СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինտերակիվ մեթոդներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ինտերակիվ մեթոդներ»

ԻՆՏԵՐԱՐԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐ

Ինտերակտիվ դասավանդման մեթոդները բաժանվում են 2 խմբի՝ իմիտացիոն և ոչ իմիտացիոն: Իմիտացիոն տեխնոլոգիաների հիմքում ընկած է իրական իրավիճակների գործնեության խնդիրների վերարտադրումը ուսումնական պրոցեսի ընթացքում: Ոչ իմիտացիոն մեթոդները բնութագրվում են ուսումնասիրվող գործընթացի մոդելի բացակայությամբ, հարց-պատասխան հաղորդակցությամբ: Ոչ իմիտացիոն մեթոդներից են՝ դասախոսությունը, սեմինարը: Իմիտացիոն մեթոդները բաժանվում են խաղային և ոչ խաղային: Ինտերակտիվ մեթոդները կիրառվում են և´ դասախոսության, և´ գործնական պարապունքի ժամանակ: Դասախոսությունը, որպես կրթական գործընթացի առաջատար ձև ավանդաբար ունի իր առավելությունները. առաջին հերթին նյութի ընկալմանը մասնակցում են և´ տեսողությունը (երբ դասախոսությունը ուղեկցվում է ցուցադրմամբ) և´ լսողությունը: Դասախոսությունը, տալիս է թեմայի ամբողջական պատկերացում: Միևնույն ժամանակ լեկցիոն նյութի ավանդական ներկայացման դեպքում նշվում է ամենամեծ թերությունը՝ թույլ փոխադարձ կապ: Դասախոսը մատուցում է պատրաստի նյութը, որը ուսանողները պետք է հիշեն, շատ ժամանակ առանց լավ հասկանալու: Սա նվազեցնում է ուսանողների ինքնուրույնությունը, ակտիվությունը: Այդ պատճառով բարձրագույն կրթության պրակտիկայում ավելի ու ավելի տարածվում են դասախոսության ոչ ավանդական ինտերակտիվ ձևերը: Ակտիվ և ինտերակտիվ ուսուցման գաղափարը ուսանողի ուշադրության կրթական և ճանաչողական մտածելակերպի ակտիվացումն է: Հետևաբար ակտիվացման մեթոդների կիրառումը թույլ կտա ավանդական տիպի դասախոսությունը մոտեցնել ինտերակտիվ տարբերակին: Դասախոսության ընթացքում ուսանողների ակտիվ ճանաչողական գործունեության մոբիլիզացման համար, դասախոսությունը պետք է սկսվի հետաքրքիր ներածական մասից: Օրինակ կարելի է ներկայացնել թեմայի կարևորությունը ուսանողի ապագա մասնագիտական գործունեության համար, ցույց տալ դասախոսության թեմայի կապը նախորդ թեմայի հետ: Կարող են օգտագործվել տեսանյութեր, ուր կցուցադրվի տեսական նյութի կիրառումը գործնականում: Դասախոսության հետաքրքիր սկզբնամասից առաջացած ակտիվությունը պետք է պահպանվի ամբողջ դասախոսության ընթացքում, կարելի է կիրառել հետևյալ հնարքները՝

Ներկայացնել՝ տարբեր հետազոտությունների տեսանկյունները մեկ հարցի վերաբերյալ և այսօր գիտության մեջ ընդունված տեսանկյունը:

Դասախոսության ընթացքում պահպանել շփումը:

Ուշադրություն դարձնել հուզական ֆոնի, ուշադրության բարելավմանը մեծ գիտնականների բժիշկների կյանքից օրինակների բերման միջոցով:

Կարևորելով դասախոսության հիմնական դրույթները շեշտադրել կարևոր հարցերը «Այս հարցի բարդությունն ու առանձնահատկությունը...», «Ուշադրություն դարձրեք...» բերել դասախոսության հիմնական դրույթների հաստատումը կյանքից, պրակտիկայից: Ներկայացնենք ինտերակտիվ դասախոսությունների օրինակներ:

1