Ինֆորմատիկայի հարցաշար
1.Շիշը, բաժակը,սափորը և գավաթը լցված են կաթով,ջերմուկով,թանով և ջրով։
Հայտնի է,որ ջուրը և կաթը շշի մեջ չեն,իսկ ջերմուկով լցված ամանը սափորի և
Թան պարունակող ամանի միջև է։ Գավաթում ո՛չ ջերմուկ է և ո՛չ էլ ջուր, իսկ բաժակը
Գավաթի և կաթով լցված ամանի միջև է։ Ո՞ր ամանում ի՞նչ ըմպելիք է լցված։
2.Ներկայացրե՛ք բիթերով՝ 210Կբայթ, 30Գբայթ, 35Մբայթ։
3.Քանի՞ կիլոբայթ հիշողություն է զբաղեցնում 15360 բիթը։
4.Թվերը գումարե՛ք դրանք նախապես ներկայացնել տասական համակարգում։
ա) 110110110 , բ) 110100101011
5.Տրված տասական թվերը ներկայացրե՛ք երկուական համակարգում։
ա) 1246, բ) 3145
6.Պահանջվում է գետի մի ափից մյուսը տեղափոխել գայլին,այծին և մի կաղամբ։
Ընդ որում՝ ամեն անգամ թույլատրվում է անցկացնել միայն մեկ օբյեկտ։ Կազմել
Խնդրի լուծման ալգորիթմն այնպես, որ ոչինչ չտուժի (այծը չուտի կաղամբը և գայլը չվնասի այծին )։
7. Կազմել ալգորիթմ, ըստ որի հնարավոր լինի 3 և 8 լիտրանոց երկու սափորների օգնությամբ գետից 7 լիտր ջուր վերցնել։
8.Կազմել ax2 +bx+c=0 քառակուսի հավասարման արմատների հաշվման և
Արտածման ալգորիթմի բլոկ-սխեման։ Ենթադրվում է, որ հավասարման a, b, c
Պարամետրերը կարող են հավասար լինել 0-ի։
9. Հաշվել և արտածել այն 10 թվերի արտադրյալը, որոնցից առաջինը 3-ն է, իսկ
Յուրաքանչյուր հաջորդ իր նախորդից մեծ է 2-ով։
10. Adobe Photoshop խմբագրիչում մենյուի տողի ի՞նչ ենթամենյուներ գիտեք։
Թվարկե՛ք դրանք ըստ նշանակության։
Просмотр содержимого документа
«Ինֆորմատիկայի հարցաշար»