղինակություններին, չեն սիրում ենթարկվել ուրիշներին

  • ստեղծագործական մեծ տաղանդ և բարձր ինտելլեկտ 

  • սիրում են գիտելիք ձեքռ բերել փորձնական ճանապարհով

  • էներգետիկ են, ունեն ուշադրության դեֆիցիտ 

  • փոփոխական են, ունենում են տրամադրության կտրուկ անկումներ, որոշ դեպքերում դա հանգեցնում է դեպրեսիայի 

  • սոցիալական անհավասարության զգացում

  • պատասխանատվության բարձր զգացում

  • չեն ընդունում դաստիարակման ավանդական մեթողները

  • թվային տեխնոլոգիանրեից լավ օգտվելու ունակություն ունեն

Ինդիգո երեխաների ընդունակությունները

Ինդիգո երեխաներ համարվում են ոչ հասարակ, մեր սովորական պատկերացումներից տարբերվող երեխաները: Վաղ տարիքից այդ երեխաներն օժտված են տարբեր տաղանդներով, ինչպես նաև անբացատրելի ֆենոմեններով` երեւույթներով: Նրանք կարող են դատել ոչ միայն աշխարհի ճակատագրի մասին, այլև օժտված են ուժեղ առաջնորդի հմտություններով: Սա հենց այն պատճառն է, որը բացարձակապես անհնար է դարձնում դաստիարակության մեջ սովորական մեթոդների կիրառումը:

Ոչ ոք չի կարող կռահել, թե ինչ ունակություններով են շնորհված ինդիգո երեխաները: Ներկայացնենք մի քանի օրինակներ.

♦ 5-6 ամսականում նրանք կարողանում են մի հայացքով դեպի իրենց ձգել որևէ խաղալիք: Իսկ խաղն ավարտելուց հետո նրանք խաղալիքը նույն կերպ ետ են վերադարձնում:

♦ Նրանք կարող են մտովի թեքել սպասքի ալյումինե պարագաները:

♦ Երբ այդպիսի երեխաները սկսում են խոսել, նրանք անմիջապես հիշում են իրենց բոլոր նախորդ կյանքերը եւ կիսվում այդ հիշողություններով շրջապատողների հետ:

♦ Որոշ ինդիգո երեխաներ ընդունակ են կարդալ ուրիշի մտքերը,99.9% ճշգրտությամբ:

Ուսումնասիրությունների արդյունքները

Ուսումնասիրությունները ցույց են տվել , որ էլեկտրամագնիսական ալիքների տատանումը, որը տարածվում է ինդիգո երեխաներից, կազմում է 3,222,000-ից մինչև 11,350,000 հերց: Այս թիվը երեք անգամ գերազանցում է այն թվին, որը տարածվում է սովորական մարդուց:

Հետաքրքիր փաստ.

Ինդիգո երեխաներն օգտագործում են գլխուղեղի երկու կիսագնդերը երեք անգամ ավելի, քան սովորական մարդը: Այս երեխաները հրաշամանուկներ են: Այս հատկությունն իհարկե ազդում է նրանց գործունեության,ապրելակերպի վրա: Շատ ինդիգո երեխաներ չեն ապրում նույնիսկ մինչև իրենց չափահաս տարիքը, որովհետև ինքնասպանությունների քանակը 2-3 անգամ ավելի բարձր է, քան հասարակ մարդկանց մոտ:Բացի ուժեղ հոգեկան կարողություններից, ինդիգո երեխաներն ունեն լիակատար դիմադրողականություն: 90-ականների սկզբին ՄԻԱՎ-ով հիվանդ ծնողներից տվյալ հիվանդությամբ երեխա էր ծնվել, ում մոտ հիվանդության ախտանիշը հաստատվել էր մեկ տարի անց: Սակայն վեց տարեկանում այդ երեխայի արյան մեջ չէր հայտնաբերվել ՄԻԱՎ-ի ոչ մի հետք: Բնականաբար, գիտնականներն անմիջապես հետաքրքրվել էին այս երևույթով: Բժիշկները վերցրել էին երեխայի բջիջներն ու տեղադրել Պետրի անոթի մեջ: Տարբեր վիրուսների փորձարկման արդյունքում բջիջները բացարձակապես ոչ մի ազդեցության չէին ենթարկվել: