СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Интересные факты о Луне

Категория: Астрономия

Нажмите, чтобы узнать подробности

На слайде показаны некоторые интересные факты о луне.

Просмотр содержимого документа
«Интересные факты о Луне»

Լուսին Աստղերը մի օր լուսնյակին ասին.  – Ինչո՞ւ են անվերջ խոսում քո մասին.  Բանաստեղծները՛ լուսնոտի նման,  Մեզ էլ են գովում, բայց քեզ՝ անսահման…  Մինչդեռ մի հատ ես, մենք հազա՜ր մի հատ…  Եվ լուսինն ասաց.  -Մրջյունն էլ է շատ,  Այնինչ առյուծը մի ձագ է ծնում,  Միջակն հազար է, հանճարը՝ մի հատ,  Աշխարհում լավը միշտ քիչ է լինում,  Ծաղկունքը քիչ են, խոտերն՝ անհամար,  Վարդը մի հատ է, տերևը՝ հազար։  Վար նայեք դուք ձեր գոռոզ բարձունքից,  Տեսեք՛ աղբյուրն էլ աղի ծովի հետ  Ծնվում է մի մոր անմահ ակունքից,  Բայց նա է ցրում ծարավներն հավետ,  Ոսկին էլ փոքր է, արևն էլ մի հատ,  Բայց, նա է ցրում խավարն անընդհատ,  Այն, որ աստղերդ ցրել չեք կարող՝  Անթիվ աստղերդ, այն էլ դարերով…  Ինչ որ մի հատիկ արևը կանի՝  Չեն կարող անել աստղերն անհունի։

Լուսին

  • Աստղերը մի օր լուսնյակին ասին. – Ինչո՞ւ են անվերջ խոսում քո մասին. Բանաստեղծները՛ լուսնոտի նման, Մեզ էլ են գովում, բայց քեզ՝ անսահման… Մինչդեռ մի հատ ես, մենք հազա՜ր մի հատ… Եվ լուսինն ասաց. -Մրջյունն էլ է շատ, Այնինչ առյուծը մի ձագ է ծնում, Միջակն հազար է, հանճարը՝ մի հատ, Աշխարհում լավը միշտ քիչ է լինում, Ծաղկունքը քիչ են, խոտերն՝ անհամար, Վարդը մի հատ է, տերևը՝ հազար։ Վար նայեք դուք ձեր գոռոզ բարձունքից, Տեսեք՛ աղբյուրն էլ աղի ծովի հետ Ծնվում է մի մոր անմահ ակունքից, Բայց նա է ցրում ծարավներն հավետ, Ոսկին էլ փոքր է, արևն էլ մի հատ, Բայց, նա է ցրում խավարն անընդհատ, Այն, որ աստղերդ ցրել չեք կարող՝ Անթիվ աստղերդ, այն էլ դարերով… Ինչ որ մի հատիկ արևը կանի՝ Չեն կարող անել աստղերն անհունի։
Անունը և ստուգաբանությունը   Հայերեն  Լուսին  բառն առաջացել է լույս բառից, անվանումը թերևս ստացել է գիշերը լուսավորելու պատճառով։  Լատիներեն   luna   բառը նույնպես թարգմանաբար նշանակում է  լուսավոր ։

Անունը և ստուգաբանությունը

  • Հայերեն  Լուսին  բառն առաջացել է լույս բառից, անվանումը թերևս ստացել է գիշերը լուսավորելու պատճառով։  Լատիներեն   luna  
  • բառը նույնպես թարգմանաբար նշանակում է  լուսավոր ։
Լուսին Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: 

Լուսին

  • Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: 
Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի` իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: 
  • Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի` իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր:
  • Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: 
Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում: Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Նրա մակերևույթի ջերմաստիճանը ցերեկը հասնում է մինչև +120 օ C-ի, իսկ գիշերը՝ մինչև -163 օ C-ի:  Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:
  • Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում:
  • Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Նրա մակերևույթի ջերմաստիճանը ցերեկը հասնում է մինչև +120 օ C-ի, իսկ գիշերը՝ մինչև -163 օ C-ի:
  • Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:
Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա: Լուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով: Կազմված է նաև Լուսնի չերևացող երեսի քարտեզը:  Լուսինն առաջին երկնային մարմինն է, որի վրա 1969թ-ին ոտք դրեց մարդը՝ ամերիկացի աստղագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը:
  • Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա: Լուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով: Կազմված է նաև Լուսնի չերևացող երեսի քարտեզը: 
  • Լուսինն առաջին երկնային մարմինն է, որի վրա 1969թ-ին ոտք դրեց մարդը՝ ամերիկացի աստղագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը:
Մակընթացություն և տեղատվություն   Մակընթացություն ու տեղատվություն են կոչվում այն երևույթները, երբ Լուսնի և Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակը պարբերաբար տատանվում է:

Մակընթացություն և տեղատվություն

Մակընթացություն ու տեղատվություն են կոչվում այն երևույթները, երբ Լուսնի և Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակը պարբերաբար տատանվում է:

Հետաքրքիր փաստեր Լուսնի մասին   Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի առաջացման այն թեորիային, ըստ որի ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախում, որի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին հավասար: Բախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը «խտացել » է, որից էլ առաջացել է լուսինը:

Հետաքրքիր փաստեր Լուսնի մասին

Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի առաջացման այն թեորիային, ըստ որի ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախում, որի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին հավասար: Բախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը «խտացել » է, որից էլ առաջացել է լուսինը:

Լուսնի փուլերի ազդեցությունը մարդու վրա Լուսնային փուլերի շնորհիվ կարելի է որոշել մազերը կտրելու, ֆիզիկական վարժությունների, որոշ ներքին օրգանների հիվանդությունների կանխարգելման և նույնիսկ դիետաների բարենպաստ օրերը: Բայց ամեն ինչի մասին ըստ հերթականության:

Լուսնի փուլերի ազդեցությունը մարդու վրա

Լուսնային փուլերի շնորհիվ կարելի է որոշել մազերը կտրելու, ֆիզիկական վարժությունների, որոշ ներքին օրգանների հիվանդությունների կանխարգելման և նույնիսկ դիետաների բարենպաստ օրերը: Բայց ամեն ինչի մասին ըստ հերթականության:

Նորալուսին. Այս փուլում արևի և լուսնի  գրավիտացիան մարդու քաշը պակասեցնում է, իսկ հեղուկը մարմնի վերին հատվածից ներքև է սլանում: Ընդ որում, բարձրանում է փոխանակման պրոցեսների ակտիվությունը եւ մեծանում է հոգեկան խանգարումների քանակը: Նորալուսնին ուժգին են արձագանքում տղամարդիկ: Այդ ընթացքում նրանք դառնում են ագրեսիվ եւ սրտի կաթված ստանալու վտանգի են ենթարկվում:

Նորալուսին.

Այս փուլում արևի և լուսնի  գրավիտացիան մարդու քաշը պակասեցնում է, իսկ հեղուկը մարմնի վերին հատվածից ներքև է սլանում: Ընդ որում, բարձրանում է փոխանակման պրոցեսների ակտիվությունը եւ մեծանում է հոգեկան խանգարումների քանակը: Նորալուսնին ուժգին են արձագանքում տղամարդիկ: Այդ ընթացքում նրանք դառնում են ագրեսիվ եւ սրտի կաթված ստանալու վտանգի են ենթարկվում:

Առաջին փուլ. Այս շրջանը բարենպաստ է գլխուղեղի կեղևի գործառույթների և մարմնի ամբողջ վերին հատվածի ակտիվացման համար: Եթե ​​դուք պատրաստվում եք ազատվել վատ սովորություններից և զբաղվել ձեր առողջությամբ, ապա դա ամենահարմար ժամանակն է: Լուսնի նոր կյանքի ցիկլի էներգիայի հաշվին մարդու մոտ նկատվում է հոգեկան ու ֆիզիկական ուժի ավելացում:

Առաջին փուլ.

Այս շրջանը բարենպաստ է գլխուղեղի կեղևի գործառույթների և մարմնի ամբողջ վերին հատվածի ակտիվացման համար: Եթե ​​դուք պատրաստվում եք ազատվել վատ սովորություններից և զբաղվել ձեր առողջությամբ, ապա դա ամենահարմար ժամանակն է: Լուսնի նոր կյանքի ցիկլի էներգիայի հաշվին մարդու մոտ նկատվում է հոգեկան ու ֆիզիկական ուժի ավելացում:

Երկրորդ փուլ. Այս ընթացքում աստիճանաբար սկսում է արևի եւ լուսնի գրավիտացիայի մեծացումը, եւ օրգանիզմում հեղուկը շարժվում է դեպի դուրս: Մարմնի զանգվածն ավելանում է: Այս շրջանը լավ է օրգանիզմը տոքսիններից մաքրելու եւ բաղնիք այցելելու համար: Երկրորդ փուլում չի կարելի նաեւ օրգանիզմը ծանրաբեռնել եւ կատարել ցանկացած վիրահատություն:

Երկրորդ փուլ.

Այս ընթացքում աստիճանաբար սկսում է արևի եւ լուսնի գրավիտացիայի մեծացումը, եւ օրգանիզմում հեղուկը շարժվում է դեպի դուրս: Մարմնի զանգվածն ավելանում է: Այս շրջանը լավ է օրգանիզմը տոքսիններից մաքրելու եւ բաղնիք այցելելու համար: Երկրորդ փուլում չի կարելի նաեւ օրգանիզմը ծանրաբեռնել եւ կատարել ցանկացած վիրահատություն:

Լիալուսին. Այս ժամանակահատվածում լուսնի ազդեցությունը մարդու վրա հատկապես մեծ է: Մենք ձեռք ենք բերում ուժ եւ եռանդ: Ինչպես նաեւ այդ օրերին ավելանում է ձգողականությունը հակառակ սեռի եւ տարբեր արկածների ու գայթակղությունների նկատմամբ: Այս շրջանում հատկապես վառ կարելի է նկատել լուսնի ազդեցությունը կնոջ վրա:

Լիալուսին.

Այս ժամանակահատվածում լուսնի ազդեցությունը մարդու վրա հատկապես մեծ է: Մենք ձեռք ենք բերում ուժ եւ եռանդ: Ինչպես նաեւ այդ օրերին ավելանում է ձգողականությունը հակառակ սեռի եւ տարբեր արկածների ու գայթակղությունների նկատմամբ: Այս շրջանում հատկապես վառ կարելի է նկատել լուսնի ազդեցությունը կնոջ վրա:

Չորրորդ փուլ. Լուսնային փուլի ավարտը բնութագրվում է էներգիայի պասիվությամբ: Էներգիան եւ հեղուկն օրգանիզմում սլանում են դեպի ոտնաթաթերը եւ միեւնույն ժամանակ դեպի գլուխը: Ընդ որում, հնարավոր է արյան դեֆիցիտ: Այս ընթացքում անհրաժեշտ է չափավորություն ցուցաբերել ամեն ինչում: Երրորդ փուլ. Այս փուլում տեղի է ունենում էներգիայի եւ օրգանիզմի հեղուկի սեղմում: Ավելի լավ է այս փուլում սննդի հետ փորձարկումներ չանել եւ չչարաշահել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
  • Չորրորդ փուլ.
  • Լուսնային փուլի ավարտը բնութագրվում է էներգիայի պասիվությամբ: Էներգիան եւ հեղուկն օրգանիզմում սլանում են դեպի ոտնաթաթերը եւ միեւնույն ժամանակ դեպի գլուխը: Ընդ որում, հնարավոր է արյան դեֆիցիտ: Այս ընթացքում անհրաժեշտ է չափավորություն ցուցաբերել ամեն ինչում:
  • Երրորդ փուլ.
  • Այս փուլում տեղի է ունենում էներգիայի եւ օրգանիզմի հեղուկի սեղմում: Ավելի լավ է այս փուլում սննդի հետ փորձարկումներ չանել եւ չչարաշահել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Բայց նույնիսկ հանգստի ժամանակ մենք գտնվում ենք այս մոլորակի ազդեցության ներքո: Հայտնի փաստ է համարվում լուսնի ազդեցությունը մարդու քնի վրա: Ուստի մի զարմացեք, որ լուսնային փուլի առաջին կեսին դուք տեսնում եք վառ երազներ, իսկ երկրորդ կեսին ձեզ կարող են այցելել մղձավանջները: Իսկ եթե ձեր ծանոթները տառապում են «լուսնոտությամբ» եւ թափառում են գիշերները, ապա լիալուսնի շրջանում ավելի ուշադիր եղեք նրանց նկատմամբ :

Բայց նույնիսկ հանգստի ժամանակ մենք գտնվում ենք այս մոլորակի ազդեցության ներքո: Հայտնի փաստ է համարվում լուսնի ազդեցությունը մարդու քնի վրա: Ուստի մի զարմացեք, որ լուսնային փուլի առաջին կեսին դուք տեսնում եք վառ երազներ, իսկ երկրորդ կեսին ձեզ կարող են այցելել մղձավանջները: Իսկ եթե ձեր ծանոթները տառապում են «լուսնոտությամբ» եւ թափառում են գիշերները, ապա լիալուսնի շրջանում ավելի ուշադիր եղեք նրանց նկատմամբ :

Լուսնի փուլերը     Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի  և  Երկրի  միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ  շաբաթ  անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°–ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ 

Լուսնի փուլերը

  Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի  և  Երկրի  միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ  շաբաթ  անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°–ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ 

    Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է, և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երկրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է։ Լիալուսնից 1-2 օր առաջ կամ անց Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավորված մասը՝ մոխրագույն լույսը, որն առաջանում է Երկրի լուսավոր մասից (լիաերևկիր) ընկած ճառագայթների անդրադարձմամբ։   Լուսնի իրար հաջորդող միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը (սինոդական ամիս) հավասար է 29.5306  օրվա ։ Այն օգտագործվել է Լուսնի փուլերի հասակը որոշելու համար և ընկած է լուսնա–արեգակնային օրացույցերի հիմքում։

 

  Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է, և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երկրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է։ Լիալուսնից 1-2 օր առաջ կամ անց Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավորված մասը՝ մոխրագույն լույսը, որն առաջանում է Երկրի լուսավոր մասից (լիաերևկիր) ընկած ճառագայթների անդրադարձմամբ։

  Լուսնի իրար հաջորդող միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը (սինոդական ամիս) հավասար է 29.5306  օրվա ։ Այն օգտագործվել է Լուսնի փուլերի հասակը որոշելու համար և ընկած է լուսնա–արեգակնային օրացույցերի հիմքում։

Լուսինը մշակույթում և արվեստում   Լուսինը քիչ անգամ չէ, որ ոգեշնչել է պոետներին և գրողներին, նկարիչներին և երաժիշտներին, ռեժիսորներին և սցենարիստներին Երկրի միակ բնական արբանյակի հետ կապված ստեղծագործություններ ստեղծելիս։

Լուսինը մշակույթում և արվեստում

  • Լուսինը քիչ անգամ չէ, որ ոգեշնչել է պոետներին և գրողներին, նկարիչներին և երաժիշտներին, ռեժիսորներին և սցենարիստներին Երկրի միակ բնական արբանյակի հետ կապված ստեղծագործություններ ստեղծելիս։
Համաշխարհային գրականությունում մեծ տեղ ունեն Լուսնին նվիրված  Սիրանո դը Բերժերակի  «Ուրիշ լույս, կամ պետությունը և Լուսնային կայսրությունը»,  Էդգար Ալլան Պոյի   «Ոմն Հանս Պֆայլի արտասովոր արկածները» ,   Ժյուլ Վեռնի   «Երկրից դեպի Լուսին»   և  «Լուսնի շուրջը» ,   Ալեքսանդր Բելյաևի   «ԿԷՑ աստղը» ,  Նիկոլայ Նոսովի «Անգետիկը Լուսնի վրա» ,  Ռոբերտ Հայլայնի   «Լուսին՝ խիստ տիրուհի»   և  Այզեկ Ազիմովի   «Հիմնումը և Երկիրը»  ստեղծագործությունները։

Համաշխարհային գրականությունում մեծ տեղ ունեն Լուսնին նվիրված  Սիրանո դը Բերժերակի  «Ուրիշ լույս, կամ պետությունը և Լուսնային կայսրությունը», 

Էդգար Ալլան Պոյի   «Ոմն Հանս Պֆայլի արտասովոր արկածները» ,

  Ժյուլ Վեռնի   «Երկրից դեպի Լուսին»   և  «Լուսնի շուրջը» ,

  Ալեքսանդր Բելյաևի   «ԿԷՑ աստղը»Նիկոլայ Նոսովի «Անգետիկը Լուսնի վրա»

Ռոբերտ Հայլայնի   «Լուսին՝ խիստ տիրուհի»   և  Այզեկ Ազիմովի   «Հիմնումը և Երկիրը»  ստեղծագործությունները։

Մշակույթում   Տարին մի անգամ   Նորալուսնի ժամանակ   մուսուլմանները նշում են մեծ պահքի սկիզբը՝   Ռամադանը Քրիստոնյաները   Սուրբ Զատիկը   նշում են առաջին գարնանային  նորալուսնին Ծննդոց գրքում   Լուսինն անվանվում է «փոքրիկ լուսատու» անվամբ, բայց Լուսինն ու  Արեգակը  ավելի ուշ են հայտնվել, քան լույսը Աստվածաշնչյան   գրքում  Երգ երգոցում   Սուլամիֆայի  գեղեցկությունը համեմատվում է Լուսնի լույսի հետ՝ «Ո՞վ է այդ կինը, որը նայում է բարձունքից որպես վաղորդայն աստղ, հիասքանչ, որպես լիալուսինը»

Մշակույթում

Տարին մի անգամ   Նորալուսնի ժամանակ   մուսուլմանները նշում են մեծ պահքի սկիզբը՝

  Ռամադանը

Քրիստոնյաները   Սուրբ Զատիկը   նշում են առաջին գարնանային 

նորալուսնին

Ծննդոց գրքում   Լուսինն անվանվում է «փոքրիկ լուսատու» անվամբ, բայց Լուսինն ու  Արեգակը  ավելի ուշ են հայտնվել, քան լույսը

Աստվածաշնչյան   գրքում  Երգ երգոցում   Սուլամիֆայի  գեղեցկությունը համեմատվում է Լուսնի լույսի հետ՝ «Ո՞վ է այդ կինը, որը նայում է բարձունքից որպես վաղորդայն աստղ, հիասքանչ, որպես լիալուսինը»

Լուսինը  Տարոյի քարտերում  տասնութերորդ քարտն է Հին Հնդկաստանում Լուսնին անվանում էին մոլորակների տիրակալ Լուսինը հիշատակվում է նաև  Ճապոնական առասպելներում ՝ որպես վայր, որտեղ ապրում էին Լուսին աստվածուհուն ծառայող ճագարները։ Ճագարները նրան օգնում էրն թխել  «մոչի»  բրնձային ուտելիքը։ Ճապոնական առասպելներում Լուսին անվանում են Gekkoy (գեկոյ) կամ Gekkou (գեկույ) Ալքիմիայում   Լուսինն համարվում է  արծաթի  խորհրդանիշը

Լուսինը  Տարոյի քարտերում  տասնութերորդ քարտն է

Հին Հնդկաստանում Լուսնին անվանում էին մոլորակների տիրակալ

Լուսինը հիշատակվում է նաև  Ճապոնական առասպելներում ՝ որպես վայր, որտեղ ապրում էին Լուսին աստվածուհուն ծառայող ճագարները։ Ճագարները նրան օգնում էրն թխել  «մոչի»  բրնձային ուտելիքը։ Ճապոնական առասպելներում Լուսին անվանում են Gekkoy (գեկոյ) կամ Gekkou (գեկույ)

Ալքիմիայում   Լուսինն համարվում է  արծաթի  խորհրդանիշը

Կապույտ լուսին   Կապույտ լուսին  ( անգլ. ՝ Blue Moon),  աստղագիտական  եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար։ Հազվագյուտ երևույթ է։ Դիտվում է միջինը 2,7154 տարին մեկ։ Տարբեր երկրներում, տարբեր ժամանակ կոչվել է յուրովի ։ Անվանումը կապված չէ  Լուսնի  գունավորման հետ, այլ  անգլերեն   «Once in a Blue Moon»   դարձվածքից  է։ Այն թարգմանվում է «Մի անգամ կապույտ լուսնի ժամանակ»

Կապույտ լուսին

Կապույտ լուսին  ( անգլ. ՝ Blue Moon),  աստղագիտական  եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար։ Հազվագյուտ երևույթ է։ Դիտվում է միջինը 2,7154 տարին մեկ։ Տարբեր երկրներում, տարբեր ժամանակ կոչվել է յուրովի ։

Անվանումը կապված չէ  Լուսնի  գունավորման հետ, այլ  անգլերեն   «Once in a Blue Moon»   դարձվածքից  է։ Այն թարգմանվում է «Մի անգամ կապույտ լուսնի ժամանակ»

«Արյունոտ լուսին»  Լուսնային խավարումը կարմիր տեսք ունի, այդ իսկ պատճառով այն այլ կերպ «արյունոտ լուսին» են անվանում: Խավարման ժամանակ լուսինն ամբողջությամբ չի անհետանում եւ մուգ կարմիր գույն է ստանում: Հանգամանքը բացատրվում է նրանով, որ այն շարունակվում է արեւի ճառագայթներով լուսավորվել: Քանի որ երկրի մթնոլորտը առավել թափանցիկ է սպեկտրի կարմրա-նարնջագույն մասի ճառագայթների համար, ապա հենց դրանք էլ խավարման ժամանակ մեծամասամբ կարողանում են լուսնի մակերես հասնել, ինչը համապատասխան երանգավորում է ապահովում: 

«Արյունոտ լուսին» 

Լուսնային խավարումը կարմիր տեսք ունի, այդ իսկ պատճառով այն այլ կերպ «արյունոտ լուսին» են անվանում:

Խավարման ժամանակ լուսինն ամբողջությամբ չի անհետանում եւ մուգ կարմիր գույն է ստանում: Հանգամանքը բացատրվում է նրանով, որ այն շարունակվում է արեւի ճառագայթներով լուսավորվել: Քանի որ երկրի մթնոլորտը առավել թափանցիկ է սպեկտրի կարմրա-նարնջագույն մասի ճառագայթների համար, ապա հենց դրանք էլ խավարման ժամանակ մեծամասամբ կարողանում են լուսնի մակերես հասնել, ինչը համապատասխան երանգավորում է ապահովում: 

. Այնքան մեղմիկ, ասես` մտազբաղ, Լուսինը հանդարտ հայտնվեց ամպերի միջից...   Մացիո Բասյո Արդյո՞ք գիշերային երկնակամարում լուսնի «դեմքը» անմասնակից դիտորդ է, որի ազդեցությունը Երկրի վրա սահմանափակվում է միայն օվկիանոսային մակընթացություններով, թե՞ այն մի զորեղ ուժ է, որն ազդում է կենդանի էակների վրա և որոշում մարդկային ճակատագրերը։ Ժամանակակից գիտությունը չի շտապում վերջնական եզրակացություններ անել, և այդ պատճառով էլ այս հարցի պատասխանը յուրաքանչյուրն ինքնուրույն է փնտրում:

. Այնքան մեղմիկ, ասես` մտազբաղ, Լուսինը հանդարտ հայտնվեց ամպերի միջից...   Մացիո Բասյո

Արդյո՞ք գիշերային երկնակամարում լուսնի «դեմքը» անմասնակից դիտորդ է, որի ազդեցությունը Երկրի վրա սահմանափակվում է միայն օվկիանոսային մակընթացություններով, թե՞ այն մի զորեղ ուժ է, որն ազդում է կենդանի էակների վրա և որոշում մարդկային ճակատագրերը։ Ժամանակակից գիտությունը չի շտապում վերջնական եզրակացություններ անել, և այդ պատճառով էլ այս հարցի պատասխանը յուրաքանչյուրն ինքնուրույն է փնտրում:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!