СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինտերակտիվ ուսուցման կազմակերպման նպատակը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ինտերակտիվ ուսուցման կազմակերպման  նպատակը

Просмотр содержимого документа
«Ինտերակտիվ ուսուցման կազմակերպման նպատակը»

Ինտերակտիվ ուսուցում



Ինտերակտիվ դասը փոխգործակցություն է ոչ միայն դասավանդողի և սովորողի, այլև հենց իրենց՝ սովորողների միջև, ոսումնական նյութի և սովորողների միջև: Ավանդականների հետ համեմատած, ուսուցման ինտերակտիվ մոդելներում փոխվում է նաև փոխգործակցությունն ուսուցչի հետ. նրա ակտիվությունն իր տեղն է զիջում սովորողների ակտիվությանը, ուսուցչի խնդիրն է ստեղծել պայմաններ նրանց նախաձեռնության համար: Ինտերակտիվ տեխնոլոգիաներում սովորողները հանդես են գալիս որպես լիիրավ մասնակիցներ, նրանց փորձը պակաս կարևոր չէ ուսուցչի փորձից: Վերջինս ոչ այնքան տալիս է պատրաստի գիտելիքներ, որքան խթանում է սովորողների ինքնուրույն որոնումը:

Ինտերակտիվ ուսուցումը ճանաչողական գործընթացը կազմակերպելու հատուկ ուսուցման ձև է: Այն իր մեջ ներառում է հստակ և կանխատեսելի նպատակներ: Այդ նպատակներից մեկն էլ հարմարավետ կրթական միջավայր ստեղծելն է, որտեղ ուսանողը կամ ունկնդիրը կարող է զգալ իր հաջողությունը, մտավոր հետևողականությունը, որն ինքն իրենով կազմում է արդյունավետ ուսուցման բաղադրիչ: Մանկավարժության մեջ առանձնացնում են ուսուցման մի քանի մոդելներ`
1. պասիվ - ուսանողը հանդես է գալիս որպես ուսուցանվող «օբյեկտ» (լսում և նայում է),
2. ակտիվ – ուսանողը հանդես է գալիս որպես ուսուցանվող «սուբյեկտ» (ինքնուրույն աշխատանքներ, ստեղծագործական առաջադրանքներ)
3. ինտերակտիվ (նորարական) – փոխազդեցություն:
Նորարական մոդելների օգտագործումն ուսուցման գործընթացում ենթադրում է առօրյա կյանքից մոդելների սիմուլյացիաններ, դերային խաղերի օգտագործում, ինչպես նաև առաջադրված խնդիրների համատեղ լուծում: Բացառվում է կրթական գործընթացին մասնակցող անդամների կամ որևէ գաղափարի գերիշխանությունը: Ներգործության օբյեկտից ուսանողը վերածվում է փոխազդեցության սուբյեկտի: Նա ինքն է ակտիվորեն մասնակցում կրթության գործընթացին, հետևելով իր անհատական ուղուն:

Ինտերակտիվ մեթոդները առավել լավ կիրառվում են համագործակցակցային ուսուցում կազմակերպելիս։ Այն իրենից ներկայացնում է կրթական միջավայր, որտեղ գործում է բաց աշխատելաոճ, բոլոր աշակերտների ընդգրկվածություն, աշխատանքն ու հանձնարարությունները ներկայացնելու հավասարություն և փոխադարձ գնահատում։ Ուսուցիչն այս պարագայում պետք է ոչ միայն գիտելիքներ տա, այլև ապահովի սովորողի ճանաչողական հետաքրքրությունները և կարողությունների ձևավորումն ու զարգացումը, ստեղծագործական մտածողությունը, ինչպես նաև ինքնուրույն մտավոր աշխատանքներ իրականացնելու կարողությունն ու հմտությունը: