Ինքնուրույն աշխատանք
Հայտորոշիչ թեստ
Հայտորոշիչ թեստերը հիմնականում նպատակ ունեն խթանել և օգնել սովորողին բարելավելու իր առաջադիմությունը: Դրանք հնարա վորություն են տալիս պարզել ինչպես յուրաքանչյուր սովորողի, այնպես էլ ամբողջ դասարանի ձեռքբերումներն ու բացթողումները' ուսումնական գործընթացում ապւսհովելով հետադարձ կապ, և բարելավել ուսուցումը: Ուսուցանող նպատակով կարելի է օգտագործել կա րճ ժամանակի համար նախ ատեսվող հայտորոշիչ թեստեր, որոնց արդյունքները միավորներով չեն գնահատվում: Դրանց իրական նպատակը ուսումնա սիրած թեմայից կամ թեմայի մի մասից սուխրողների ոչ թե միավորային գնահատումն է, այլ յուրաքանչյուր սովորողի կողմից նյութի յուրացման աստիճանի պարզումը, նյութը վատ յուրացրած կւսմ չյուրացրած սովո րողների բացահայտումը' նրանց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մասին տեղեկություն ստանալն է, որը հնարավորություն կտա ժամանակին կատարել անհրաժեշտ շտկումներ և բարելավել նրանց ուսուցումը, նպաստել նրանց առաջընթացին: Այն պետք է նաև ուսուցչին, որպեսզի բացահայտի բացթողումները և կարողանա ճիշտ պլանավորել իր հետագա աշխատանքը: Կարճ ժամանակի համար նախատեսվող հայտորոշիչ թեստերն ավելի ճկուն են, և դրանց արդյունքներն ավելի օբյեկտիվ, հուսալի և արագ են ստուգվում: Նման թեստերում ընդգրկվող առա ջադրանքների հարցերը լինում են հիմնականում հետևյալ տեսակների’
• ընտրովի պատասխանով,
• կարճ պատասխանով,
• համապատասխանեցման,
• բաց թողածը լրացնելու հարցերով:
Հա յտ որոշիչ թեստ ը ունի հետևյալ առանձնահատկությունները.
• կիրառվում է ուսումնառության ընթացքում,
• կարճ ժամանակի համար է նախատեսված' 15 ֊20րոպե,
• ստուգում է մեկ հիմնական գիտելիք կամ ունակություն,
• բոլոր առաջադրանքներն ուղղված են նույն գիտելիքի, կարողու թյան կամ հմտության ստուգմանը,
• առաջադրանքների տեսակները բխում են տվյալ թեմայի ուսուց ման նպատակից,
• հարցերը ձևակերպված են կարճ, պարզ և մւստչելի,
• առաջադրանքները միջին բարդության աստիճան ունեն (1֊ին և 2-րդ մակարդակ), այնպիսին են, որ դրանք հաղթահարելի են սովորողների մեծ մասի կողմից,
• արդյունքները արագ են ստուգվում և արժևորվում, • արդյունքները թույլ են տալիս մեկնաբանել սովորողի առաջադի մության աստիճանն ու կարիքները,
• արդյունքների վերլուծությունից, մեկնաբանությունից հետևում է օժանդակություն ըստ անհրաժեշտության:
Հայտորոշիչ թեստը տրվում են յուրաքանչյուր սովորողի կողմից տվյալ դւսսանյութի յուրացման աստիճանը պարգելու և նրա հետ հետա դարձ կապի հաստատման նպատակով: Գրավոր կամ բանավոր ար ժևորման ժամանակ կարևորվում են ուսուցչի հետևությունները, մեկնա֊ բանությունները: Աշխատանքը վերլուծելիս անհրաժեշտ է յուրաքան չյուր սովորողի ներկայացվի նյութի յուրացման իր մակարդակը, նկատ ված բացթողումները:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Այդ վերլուծությունները և մեկնաբանությունները պետք է այնպես արվեն, որ օգնեն սովորողին բարելավելու իր արդյունքները, ուսուցչի, սովորողի կամ ընկերների կողմից տանել համապատասխան աշխա տանք’ նկատված թերությունները շտկելու, ուսուցումը խթանելու համար:
Հայտորոշիչ թեստի նմուշօրինակ
1.Քաղաքային ագլոմերացիաների ընդարձակման և միաձուլման արդյունքում ձևավորված ավելի հզոր ու ընդարձակ ուրբանիզացված գոտին կոչվում է. ա/տեխնոպոլիս բ/մեգալոպոլիս
գ/ակրոպոլիս դ/ցենտրոպոլիս
2.Ընտրել ճիշտ պատասխանը. ա/Օդում մեծ քանակությամբ փոշու առկայության պատճառով խոշոր քաղաքներում օդի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան դրանցից դուրս բ/Երկրագնդի անտառապատ տարածքների կրճատման գլխավոր պատճառը մարդու տնտեսական գործունեությունն է գ/Օզոնի շերտի քայքայման հիմնախնդիրը բնորոշ է միայն բարեխառն գոտու երկրներին
դ/Բուսաբուծությունը տնտեսության ճյուղ է, որը բացասական ազդեցություն չունի
բնության վրա 3.Բնության պահպանությանը նպաստում է. ա/էլեկտրատրանսպորտի զարգացումը բ/գետերի վրա Ջրէկ-ների կասկադի կառուցումը գ/ոռոգիչ համակարգերի ստեղծումը դ/ինտենսիվ հողագործության զարգացումը
4.Անտառապատ տարածքների կրճատման հետևանքներ չեն. ա/կլիմայի տաքացումը և ջերմոցային էֆեկտը բ/հողերի էրոզիան և անապատացումը գ/օզոնային պատռվածքները և լուսաքիմիական սմոգը դ/գենոֆոնդի աղքատացումը և երաշտների հաճախականության ավելացումը
: