СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

История села Шогакат

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Շողակաթ գուղի պատմությունը

Просмотр содержимого документа
«История села Шогакат»





Շորժան որպես բնակավայր.

Գեղամա ծովակի արևելյան կենտրոնական հատվածում գտնվում է Շորժան բնակավայրը: Այս բնակավայրը գտնվում է Ճամբարակ քաղաքից 10-12 կմ,հեռավորության վրա, Սևանա լճի հյուսիս- արևելյան և հարավային մասով պատված է ապառաժներով: Հանրապետության Գեղարքունիքի մարզում հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 95 կիլոմետր ,իսկ Երևան քաղաքից 110 կիլոմետր:Բնակավայրը գտնվում է ծովի մակեերևույթից 1932մետր բարձրության վրա: Մակերեսը 39,2 քառակուսի կմ , Բնակչությունը 616 մարդ ըստ 2017 թվականի :համայնքի բնակելի տները հիմնականում նորաշեն են և ունեն թեք տանիքներ :Այս բնակավայրի տարածքում առկա են քրոմիտի զգալի պաշարներ:Հայտնաբերվել է 1889 թվականին ՝1,5 կմ Շորժայից արևելք.Մագմայական հանքավայր է՝ բանաձևը՝ (բաղկացած երակաձև երկարությունը ՝մինչև 65 մ, հաստությունը ՝ 2 մ, լայնակի կտրվածքը՝ մոտ 4մ2 ,ոսպնյակաձև երկարությունը ՝մինչև 30մ, որոնց չափերը ըստ ծորության մեծանում են ): Տարբերվում են հոծ ,խիտ և ցանավոր հանքամարմիններ՝ կազմված քրոմշպինելիդներ,աերպենտին ,անտիգորիտ ,քրիզոտիլ, երբեմն ՝ ձիթակն միներալներից: Հազվադեպ են հանդիպում քրոմնոնաքարեր ,կալցիտ,պետլանդիտ ,միլարիտ,երբեմն ՝բնածին պղինձ: Հանքանյութի մի մասը 1942-1951 թթ . արդյունահանվել է :Շորժայի քրոմի հանքավայրն առաջին անգամ նկարագրել է Հ.Տ. Կարապետյանը,1923թ ,1930-32 թթ էլ Ա.Գ. Բետեխտինը, և Գ.Հ Քեչեկը: 1942 -1951 թթ հետազոտական աշխատանք է կատարել ՝Հայկական երկաբանական վարչությունը արդյունահանված հանքանյութը Gr 2O3`40 տոկոսը , երևանի գործարանը:)1950 ական թվականների վերջերին Սևանա գեղեցկուհու ջրի մակերեսի զգալի հատվածի նահանջի և արհեստական իջեցման արդյունքում ջրից ազատված առափնյա հյուսիսային և արևելյան տարածքների շուրջ բոլոր մասերում կառուցվում է երկաթ գիծը, որը անմիջական կապ է սկսում հանդիսանալ Շորժայի հարակից համայնքների հետ քաղաքամայր Երևանի հետ շփման գործում : Գյուղի միջով է անցնում նաև Երևան – Զոդ, ավտոճանապարհը, Երևան –Զոդ երկաթուղին,, նաև երկաթ գիծը 1976 թվականին շահագորշծման է հանձնվել,ամռանը գործում է նաև Հրաձդան-Ալմաստ Երևան, -Սևան- Շորժա սեզոնային էլեկտրագնացքը:

Որպես բնակավայր Շորժան գոյություն ունի դեռևս Ք.ա. 1-ին հազարամյակում:Այդ են վկայում տվյալ ժամանակաշրջանի հնագույն բերդի ավերակները,ինչպես նաև Ք.ա 2-1 հազարամյակներ թվագրվող դամբարանները, ևս յալ կառույցների ավերակներն Շորժայում :Դեռևս ուրարտական շրջանում Վեդուրի- Էթիունի ( Ջրային Էթիունի ) պատկան այս տարածքում և հարակից վայրերում եղել են պետական- ցեղային կազմավորումներ որոնց մասին մեղ է վկայում Սևանա լճի ափին, բարձր ժայռի ծովահայաց կողմում փորագրված արձանագրությունը ,որը կախված է եղել ուղիղ լճի ալիքների վրա: Արձանագրության հեղինակն է հանդիսանում Ուրարտուի անողոք թագավոր Ռուսա Առաջինը (Ք.ա 735-714 թթ), որը խոսում է ներկայիս Շորժայի և հարակից թագավորությունների ու ցեղապետությունների նվաճումների մասին.:Միաժամանակ ուշագրավ է , որ Շորժայում պահպանվել են 17-րդ դար թվագրվող հայկական եկեղեցու ր 16 րդ դարի կառույց հանդիսացող հայկական մատուռների կիսաքանդ ավերակներ և այլ հնություններ:Շորժա գյուղի բարձրադիր հատվածում ՝ գյուղի հարավ- արևելյան Եզրին բլրի վրա վեր է խոյանում անտաշ քարերով շինված կիսաքանդ մի փոքրիկ մատուռ ,որը կարոտ է մանրակրկիտ հնագիտական ուսումնասիրության : Իսկ նույն բլրի մատռան ստորոտում նույն ձևով կառուցված է մի փոքրիկ եկեղեցի ,որի մուտքը հարավ- արևմտյան կողմից է տվյալ եկեղեցու դիմած տարածվում է գյուղի հինավուրց գերեզմանատունը, որտեղ հանգչում են նաև բազմաթիվ ուղղափառ հույներ, որոնք դեռևս վաղ միջնադարից պարսկա- արաբական հալածանքներից խուսափելով հաստատվել են այստեղ:Գերեզմանատան տարածքում ՝ եկեղեցու մուտքի առաջ ,քիվին և հյուսիսային մասում հայտնաբերված խաչքար – տապանաքարի վրա ընթերցում են հետևյալ (շուրջ 15 տող).

.

Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ք.ա.1-ին հազրամյակում բերդի ավերակներ,դամբարաներ ,Ք.ա. 2-րդ -1 –ին հազարամյակի թվագրությամբ:Գյուղում գործում է նաև 16-րդ դարում կառուցված և 2009 թվականին վերականգնված եկեղեցի:Հայտնաբերվել է նաև բազմաթիվ գտածոներ:1.Գերեզմանոց – 16-17 րդ դար. Համարանիշը 5,74/1, դպրոցից 200մ ճանապարի եզրին. 2. Դամբարանադաշտ Ք.ա. 2-1 հազարամյակ. Համարանիշը -5,74/2. Շորժա- Աղբերք –ճանապարհի 2 կողմերում հայկական և ադրբեջանական գերեզմանոցների միջակայքի սարալանջին.3. Դամբարանադաշտ – Ք.ա. 2-1 հազ. Համարանիշը 5,74/3. Ավազահանքի մոտ Արտանիշ թերակղզի տանող դաշտամիջյան ճանապարհի ձախ կողմում .4. Եկեղեցի- 17-րդ դար. Համարանիշը 5,74/4. Գյուղի եզրին ,սարի ստորոտին.5. Խաչքար 10-11 րդ դար և 13-14 րդ դար – համարանիշը5,74/4,2, 5,74/4,3. Ագուցված ամ. Պատին արտաքուստ հորիզոնական դիրքով. 6. Գերեզմանոց -10-17 րդ դար համարանիշը 5,74/4,5. 7. Խաչքար – 12 րդ դար ,համարանիշը 5,74/4,51.ագուցված ամ. Պատին արտաքուստ եկեղեցու շուրջը., վերնամասը չի պահպանվել. 8. Խաչքար միջնադար, գյուղի աե . մասում 17-րդ դար եկեղեցու մոտ տարածվող գերեզմանոցում, թևավոր .Համարանիշը 5,74/4.5 .2/. 9. Խաչքար – 1550 թ համարանիշը 5,74/5 Սերգեյ Սարգսյանի տնամերձում. 10. Մատուռ -10-14 րդ դար աե.մասում- համարանիշը 5,74/ 6 գյուղի աե. եզրին եկեղեցուց 200 կմ բլրի գագաթին:Խաչքարերի վրա արված գրառումները եղել են հույներեն և հայերեն:Եկեղեցու պատերը կանգնեցվել են խաչքարերից ,նաև վերնամասում կան խաչքարեր:(Այս մասին է նաև հաղորդում Ղևոնդ Ալիշյանը աշխատության մեջ.)

















Շորժան ինչպես նշեցինք բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից :Տեղի հայ բնակչության հետ զուգահեռ բնակվել են հույներ ,որոնց գերեզմաններն խնամքով պահպանվում են: Սակայն Լենկթեմուրի 1386 թ-ի սոսկալի արշավանքների ընթացքում դրան հաջորդող դարերի ընթացքում ընդհուպ 1603-1604 թթ.պարսից Շահ Աբասի կողմից ձեռնարկված Մեծ Սուրգունի ընթացքում նաև տեղահանվում և կոտորվում են Շորժայի և հարակիցց տարածաշրջանների բնակիչները,իսկ հայաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը ամբողջությամբ թալանվում են ,հրդեհվում ու ամայանում:Կարճ ժամանակահատվածում Շորժայում և ողջ Սոթք գավառի շատ մասերում հաստատվում են մեծ թվով կարակոյունլու և աղկոյունլու թուրքմենական քոչվոր խաշնարած ցեղերը:Պատմական աղբյուրներում Շորժան հիշատակվում է Չուրջա,Շուրջա,Շուրճա, Շուրախ , Շորալի, Շորջալու, Շորջա, Շորիջլու, Շորած, Շորալի ,նաև ավելի ուշ Նադեժդինա, Նադեժդինո, իսկ 1932 թվականին Նադեժդինո գյուղը վերանվանվել է Շորժա:

Երևանի խանության օրոք Շորժան ևս պատկանում էր Գյոկչայի մահալին : Սակայն 1828 թ. փետրվարի 10-ին Արևելյան Հայաստանը Թուրքմենչայի հայտնի պայմանագրով անցավ Ռուսաստանին Գյոկչայի մահալը դառնում է հիմնականում Նոր Բայազետի գավառի, որի մի մասն է դառնում նաև Շորժան: Սկզբնական շրջանում Պարսկահայքից և Բայազետի Ալաշկերտից գավառ,Կզնուտ ( Մարտունի),Բասարգեչար( Վարդենիս), և դեպի ներկայիս Սևանա ( Ելենովկա ), ձգվող ողջ թաթարաբնակ բնակավայրերում հաստատվում են պարսկահայ և արևմտահայ գաղթականները, իսկ տեղի տեղի մահմեդական թաթար խաշնարած բնակչությունը իրենց հոտերով տեղափոխվում են Գյոկչայ լճից արևելք ընկած 17-րդ դարի վերջերից ամայացած հայկական բնակավայրերում: Ցարական իշխանությունների կողմից նոր նվաճված հայկական հողերում ինչպես նաև ողջ Այսրկովկասում սկսում են հաստատվել նաև Ռուսաստանի կենտրոնական շրջաներից (Սարատովի երկրամաս) , արտաքսված ռուս աղանդավորների համայնքները (մոլականներ, պրիգուններ, դուխոբորդներ) և այլն: Կարճ ժամանակում Շարժայում հաստատվում են նաև մեծաթիվ ռուս- մոլական աղանդավորներ և նրանց հետ մեծ թվով մորդվիներ և հրեաներ: Հետայսու բնակավայրերը կոչվում է Նադեժդինո կամ նաև Նադեժդինա ի տարբերություն նախկին թաթարաբնակ Շորիջլու- Շորջալուի: 1940 –ական թվականներից արդեն ձևավորված Շորժա գյուղը մոլական ռուսների և մորդվիների հետ միացյալ սկսել են վերաբնակվել նաև մոտակա գյուղերից հոծ թվով ադրբեջանցիներ: 1970 – ական թվականներից շրջկենտրոն Կրասնոսելսկից (Ճամբարակ) հաստատվել են մի քանի հայ ընտանիքներ: Այդ ժամանակ Շորժան դարձել էր արդեն երկաթուղային կայարան և խճուղային ճանապարհների հանգույց: (Գեղարքունիքի Գեղամա աշխարհի քերթողահայր Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը աշխատության մեջ ,Տես 862-895 թթ վերահրատարակված 2016 թ խմբագրության Մեսրոպ քահանայի.)

  1. 1988-1989 թթ Ադրբեջանի հայերի կոտորածների և բռնագաղթի ընթացքում Հայաստանում բնակվող ադրբեջանցի ՝բնակչությունը թվով շուրջ 165 հազար մարդ տեղափոխվում են Խորհրդային Հայաստանից դեպի Խորհրդային Ադրբեջան: Արդյունքում Հայաստանի նախկին ադրբեջանաբնակ բնակավայրերում հաստատվում են մեր տեղահանված և վայրագ սպանդի ենթարկված Ադրբեջանի մեր հայրենակիցները: Այդ թվում նաև Շորժայում: 1992 թ .օգոստոսի 8-ին երբ ադրբեջանցի հրոսակները զավթում են ՀՀ Կրասնոսելսկի շրջանի (Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի ) Արծվաշեն գյուղը նաև մեծ թվով արծվաշենցի տեղահանված ընտանիքներ են հաստատվում Շորժայում: Հետագայում սոցիալական պայմաններից ելնելով Շորժայից Ռուսաստան են տեղափոխվել նաև Շորժայի ռուս բնակչությունը :Ներկայիս բնակչությունը Շորժայում կազմված է հայերից և մորդվին մի քանի ընտանիքներից: Ըստ մարդահամարի տվյալներով այստեղ բնակչության թիվը 1831 թ-եղել է 140 բնակիչ, որոնք հետագայում հեռանում են այստեղից:(Տես Հայաստանի ԽՍՀ բնակավայրերի ցուցակը 1831-1931 թթ.) Այնուհետև 19 րդ դարի կեսերին 1873 թ. այստեղ բնակություն են հաստատում Ռուսաստանի Սիբիրսկի նահանգի մի խումբ վերաբնակիչներ, ազգությամբ մորդվին, հավատքով՝ մոլոկան ,թվով ՝311 մարդ:սկզբում սրանց սխալմամբ համարել և նշել են իբրև ռուս, սակայն հետագայում ազգային պատկանելությունը ճշտելով ՝ նշել մորդվա: Համառուսաստանյան 1-ին մարդահամարի տվյալներով 1897 թ առկա բնակչության թիվը կազմում էր 308, որից 7 հայ,21 մահմեդական: 1926 թ ՀԽՍՀ 1-ին մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 469 այդ թվում մորդվիներ ՝432, թուրք 31,հայ՝ 6: Մորդվիների մեծ մասը հետագայում աստիճանաբար տեղափոխվեց Երևան , ինչպես նաև ԽՍՀՄ այլ բնակավայրեր:1939թ- 799մարդ , 1959թ – 762մարդ, 1970թ -894մարդ, 1979թ- 956մարդ, 1989թ- 410մարդ, 1988-1989 թթ .այստեղ բնակություն են հաստատել նախկին Ադրբեջանի ԽՍՀ Բաքու և մի շարք բնակավայրերից բռնագաղթված հայեր, իսկ 1992 թ. օգոստոսից նաև ՀՀ Արծվաշեն գյուղից տեղահանվածների ընտանիքներ:Ըստ արխիվային ծխամատյանի 1991-1995 թվականներին Շորժայում բնակչությունը 1051 հոգի ,որոնցից Մորդվիներն կազմում էին 16 տուն 42 բնակչով, օրինակ ՝1. Կասիմով Միխաիլ Աբրահամի 1919 թ . ծնված. Տան անդամների քանակը 2. 2.Կասիմով Իվան 1957 թ ,ծնված, տան անդամների թիվը 4. Որը եղել է էլեկտրիկ.3.Լեդյաեվ Վասիլիյ Տրոֆիմի 1938 թ ծնված, ընտանիքի կազմը 5-հոգի. 4.Գրիգորև Իվան Միխայիլի 1963թ .ծնված ընտանիքի անդամները 1.5. Սանդրիկով Վասիլիյ Մոիսեյեվին 1935 թ ծնված.ընտանիքի կազմը 4, 6.Չինդին Իվան Վասիլևիչ 1931թ ծնված ,ընտանիքի կազմը 1,7.Յարտաև Վասիլի Աբրամի 1931թ. ընտանիքի կազմը 3,8.Սանդրիկով էֆիմ Իվանի 1909 թ. ընտանիքի կազմը 2, 9. Սանդրիկով Իվան Էֆիմի1931 թ ,ընտանիքի կազմը 2, 10. Սանդրիկովա Մանյա Մոքսեևնա 1928 թ. ընտանիքի կազմը 4, 11. Լեդյայեվ Միխայիլ Սեմյոնովիչ1920թ.ընտանիքի կազմը 2, 12. Պրոխորովա Մարիյա Վասիլյեվն 1927 թ. ընտանիքի կազմը 3 , 13. Լարիոնով Վասիլիյ Միխայլովիչ ծնված 1934թ ,ընտանիքի կազմը 3. 14. Կուչերյավիլ Իվան Վասիլեվիչ 1918թ, ընտանիքի կազմը 2, Գասիմովա Անաստասիյա Գերասիմի 1910թ ,ընտանիքի կազմը 2,15Կուդրաշովա Եվդակիա Միխայիլի 1926թ, ընտանիքի կազմը 1..

  2. Իսկ Ռուսները՝

  3. Լարիոնովա Լարիոն Միխայիլովիչ ,գանձապահ,ծնվել է 1946 թ. ընտանիքի կազմը 1.

  4. Սանդիկով Եֆիմ Վասիլեվիչ 1939 թ. ընտանիքի կազմը 5.

  5. Չինդին Վասելի Վասիլևիչ 1926, ընտանիքի կազմը 2.

  6. Պրոխորովա Եսֆիրիտա Մոիսեևնա 1920 թ. կազմը ընտանիքի 1.

  7. Բոգդանով Տատյանա Իվանի 1932թ ընտանիքի կազմը 3.

  8. Բաքվից եկածները.

  9. Հարությունյան Սեդա 1935 թ ,ընտանիքի կազմը- 3.

  10. Տուրգաշովա Վարդանուշ Սափարի 1927թ կազմը ընտանիքի 2.

  11. Պետրոսյան Զարմիկ 1941թ ընտանիքի կազմը 5..

  12. Օսիփյան Խորեն 1937 թ ընտանիքի կազմը 8.

  13. Միրզոյան Արկադիյ Եգորի 1936թ ուսուցիչ. Ընտանիքի կազմը 3.

  14. Բաբայան Միլանյա Հովհաննեսի 1955թ ,ընտանիքի կազմը 4.

  15. Ավանեսյան Վլադիսլավ Չավանդիրի 1957թ. ընտանիքի կազմը 3.

  16. Հակոբյան Երվանդ Միխայիլի 1933թ երկաթ գծի կայանի բրիգադիր ՝ընտանիքի կազմը 6.

  17. Խալաֆյան Լյուիս Օհանի 1961թ ,ընտանիքի կազմը 4.

  18. Բոգդանովա Տատյանա Իվանովա 1939 թ

  19. Գալեչյան Ալեքսան Ղուկասի 1921թ.ընտանիքի կազմը 3.

  20. Գալեչյան Օլգա 1936թ ուսուցիչ.ընտանիքի կազմը 2.

  21. Արծվաշենից եկածներ.

  22. Դանիելյան Ռայա 1940թ ,ընտանիքի կազմը 3.

  23. Սարգսյան Թամարա Սարգսի 1933թ , ընտանիքի կազմը 2.

  24. Գաբրիելյան Արամայիս,

  25. Դալլաքյան Վաչիկ

  26. Ղուկասյան Գրիգոր

  27. Ղալեչյան Էդիկ

  28. Կիրակոսյան Աշոտ Արշակի 1953թ ջրահեղ կայանի տնօրեն , ընտանիքի կազմը 3.

  29. Առաքելյան Բաղիշ Իվանի 1934թ .ընտանիքի կազմը 5. Ապրեսյան Ժորա Գալուստի 1944թ , ընտանիքի կազմը 2.

  30. Ղուկասյան Սուրիկ 1953թ ,ընտանիքի կազմը 5.

  31. Սարգսյան Արծրուն Պիոնի 1947 թ ուսուցիչ է ընտանիքի կազմը 5.

  32. Առաքելյան Իվան Արշակի 1912թ ,ընտանիքի կազմը 5.





















իսկ 2001 թ մարդահամարի տվյալներով Շորժա գյուղում մշտապես բնակվում է 565 բնակիչ ( արական ՝267, իգական ՝298), (Համլետ Դալլաքյան գիրք՝ Իմ հող ու ջրի մարդիկ -2009 թ հրատարակչություն):2001 թվականին գյուղում , նորածիների թիվը կազմում է 12 երեխա ,որից 5- ը աղջիկ և 4-տղա:2002թվակաին նորածիների թիվը կազմում է ,6 –երեխա, որից 2 –աղջիկ և 4 – տղա:2003 թվականին նորածիների թիվը կազմում է 8 երեխա, որից մեկը դուրս է եկել գրանցումից մնացել է 7 երեխա , որից 6 –տղա է ,1 աղջիկ:2004թ- 496մարդ , 2004 թ. նորածիների թիվը կազմում է 10 երեխա ,որից մեկը դուրս է եկել ,որից 6- աղջիկ են և 2- տղա: 2005թ. նորածիների թիվը կազմում է ,6 երեխա,որից 1-ը դուրս է եկել գրանցումից ,մնացել 4 –աղջիկ և 2 –տղա:2006 թվականին մշտական և ժամանակավոր բնակվողները կազմում են 551 մարդ մեծահասակները ՝այսինքը 60 բարձր 62 կին, 34 տղամարդ, առաջին դասարան են գնացել 13 հոգի.: 2006 թ. նորածիների թիվը կազմում է 5 –երեխա ,որից 1 –դուրս է եկել գրանցումից , 2 աղջիկ և 2 տղա:2007 թվականի ՝ 568 բնակից 444 մշտական, մեծահասակները կազմում են տղամարդ՝- 97, կին 34, առաջին դասարան են հաճախել 10 երեխա:2007 թ .Նորածիների թիվը կազմում է 8 երեխա, 4 – տղա, 7 –աղջիկ: 2008 թվականին բնակչությունը կազմում է 561 բնակիչ որից մեծահասակները կազմում են տղամարդ – 28 , կին -47 ,նորածիների թիվը կազմում է 7- երեխա ,որից 1- ը ,դուրս է եկել գրանցումից մնացել է 6-ը, 4- տղա, 2 աղջիկ, 2008 թվականին առաջին դասարան են հաճախել 7 երեխա, և այդ տարվա շրջանավարտներն եղել են 6 երեխա 2009 թ. բնակչությունը 570 բնակիչ տղամարդ 28 ,կին 47 ,դպրոցի շրջանավարտների թիվը 6 երեխա, այդ նույն տարվա առաջին դասարան են ընդունվել 7 երեխա..2009 թվականին առաջին դասարան են հաճախել 9 երեխա , շրջանավարտները 7 երեխա , որից բարձրագույն ընդունվել են միայն 3-ը , նորածիների թիվը գյուղում 11 երեխա, որից 2-ը դուրս են եկել , 9 երեխա,որից 4-տղա, 5-ը աղջիկ:

2010 թվականին 570 բնակիչ որց 25 տղամարդ, 50 կին,առաջին դասարան են հաճախել 10 երեխա ,իսկ շրջանավարտները 7 երեխա,որից բարձրագույն են ընդունվել 4-ը, նորածիների թիվը կազմում է,7 երեխա,որից 1 դուրս է եկել գրանցումից ,5-աղջիկ, 1 –տղա: 2011 թվականին 595 բնակիչ 17 տղամարդ ,52 կին , առաջին դասարան են հաճախել 9 երեխա, իսկ շրջանավարտ չի եղել , նորածիների թիվը սկզբում 9 , որից երկուսը դուրս են եկել, մնացել է 3 աղջիկ, 4- տղա:2012 թվականին 605 բնակիչ ,25 տղամարդ ,50 կին,այդ թվականին բացվել է գյուղում առաջին նախակրթարանը ,որտեղ հաճախել են 8 երեխա , իսկ առաջին դասարան գնացել են 8 երեխա , շրջանավարտներ 6 երեխա , նորածիների թիվը սկզբնական շրջանում եղել են 11 երեխա, որից մնացել է 8, 3 –տղա, 5 – աղջիկ:2013 թվականին 614 բնակիչ ,22 տղամարդ, 43 կին, նորածիների թիվը կազմում է 9 երեծա, 5- տղա, 4 աղջիկ: 2014 թվականին 614 բնակիչ ,22 տղամարդ ,42 կին, առաջին դասարան գնացել են 8 երեխա , նախակրթարան գնացել են 9 երեխա, իսկ շրջանավարտները 4 երեխա որից երկուսը ընդունվել են բարձրագույն:2014 թվականին առաջին դասարան են հաճախել 9 երեխա, իսկ նախակրթարան 7 երեխա ,շրջանավարտները 8 երեխա,որից 2 հոգի ընդունվել են բարձրագույն, նորածիների թիվը կազմում է , 8 երեխա,4-տղա,4 –աղջիկ:2015 թվականին 618 բնակիչ 24 տղամարդ ,44 կին, նախակրթարան գնացել է 8 երեխա, իսկ առաջին դասարան 7 երեխա ,շրջանավարտները ՝7 երեխա, որից միայն մեկն է ընդունվել բարձրագույն, նորածիների թիվը կազմում է ,5 երեխա, որից երկուսը մեկնել են Ռուսաստան, 3 աղջիկ, 2 տղա:

2016 թ- 616 բնակիչ 23 տղամարդ ,43 կին, նախակրթարան են հաճախել 7 երեխա, իսկ առաջին դասարան 8 երեխա , շրջանավարտները 6 երեխա,որից 3 ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ , բժշկական Գյուղ ինստիտուտ ,մանկավարժական ,և այլն, նորածիների թիվը 4 երեխա, 2 աղջիկ, 2 տղա:2017 թվականին 616 բնակիչ, 21տղամարդ , 41 կին , Նորածիների թիվը 1 երեխա, աղջիկ ՝սպասվում է նաև 7 նորածիների լույս գալուն:

























За Шоржой есть гора которая насила название ,Ада – Тала ето означает на Тюркском ,Гора –остров, на восточном части этой горы сохранились развалины крепости. Эще в начале 20 ого века года вокруг этой горы была судя по названию село Шоржа, несëт информацию арабского значения ,шаарджа у ето значит ,Ворота и расположения двух гор с востока и с запода села как бы раскрытыеворота.Исходя из повествований историка Мовсеса Каланкатуанци ,возрост церквей находящихся бселе состовляет 1300лет. И всегда принадлежали армянской церкви.



















Շորժայի մասին տեղեկություններ է հայտնում Մորդվին ՝ տիկին Դուսիան , որը ծնվել է Նադեժդինոյում այսինքը այժմյան Շորժայում, 1940 թվականին:Նշում էր ,որ իր նախապապը ՝Լեվոնով Աբրահամը որը ծնվել է 1918 թվականին ,տեղափոխվել է այստեղ իր ընտանիքի հետ , հեռանալով իր ծննդավայրից : Նրա նախապապը նաև արժանացել է Գյորգևնյան շքանշանի: Տիկին Դուսիան պատմում էր ,որ այստեղ բնակեցված է եղել միայն մորդվիներով և հույներով









դեռևս 1828 ական թվականներից:Նշում էր ,որ միայն եղել են երեք հայ ընտանիք՝ Մադաթը ՝որը եղել է անասնաբուժ , Գրիշան և Հայրապետը:Տիկինի բնակավայրը գտնվում է հենց եկեղեցու հարևանությամբ : Նշեց որ մի մասը մորդվիների ՝բնակվել է Սևանում, մի մասնել Կրասնոսելսկում այժմյան ք. Ճամբարակում ,իսկ մի մասնել Նադեժդինոյում:Նշում էր ,որ բնակավայրեր չեն եղել , բնակվել են գետնափոր տներում ,և կամանց –կամանց սկսել են կառուցել բնակատեղիներ ::Իսկ բնակչության մի մասը եկել են հետո ,Բաքվից 1988- 89 ական թվականի դեկտեմբերից, իսկ մնացածը Արծվաշենից 1992 թվականից և ԼՂՄ–ից 1989-90 ական թվականից:

Անգամ մի դեպք հիշեց ,թե մայրը ծննդաբերելով երեխային կորցրել է խոտերի մեջ :Նշեց որ այդ տարիներին պատերազմի ժամանակ մորդվիները կռվում էին հայերի հետ միասին , թուրքերի դեմ:Հայերը թաքնվում էին բարձր քարայրների մեջ ,իսկ թշնամին իմանալով դրա մասին նավերով մոտենում էին խորշերին և ձյութաց գնդեր շպրտում քարայրների ուղղությամբ ,որ հնարավորություն չունենան փախնելու և կոտրեն հենց այդտեղ :1940-1945 թվականներին մորդվիները թեյի հետ շաքարի փոխարեն խնձոր էին ուտում ,քաղցը հագեցնելու համար ,բայց չէին ընկճվում և պայքարելով մնացին նույն վայրում մինչ օրերս: Նշում էր Տիկին Դուսիան ,որ տարներ առաջ իր ապրած ժամանակաշրջանում , փորձել են եկեղեցու բակից տեղահանել քարե կոթողները ,չկարողանալով դիմել են գյուղի տրակտորիստ , ինքնաբրբրթիչ ունեցող Վասիլին , նա գալով փորձել է բարձրացնել բայց տեղի է ունեցել ահասարսուր մի բան ,ուժգին քամի է բարձրացել ,և այդ վարկյանից Վասիլի ոտքերը բռնվել են և երեգ տարի գամվել է անկողնում:Նաև պատմեց ,որ իրենցից առաջ եղել են գրեկներ ,հույներ , որոնց գերեզմաները պահպանվում են մինչ օրս,որոնք իրենց մահացածներին հողարկավորել են թուրքերի նման պատանելով, բայց իրենք երբեք ձեռք չեն տվել գերեզմաներին ,եկեղեցուն , խաչքարերին, այլ պահպանել են և հասցրել մինչ օրս:Անգամ եթե ոսկոռներ էին գտնում նորց հողինեին հանձնում : ինքը եղել է դաստիրակ և արժանացել է բազմաթիվ խրախուսանքների , և շնորհակալագրերի::Իսկ ամուսինը ՝եղել է եռակցող, նույնպես արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և իր մասին նյութ է տպագրվել ՝Թերթ՝Մեր աշխատանքային առօրյան1989 թ. Հունվարի 23. Հեղինակ .Ժ.Մխիթարյան, և Տիգրան Նիկողոսյան.:Այդ տարիներին տրանսպորտ չի եղել ,և մարդիկ ոտքով են տեղաշարժվել , կամ մոտոցիկլով, և ձիով , նշում էր ,որ Հայրենականին այս գյուղից բազմաթիվ մոլդովացիներ են մասնակցել 1941-1945 թթ , որոնց մասին հաստատում է Կրասնոսելսկի զինկոմիսարյատը հանձինս ՝Կապիտան ՝Սարգսյանը: Նշեց որ այս տարածքից միակ հայը եղել է Маркаряан Липо Богонович,Ледяев Яковь Касильевич, , Левонов Абрам Исаевич,Юртаев Данил Давидович. և այլն այսինքն 33 - հոգի:



























:































Շորժան գրավիչ է հատկապես իր հարմարավետ լողափներով և արևոտ տաք կլիմայով: Ամռանը Շորժայում մեծ է լինում հանգստացողների հոսքը հանրապետությունից և աշխարհի տարբեր երկրներից :2007 թվականի նոյեմբերի 3-ին ձեռամբ գեղարքունյաց թեմի բարեխնամ առաջնորդ , գերաշնորհ և Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի վերաօծվել է Շորժայի հինավուրց հայ – հունական գերեզմանատանը գտնվող մատուռը և այն կոչվել է Սուրբ Աստվածածին : Մատռան վերականգնումը և մերձակա տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են Շորժայի համայնքապետ Սուլիկո Շուշանյանի նախաձեռնությամբ և Շորժա համայնքի միջոցներով: Ուշագրավ է ,որ հավատը մատռան վերաօծման արարողության թեմի առաջնորդ Սրբազան հոր ձեռամբ կատարվել է 12 նորածին մանուկների մկրտություն:Հեղինակ –Տեր Մեսրոպ քահանա Երիցյան: Գեղարքունյաց թեմի Շորժայի և հարակից տարածաշրջանի հոգևոր հովիվ.: Գյուղի կենտրոնում կանգնեցվել է նաև հուշարձան –ցայտաղբյուր , որի վրա կա գրառումՈչինչ չի մոռացվելորը նվիրվում է Արցախյան պատերազմին, 1992- 2012 թվականներ, գործ ՝ Սյոմիկի.08.02.2012թ.

Զբաղվածության հիմնական ուղղություններն են ՝ Հողագործություն, անասնապահություն ,ծխախոտագործությամբ, ձկնորսությամբ պտղաբուծություն,սպասարկման ոլորտ:Գյուղացիները նաև զբաղվում են չիչխանի հավաքմամբ ,որի մի մասը օգտագործու մ են առօրյայում մի մասն էլ վաճառում: Ցանվում են նաև հացահատիկ , կարտոֆիլ , կան նաև արոտավայրեր : Շորժայում հիմնվել է նաև 40 հեկտար ծիրանի այգի , որը տնկվել է Սևանա լճից ազատված աղակալված և անօկտագործելի հողերում:Այգին հիմնվել է ծովի մակարդակից 1920 մ բարձրության վրա գտնվող հողերում, Այգին ոռոգվում է խորքային հորից սնվող ոռոգման համակարգի միջոցով Գյուղում գործում է նաև միջնակարգ դպրոց, նախակրթարան , բուժկետ,երկաթուղային կայարան, օդերևութաբանական կայան , մի քանի հանգստյան տներ ,նաև հայտնի Նկարիչների միության տարածք, որի 35 ամյակի արթիվ նկարիչների միությունում կազմակերպվել է ցուցահանդես նվիրված Հետադարձ հայացք,դեպի ապագա, խորագրով հավաքական ցուցահանդեսը:Շորժայի թեմայով գրաֆիկական գեղանկար ու քանդակ էին ցուցադրում երիտասարդ նկարիչները :92 նկարիչներ մեկ հարկի տակ էին հավաքվել Շորժայի թեմայով մոտ 120 բնանկարներ Անձրևոտ օր,Տաք օր, Շորժա և այլն:Համայնքի նախաձեռնությամբ նաև գյուղում կան գիշերային լույսեր, նաև դպրոցի լուսամուտները մասամբ փոխարինվել են նորով , դրան գումարած բնակելի շենքերի շքամուտքի ապակիները : Բացվեց նաև դպրոցի հարակից բակում խաղահրապարակ ծնողների և գյուղապետարանի աջակցությամբ :Նաև գյուղը անմասն չի մնացել քառօրյա պատերազմի ժամանակ , մի մասը համայնքի ղեկավարության հետ համագործակցելով դրամական օգնություն են ուղարկել դիրքերը , և անվադողեր , սնունդ, նաև մեկնել են մոտակա դիրքերը ,զինվորի կողքին լինելու և նրանց ոգին ավելի ամրապնդելու համար, գյուղում այսօր մնացել են միայն Մորդվիներից միայն երկու տուն ,որոնք ողջ են Տիկին ՝Դուսիան, և Ոայան, իսկ մնացածները Արծվաշենից ,Բաքվից, Ղարաբաղից հետոո նաև Սևանից , Հրազդանից :Գյուղում կա նաև վաստակավոր ուսուցիչ , որը եկել է Բաքվից , Արկադի Եգորիչ , որը դեռևս այնտեղ եղած ժամանակ հայտնի մաթեմաթիկոս է եղել ունի նաև բազմաթիվ շնորհակալագրեր և գիտական աշխատություն: Գյուղը շատ է երիտասարդացել ,կան երիտասարդ նորակազմ ընտանիքներԱյսօր արդի խնդիր է գյուղում ,տրանսպորտը ,որը չկա ,մարզադպրոց, որտեղ երեխանները կանցկացնեին իրենց ազատ ժամանակը և կկտրվեին վատ սովորություներից փողոցում լինելու ժամանակ, լավ կլիներ լինեին նաև աշխատատեղեր կանանց համար ,որոնք կզբաղվեին գորգոգործությամբ :Գյուղում կա նաև կաթի վերամշակման կետ , և որտեղ բնակիչները իրենց կաթն հանձնում են ,իսկ գարնանը և աշնանը գյուղի բնակչությունը առօրյա խնդիրը լուծելու համար գնում է Վարդենիս կարտոֆիլ մշակելու և հավաքելու կա նաև հրակայուն աղյուսի գործարաններ:Հնում եղել է նաև Արծվաշեն – Շորժա տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղը:

Կանգնեցվել է նաև եղեռնի 100 ամյակին նվիրված ,խաչ 10 մ որից մեկ մետրը հողի տակ է,,եկեղեցու մ կախվել է զանգ, և այդ արարողությանը ողջ գյուղը մասնակցել է ,չնայած անբարենպաստ եղանակին ,իրենց տուրքնեն տվել անմեղ զոհերի հիսատակին մոմավառությամբ Կցանկանայի գյուղը տեսնեի ավելի շենացած :