СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ջավախքը հին և միջին դարերում

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ջավախքը հին և միջին դարերում»

Բովանդակություն

Գլուխ առաջին – Ջավախքը հին և միջին դարերում

Ա¤ Հնագույն տեղեկություններ Ջավախքի ու Գուգարքի մասին

Բ¤ Ջավախքը 9-15-րդ դարերում

Գ¤ Ջավախքն ու շրջակա գավառները թուրքական

տիրապետության շրջանում ¥16-18-րդ դդ. ¤

Գլուխ երկրորդ – Ջավախքը 19-րդ դարի առաջին երեսնամյակին

Ա¤ Վարչաժողովրդական իրավիճակը 19-րդ դարի առաջին

տասնամյակներին

Բ¤ Ախալցխայի էլայեթն ու Ախալքալաքի գավառը 19-րդ դարի

սկզբին ռուսական ռազմաքաղաքական ծրագրերի ոլորտում

Գ¤ Ժողովրդագրական տեղաշարժերը Ախալցխայի էլայեթում 19-րդ

դարի առաջին քառորդին

Գլուխ երրորդ – Ախալքալաքի գավառը ռուսական կայսրության կազմում

¥1828-1917 թթ.¤

Ա¤ Ախալքալաքի և Ախալցխայի գավառները 1828-1829թթ.

ռուս- թուրքական պատերազմի տարիներին:

Արևմտահայերի զանգվածային գաղթը:

Բ¤ Ախալքալաքի գավառը 19-րդ դարի վերջին տասնամյակներին

և 20-րդ դարի սկզբին: Ջավախքցիների մասնակցությունը

արևմտահայ ազատագրական շարժմանը:

Գլուխ չորրորդ – Ջավախքը 1917-1923 թթ.

Ա¤ Ախալքալաքի հիմնահարցը Անդրկովկասի ազգային-

վարչատարածքային բաժանման համատեքստում 1917թ.



Բ¤ Հայ – վրացական սահմանային խնդիրը Անդրկովկասյան

հանրապետությունների անկախության հռչակուկից հետո

¥1918թ մայիս - օգոստոս¤

Գ¤ Ախալքալաքի գաղթականության հիմնահարցը

¥1918թ. մայիս - դեկտեմբեր¤

Դ¤ Ջավախքի պատկանելիության խնդիրը 1918թ. վերջին և 1919թ.

Ե¤ Ախալքալաքի և հարակից գավառների հիմնահարցը

խորհրդային իշխանության առաջին տարիներին





































Ներածություն

Արդեն քսան տարուց ավելի է, ինչ Հայաստանը և Վրաստանը անկախ պետություններ են: Հայ- վրացական միջպետական հարաբերություններում, հակառակ ներկայացվող ցանկությունների, լարվածությունը պահպանվում է նախկին ձևով: Քսան տարի և° հայ, և° վրաց հասարակությունները հնարավորություններ ունեին առանց գաղափարական պարտադրանքները ուսումնասիրելու իրենց նախորդ անկախության շրջանում ունեցած փոխհարաբերությունները և անհրաժեշտ դասեր քաղել: Սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել, գոնե դասեր քաղելու առումով, գործնականում անհրաժեշտ հետևություններ չեն արվում: Այս առումով 1918-1921թթ. հայ – վրացական հարաբերությունների ուսումնասիրումը արդիական է նաև այսօր` անկախության ձեռքբերումից քսան տարի անց:

Ջավախքի պատմությունը հայոց պատմության կարևորագույն էջերից է: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, չորս գլուխներից և վերջաբանից: Առաջին գլխում ներկայացված է Ջավախքի հին և միջին դարերի պատմությունը, երկրորդ գլխում ներկայացված է ինչպես Ջավախքի, այնպես էլ Հյուսիսային Հայաստանի այլ շրջանների քաղաքական, վարչաժողովրդագրական պատմության տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության հարցերը: Աշխատանքի երրորդ գլուխը ընդգրկում է ռուսական տիրապետության 1828-1917թթ.,իսկ չորրորդը` 1918-1921թթ. ժամանակահատվածները: Ջավախքի` Ախալքալաքի գավառի, ինչպես նաև նրանց հարակից Ախալցխայի, Ծալկայի շրջանների պատմությունը թեև վերջին տասնամյակին սկսել է հետաքրքրել առանձին հետազոտողների, սակայն շարունակում է մնալ հայոց պատմության սակավ ուսումնասիրված բնագավառներից մեկը: Առաջին հետազոտողը, ով Ջավախքի պատմության ուսումնասիրությունը դրեց գիտական հիմքերի վրա Ե. Լալայանն է: Նա հավաքել է մեծ քանակությամբ պատմական, աշխարհագրական, ազգագրական, բանասիրական նյութեր:

1919թ., ի պատասխան Անդրկովկասում վիճելի տարածքների վերաբերյալ տարբեր հեղինակների հրատարակած աշխատություններում տեղ գտած սխալ մեկնաբանությունների, Լեոն հանդես եկավ §Սահմանավեճերի¦1 գրքույկով, ուր ներկայացրեց հայ պատմագրության մոտեցումները խնդրի վերաբերյալ և վիճարկեց վրաց շրջանների շատ հարցադրումներ Լոռու և Ջավախքի վերաբերյալ:

Հայ –վրացական հարաբերությունների ըհդհանուր հենքի վրա Ջավախքի և Լոռու 1918-1920թթ. պատմության ուսումնասիրությամբ զբաղվել են հայտնի քաղաքական գործիչներ, Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն ու 1918-1920թթ. Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը: Իր` §Հայաստանի Հանրապետություն¦2 աշխատության մեջ Ս. Վրացյանը դեպքերի ականատեսի լավատեղյակությամբ , փաստավավերագրական նյութի հիման վրա, անդրադարձել է հայ – վրացական տարածքային վեճերի, 1918 թ. ռազմական առճակատման, Ջավախքի գաղթականության և այլ հիմնահարցերի: Ջամալյանի աշխատությունը ևս ունի աղբյուրագիտական արժեք, քանի որ գրվել է ձեռքի տակ եղած հարուստ փաստական նյութի հիման վրա:

Ջավախքի պատմության ուսումնասիրությամբ զբաղվել է նաև Աշոտ Մելքոնյանը իր գիտական հոդվածներում, ինչպես նաև §Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին¦3 աշխատության մեջ: Մենագրության մեջ Հյուսիսային Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանուր հենքի վրա քննության է առնված Ջավախքի քաղաքական, ժողովրդագրական, սոցիալ-մշակութային պատմության անցքերը վաղ ժամանակներից մինչև խորհրդային իշխանության առաջին տարիները: Առավել հանգամանորեն ներկայացված են 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին տասնամյակների իրադարձությունները:











Գլուխ 1

Ջավախքի պատմական անցյալից

Ա¤ Հնագույն տեղեկություններ Ջավախքի և Գուգարքի մասին

Պատմական Հայաստանի Մեծ հայքի թագավորության 15 նահանգներից ¥աշխարհներ¤ տասներեքերորդը` Գուգարքը զբաղեցնում էր հայկական լեռնաշխարհի հյուսիսային հատվածը: Այն արևելքից սահմանակից էր Ուտիք, արևմուտքից Տայք, հարավից` Այրարատ նահանգներին, իսկ հյուսիսից Իբերիային ¥Վիրք,Վրաստան¤: Նրա վարչական կենտրոնը Ցուրտավա քաղաքն էր: Գուգարքը հայկական թագավորության չորս սահմանակալ բդեշխություններից մեկն էր և ժամանակ առ ժամանակ օգտվում էր որոշ ինքնուրույնություններից: Ըստ վրաց առանձին պատմաբանների, Գուգարք տերմինը վրացական ծագում ունի և առաջացել է երկրամասը բնակեցնող գոգարների կամ գարգարների անունից: Սակայն հայկական աղբյուրները այդպիսի էթնոս չեն հիշատակում: Իսկ ինչ վերաբերվում է գարգարացվոց երկրին, ապա այն, ըստ ակադեմիկոս Ս. Երեմյանի, կապ չունի Գուգարքի հետ:4

§Գուգարքի հիմնական գավառները,- գրում է Ա. Մելքոնյանը,- ինն էին. Ձորափորը, Կողբափորը, Ծոբոփորը, Տաշիրը, Թռեղքը, Կանգարքը, Կղարջքը, Վերին Ջավախքը և Արտահանը¦:5

Մինչև Հայաստանի առաջին բաժանումը ¥387 թ.¤ նահանգն իր մեջ ընդգրկում էր նաև Շավշեթը, Ներքին Ջավախքը, Մանգլեացփորը, Քոփշափորը, Բոզնոփորը, Խանցիխեն և Պարաուրը:

Գուգարաց գավառներից Ջավախքը հիշատակվում է ութերորդը: Այն ընկած է նահանգի կենտրոնական մասում և զբաղեցնում է համանուն սարահարթի ¥Ախալքալաքի սարավանդ, Ջավախքի լեռնադաշտ¤ ու վերջինիս շրջափակող լեռնակազմությունների տարածքը, հյուսիսից սահամանակցվում էր Թռեղքի ¥Թրիալեթ¤, արևելքից Սամսարի ու Ջավախքի լեռներին ¥Կեչուտի, Մթին¤, իսկ հարավում` Ախալքալաքի սարավանդի շարունակությունը կազմող Աշոցքի սարահարթին:

§Ջավախք¦ տերմինի մասին պատմագրության մեջ հայտնվել են տարբեր տեսակետներ: Տեսակետներից մեկի համաձայն §Ջավախք¦ տերմինը առաջացել է վրացիների նախահայր Քարթլոսի Թոռան` Ջավախոսի անունից: Այն ընդգրկել է Կուրի դաշտավայրը, Փոցխով գետի շրջատարածքը ¥պատմական Սամցխե գավառը` այժմ Ախալցխա ¤ և հարակից այլ հողեր: Եվ երկրամասը Ջավախոսի անունից կոչվել է Ջավախք, վրացերեն Ջավախեթի: Սակայն այս §հիմնավորումն¦ իրավամբ համարելով առսպելական և խիստ պարզունակ, հետագայի ուսումնասիրողներից շատերը փորձել են գտնել ուրիշ բացատրություններ: Ոմանք հաշվի առնելով ՋԱվախքում գարի աճեցնելու բարենպաստ բնակլիմայական պայմանները, նրա անունը կապում են վրացերեն ջավի` գարի բառի հետ: Ուրիշները փնտրել են այդ տարածքում ջավախների էթնոս` ցեղ:

§Իրականում Ջավախք տերմինը,- գրում է Ա. Մելքոնյանը,- ինչպես երևում է ուրարտական ¥Վանի թագավորության¤արձանագրություններից, մ.թ.ա. 9-րդ դարի վերջերից ՀԱյկական լեռնաշխարհի հյուսիսում հիշատակվող Զաբախա կամ Զաբախյան երկրի անվան տառադարձված տարբերակն է` Զաբախա-Ջաբախա-Ջավախա- Ջավախք¦:6 Արգիշտի Ա-ի ¥մ. թ. ա. 786-764 թթ.¤ թողած Խորխոռունյան արձանագրության մեջ 785-784 թթ. գրավված Դիաուխի կամ Դայա ¥Տայք¤, Տարիունի ¥Բասեն¤ և այլ երկրների թվում նշվում է Զաբախան:Վերջինս հիշատակվում է նաև ուրարտական հաջորդ մի քանի թագավորների թողած արձանագրություններում: Թեև Ջավախքի մասին մ.թ. ա. 8-րդ դարից ավելի վաղ հիշատակություններ չկան, սակայն, ուսումնասիրելով մինչ ուրարտական շրջանը, կարելի է ենթադրել, որ այն վարչականորեն մաս է կազմել Ք. ա. 2-րդ հազարամյակում գոյություն ունեցող հայկական պետական կազմավորումներից մեկի, ամենայն հավանականությամբ Հայաստանին և Էթիունիին, կամ էլ եղել է բավական ընդարձակ ինքնուրույն կազմավորում` ընդգրկելով հետագայի Գուգարք աշխարհի ամբողջ արևմտյան հատվածը: Ավելի հավանական է երկրորդ տեսակետը. Պատահական չէ , եր Արգիշտիի վերոհիշյալ արձանագրություններում Զաբախան հիշատակվում է իբրև գրավված երկիր: Նշանակում է` մինչև Ք. ա. 8-չդ դ. Սկիզբը Ջավախքը եղել է ինքնիշխան ցեղապետություն և այդ ժամանակ որպես հայ էթնոսով բնակեցված տարած, միավորվել է ՎԱնի միասնական թագավորության մեջ` կազմելով նրա հյուսիսարևմտյան ամենաընդարձակ ու սահմանամերփ նահանգը:

Հետուրարտական Երվանդունյաց Հայաստանի ժամանակաշրջանից ¥Ք. ա. 6-2-րդ դդ.¤ Ջավախքի մասին ուղղակի տեղեկություններ չկան: Միայն կարելի է վկայակոչել առասպելախառն, բայց ուշագրավ երկու հիշատակություն Մ. Խորենացու §Հայոց պատմությունից¦ և §Քարթլիս Ցխովբեբայից¦: Ըստ Մ. Խորենացու §Վաղարշակ Ա-ն §զկէս մասինն Ջաւախաց¦ ժառանգություն է տալիս Շարայի ցեղից Գուշարին և նրան նահանգի վրա կարգում բդեշխ` Հայոց երկիրը հյուսիսկովկասյան լեռնականներից պաշտպանելու համար¦:7 Հավաքական ու կիսառասպելական կերպար Վաղարշակի այս ձեռնարկումը ուսումնասիրողներից շատերը վերագրում են Ք. ա. 3-րդ դարին:Ստացվում է, որ այս ժամանակ Ջավախքը եղել է Երվանդունիների պետության կազմում և տվել է Գուշարին, որի անվան հետ է կապվում Գուգարքի տեղանունը,այսինքն երկրամասը դադարել է ընդարձակ նահանգ լինելուց և մտել է նորաստեղծ Գուգարք սահմանակալ բդեշխության մեջ. Ընդ որում` իր հերթին տրոհելով երկու մասի` Ջավախք Վերին և Ջավախք Ներքին: Վերին Ջավախքը նույնանում է Խորենացու նշած §կէս մասին Ջաւախաց¦ տարածքի հետ, քանի որ տրվել է հարևան Շարայի` Շիրակի գավառին, Ներքին ջավախքը աղբյուրներում չի հիշատակվում: Սակայն եթե կար վերինը, որը գավառի բարձրադիր հարավային և հյուսիսարևելյան մասն էր, նրա համեմատությամբ ցածրադիր արևմտյան և հյուսիսարևմտյան, հատվածը բնականաբար, պետք է կազմել Ներքին Ջավախքը:

Արտաշեսյանների և Արշակունիների ժամանակաշրջանում ևս Ջավախքի վերաբերյալ հիշատակություններն աղքատիկ են, և գավառի մասին պատկերացում կարելի է կազմել հիմնականում ամբողջ նահանգի` Գուգարքի միջոցով: Վերջինս մինչև Արշակունիների անկումը ` 428 թ. շարունակել է մնալ իբրև Մեծ Հայքի հյուսիսային պաշտպանական նահանգը և նրանից չի անջատվել նույնիսկ մ. թ. I դարի առաջին կեսին ¥152¤, երբ հայոց գահին, ի թիվս այլ օտարների, բարձրացել էին նաև վրացիներ:

Խնդրո առարկա գավառին վերաբերող ժլատ հիշատակություններից թերևս խիստ արժեքավորը, որ նրա ժողովրդագրական վիճակի գողտրիկ վկայություն է, պատկանում է վրաց տարեգրի գրչին. §Ըստ ավանդության, Հռիփսիմյան քրիստոնյա քարոզիչ քույրերից Նինոն` հայկական աղբյուրների Նունեն, Հայաստանից փորձում է անցնել Վրաստան և լինում է Ջավախքում, որտեղ Փարվանա լճի ափին հանդիպում է մցխեթցի հովիվներին և, նրանց հետ խոսելովհայերեն,կարողանում է պարզել Մցխեթ տանող ճանապարհը ¦:8 Այս նույն վկայությունյ որոշակի պարզություն է մտցնում երկու կարևոր հարցերում: Նախ, որ Նունեն մինչև Վիրք անցնելը եղել է Հայաստանում, ծանոթացել հայերենին, և, ի թիվս այլ քարոզիչների, այնտեղից քրիստոնեություն է տարածել վրաց աշխարհում: Երկրորդ` Ջավախքի գործնական լեզուն հայերենն էր, այն հայաբնակ էր, այլապես Մցխեթից եկած հովիվների համար անհրաժեշտություն չէր լինի սովորել հայոց լեզուն: Արշակ Բ-ի օրոք ¥350-368¤ Գուգարաց նահանգն ապստամբում է :Պապ թագավորի հրամանով Մուշեղ սպարապետը ետ է գրավում Գուգարքը, պատժում բդեշխին ու նրան օժանդակած իշխաններին և վերականգնում հայ-վրացական սահմանը: Կուր գետը. §զհին սահմանսն, որ յառաջուն էր լեալ յերկիրն Հայոց ընդ յերկիրն Վրաց, որ է ինքն մեծ գետն Կուր ¦:9

Ուշագրավ է, ուր գտնվելով գուգարքի կազմում, Ջավախքը 3-4-րդ դդ. Պահպանում էր իր ներքին ինքնուրույնությունը: Այստեղ իշխում էին ՎԱրգավունի նախարարական տան ներկայացուցիչները: Արշակունյաց Հայաստանի կազմում վերջիններս ունեցել են իրենց ուրույն տեղը: §Գահնամակում¦ Վարձավունիները 70 նախարարների թվում հիշատակվում է 20-րդը: §Պատերազմում Հայաստանի 4 զորավարություններից Արևելյան ուղղության զորքերի մեջ նրանք ունեցել են 200 զինվոր¦:10

387թ. Հայաստանի բաժանումից հետո Արշակունիների ազդեցությունը Գուգարքի և Ջավախքի վրա զգալիորեն թուլացավ, իսկ 428թ. , հայոց թագավորության կործանումից հետո նրանք միացվեցին Սասանյան Իրանի տիրապետության տակ կազմավորված վրաց մարզպանությանը, ճիշտ այնպես, ինչպես նույն ժամանակ Արցախը կցվեց պարսկահպատակ մեկ այլ մարզի` Աղվանքին:

Բ¤ Ջավախքը 9-15-րդ դարերում

Ինչպես ամբողջ Հյուսիսային Հայաստանը, այնպես էլ Ջավախքը ևս պարսկական լծի տակ մնաց մինչև 7-րդ դարը` արաբական արշավանքները: 7-րդ դարի հեղինակ Հովհան Մամիկոնյանի §Պատմություն Տարոնի¦ երկում, արաբական արշավանքների առիթով, նորից հանդիպում ենք Ջավախքի մասին հիշատակությունների: Պատմիչը վկայում է. §Արաբ զորավար Աբդռանիբը 7-րդ դ. Կեսերին ասպատակել է Հայաստանի գավառները` Հարքը, Բասենը, Ջավախքը, անցել Վրաստան և ավարով վերադարձել Արաբիա¦:11 Այստեղ հատկանշական է, որ Ջավախքը թվարկվում է գավառների շարքում, իսկ հետո նոր միայն նշվում է Վիրքը ¥Վրաստանը¤: Նշանակում է 7-րդ դ. 40-50-ական թթ.` արաբական առաջին արշավանքների շրջանում, այս գավառն արդեն ոչ թե Վիրքի, այլ Հայաստանի կազմում էր: Ջավախքը արաբական տիրապետության տակ մնում է մինչև 9-րդ դ. Վերջը, երբ Բագրատունյաց Սմբատ Ա-ն ¥890-914¤, Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ §երթեալ չուք զկողմամբք Գուգարաց` և զայնս ևս ամրոցս իւրոյ տէրութեանն առհասարակ յինքն գրաւէր նուաճեր¦:12

10-րդ դ. 70-80-ական թթ. Գուգարքի մեծ մասը մտնում էր լոռվա կամ Կյուրիկյան ¥նաև Գուգարքի, Ձորագետի¤ թագավորության տարածքի մեջ: Վերին ջավախքը, հատկապես նրա հարավային մասը` Գոգշենը, որոշ ժամանակ դեռ մնում է Բագրատունիների ազդեցության տակ, իսկ Ներքին Ջավախքը 10-րդ դ. Վերջին գրավում են հետզհետե հզորացող վրաց Բագրատունիները: 11-րդ դ. Սկզբին նույն ճակատագրին է արժանանում նաև բուն Վերին Ջավախքը: Շուտով վրաց թագավորները Ջավախքն ու նրա հարևան Սամցխեն վերածում են իրենց թագավորության հարավում ընկած ուժեղ պաշտպանական գավառների` կենտրոնախույս ուժերի, բյուզանդական կայսրության, մի փոքր ավելի ուշ` սելջուկ-թուրքերի դեմ: Բագրատ Գ-ն 11-րդ դ. Սկզբին կառուցապատում է գավառի բնակավայրերից մեկը և կոչում է Նոր Քաղաք, վրացերեն` Ախալքալաք ¥ախալի` նոր, քալաքի` քաղաք¤: Բագրատ Դ-ն ¥1044-1047¤ Լիպարիտ Օրբելյանի դեմ պատերազմի ժամանակ Թափարվան գետի և նրա ձախակողմյան Քառասունաղբյուր վտակի գոյացրած թերակղզու մասում կառուցում է Ախալքալաքի բերդը: Վրաստանից այստեղ են բերվում որոշ թվով վրացի վերաբնակիչներ:

Վրաց տիրապետությունը երկար չի տևում: 1064 թ. Հայաստանը և Վրաստանը ենթարկվում են սելջուկյան ասպատակություններին: Այդ թվականին սուլթան Ալփ- Աբսլանը §… և իջեալ բնակեցաւ ի գաւառն, որ կոչի Ջաւալիս, պատերազմաւ մեկաւ պատեաց զքաղաքն, որ կոչի Ալախ և ուժգին զորությամբ առաւ Ալախ քաղաքն և առ հասարակ զամենայն քաղաքն սրով կուրորեաց` զայր և զկին` անողորմ և զամենայն քահանայ և զկրօնաւոր և զիշխանսն սրախողխող արարեալ. և լցաւ ամենայն քաղաքն արեամբ. և անհամար մանուկս և աղջկունս տարան ի Պարսիկս ի գերութիւն, և գանձս ոսկւոյ և արթաթոյ` ականց և մարգարտացն որ ոչ էր թիվ¦:13

12-րդ դարի սկզբին վրաց Դավիթ Շինարարին ¥1089-1125¤ հաջողվում է սելջուկ-թուրքերից ետ գրավել Լոռին ու Ջավախքը: Սակայն ամբողջ 11-րդ դ. Ընթացքում, այն, ի թիվս այլ գավառների, ձեռքից ձեռք է անցնում: 1175թ. օգոստոսին Գանձակի սուլթան-աթաբեկ Ելդկուչի զորքերը ասպատակում են Ջավախքն ու Թռեղքը: Գեորգի Գ-ն ¥1156-1184¤ խուսափում է ճակատամարտից և չի կանխում սելջուկների գործողությունները: Միայն XII դ. վերջին, Թամար թագուհու ¥1184-1213¤պատմիչի վկայությամբ, սելջուկների նկատմամբ Զաքարե և Իվանե Զաքարյանների տարած հաղթանակներից հետո Վրաստանին է ենթարկվում Ջավախքից մինչև Սպեր ընկած տարածքը:

Այս շրջանում շարունակվեց քարթվելական ¥վրացակա¤ էթնիկական նոր խմբերի ներթափանցումները Ջավախք, այնտեղ ուղղափառության` վրացադավանության տարածման դեպքերը, երևույթները, որոնք վրաց Բագրատունիների ուժեղացման ժամանակաշրջանում ¥XII-XIII դ. սկիզբ¤ հատկանշական էին ոչ միայն Ախալքալաքի, այլև վրաց-հայկական զինակցության շնորհիվ Վրաստանին անցած Հյուսիսային Հայաստանի մյուս գավառներին: Այսուհանդերձ, այդ գավառներից Լոռին, Սամցխե-Ախալցխան, Տավուշը, Սևանի շրջակա գավառներտ, ինչպես և Ջավախքը շարունակուն էին գերազանցապես մնալ հայաբնակ: Պատահական չէ, որ այդ տարածքները վրաց արքունիքը հանձնեց հայ Զաքարյաններին, որոնք Վրաստանի հովանավորության ներքո ստեղծեցին իրենց իշխանապետությունը:

Թամար թագուհու օրոք Ջավախքում կուսակալներ էին Սարգիս Երկայնաբազուկ Թմոգվելին ¥Թմոգվեցի¤ և Շալվա Թորելին ¥Թորեցի¤: Առաջինը նստում էր Թմոգվի, հայկական Թմուկ կամ Թմկա բերդում, որը գտնվում էր Կուրի ձորում, Ծունդա ավանից ոչ հեռու, իսկ երկրորդը` հավանաբար Թորեա գյուղում: Այն, որ Ջավախքում եղել են երկու կուսակալներ` գավառապետներ, պատահական չէ: Նշանակում է, շարունակում էր պահպանվել գավառի նախնական վարչական բաժանումը: Թորեցիները նույնպես ենթարկվում էին Թմկաբերդի Զաքարյաններին:

Ախալքալաքը, որն օգտվում էր քաղաքային ինքնավարությունից,ամբողջ գավառի վարչական ու տնտեսական կարևորագույն կենտրոնն էր:

XIII դ. 20-ական թվականների կեսերին Ջավախքը ենթարկվեց միջինասիական տիրակալ Ջալալեդդինի, իսկ 30-ականներին` մոնղոլների ասպատակություններին: Սակայն մի քանի գավառներում, այդ թվում և Ջավախքում, Զաքարյանների ինքնավար վիճակը պահպանվեց: Ըստ 1245թ. նոր վարչական բաժանման` մոնղոլների հսկողությամբ Ջավախքը թողնվեց Թորեցիններին: 1266թ. Թմկաբերդի տեր Սարգիս Ջազեցին, օգտվելով վրաց թագավորների և մոնղոլների հակամարտություննրից, կարողացավ հիմնադրել մի ընդարձակ իշխանություն` Տաշիրից մինչև Էևզրում, Սամցխեի աթաբեկություն անունով, որն իր մեջ ընդգրկեց նաև Ջավախքը: Մինչև XIV դ. սկիզբը, մոնղոլներին որոշ քանակությամբ հարկեր վճարելով, Հայաստանի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կազմավորված, հիմնականում հայաբնակ այս իշխանությունն իր ինքնուրույնությունը պահպանեց մինչև 1535 թ.` պայքար մղելով Քարթլիի, Լենկ-Թեմուրի, նրա հաջորդները`Թեմուրյանների, XV դ. թուրքական կոյունլու ցեղերի դեմ: Ինչպես Բագրատունիների, Զաքարյանների,այնպես էլ վերջիններիս հաջորդներ Ջաղեցիների օրոք հայ մշակութային կյանքը Ջավախքում զգալի վերելք ապրեց, որի պերճախոս վկայություններն են պահպանված բազմաթիվ հայկական ճարտարապետական կոթողները:

XV դ. վերջից Ջավախքը հայտնվեց զանազան նվաճողների տեսադաշտում: 1484 թ. պարսից Յաղուբ խանի զորքերը ավերեցին այն, կոտորեցին ու գերեվարեցին բնակչությանը, իսկ գավառը կրակի մատնեցին: 1535 թ. Իմերեթիայի ու Քարթլիի թագավորները համատեղ ջանքով Ջավախքի Մուրջախեթ գյուղի մոտ պարտության մատնեցին Սամցխեյի աթաբեկի զորքերին և տիրեցին Ախալքալաքին: Այդպես այդ քաղաքները իրենց շրջակայքով ժամանակավորապես անցան Իմերեթիայի հսկողության ներքո:

գ¤ Ջավախքը և շրջակա գավառները թուրքական տիրապետության շրջանում ¥16-17-րդ դդ.¤ 1545 թ. հայտնվեցին օսմանյան թուրքերը: Հպատակեցված երկրի կառավարումը նրանք հանձնեցին Քայխոսրոյին, որը հավանաբար սերում էր տեղի իշխանական տներից: 1555 թ. Ամասիայում կնքվեց պարսկա-թուրքական հաշտությամբ Ջավախքը անցավ Պարսկաստանին, իսկ Սամցխեն` Օսմանյան կայսրությանը:

1578 թ. թուրք-պարսկական պատերազմը վերսկսվեց: Թուրքերը ներխուժեցին Սամցխե ու Ջավախք: Չլդրի մոտ տեղի ունեցած արյունալի ճակատամարտում նրանք պարտության մատնեցին պարսիկներին ու տիրեցին Սամցխեյի իշխանությանը: 1582 թ. օգոստոսին թուրքական զորքերը Էրզրումից նորից շարժվեցին Թիֆլիսի վրա:

§1625 թ. տեղի աթաբեկ Մանուչար 2-րդի սպանությունից հետո, որը հրահրվել էր օսմանցիների կողմից, իշխանության համար ծայր առան արյունալի կռիվներ մահմեդականություն ընդունած տարբեր իշխանական տների միջև ¦:14

17-րդ դարի օսմանյան կայսրությունը հսկայածավալ տերություն էր: Նրա տարածքն ընդգրկում էր Հյուսիսային Աֆրիկան, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան, Սև ծովի առափնյանշրջանները, Արևմտյան Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը,Իրաքը և այլ երկրներ: Վերահսկելով Եվրոպայից Ասիա տանող ցամաքային առևտրական ճանապարհները` սուլթանական կառավարությունը մեծ շահույթներ էր ստանում: Սակայն Եվրոպայում շուկայական հարաբերությունների հետագա զարգացմանը զուգընթաց, Թուրքիայի հետամնաց ռազմաավատատիրական համակարգը, հետզհետե խոչընդոտ էր դառնում Արևելք-Արևմուտք տնտեսական հարաբերություններին: Գնալով թուլանում էր Օսմանյան տերությունը: Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներն ու ժողովուրդները գնում էին քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման տարբեր մակարդակների վրա: Բռնազավթված հողերը հայտարարվում էին սուլթանի ու մահմեդական աշխարհիկ և հոգևոր դասի սեփականությունը: Ընդհանուր ճգնաժամը առավել ցայտունորեն արտահայտվում էր ազգային շրջաններում: Թուրքահպատակ քրիստոնյա ժողովուրդները` հայերը, հույները, ասորիները, բուլղարները, սերբերը և այլք գտնվում էին մարդկային տարրական իրավունքների անտեսման պայմաններում:

16-րդ դ. վերջին և 17-րդ դ. առաջին կեսին օսմանյան տիրապետության ամրապնդմանը ուղղված սուլթանական կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես ամբողջ Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Չլդրի ¥Ախալցխայի¤ նահանգում տեղի ունեցավ վարչաժողովրդագրական որոշակի տեղաշարժեր: §17-րդ դ. առաջին կեսին Ախալցխայի փաշան, որին հաճախ նախկինի պես անվանում էին աթաբեկ, իսկ նրա նահանգը Չլդրի էլայեթ¦:15

18-րդ դարում լեզգիական ցեղերի մշտական հարձակումներով և երկրամասի նկատմամբ Ռուսական տերության հետաքրքրությունների աճով պայմանավորված, Անդրկովկասում ստեղծվեց նոր ռազմաքաղաքական իրավիճակ, որի պայմաններում տարածաշրջանի համար պայքարող երկրների համար նկատելիորեն բարձրացավ Ախալցխայի էյալեթի նշանակությունը: Պատահական չէ, ինչպես սուլթանը, այնպես էլ ռուսական և իրանական կառավարություններն իրենց քաղաքականության մեջ հատուկ դեր էին վերագրում օրեցօր ավելի մեծ ինքնուրույնությունից օգտվող Ախալցխայի փաշայի դիրքորոշմանը: Հայ ազատագրական մտքի շարժման գործիչ Իսրայել Օրին համոզված էր, որ բացի հայ մելիքներից ու վրաց թագավորներից, օտար նվաճողների դեմ պայքարում հաջողության հասնելու համար պետք է հաշվի նստել Թուրքիային ու Պարսկաստանին ենթակա քրիստոնաբնակ նահանգների, առաջին հերթին Ախալցխայի կառավարիչների ու բնակչության դիրքորոշման վրա: Հասկանալի է, թե ինչու Անգեղակոթի ժողովից հետո Գերմանիա վերադառնալով նա Պֆալցի կորֆյուար Հովհան Վիլհեմին տեղեկացնում էր, որ Ղարաբաղի մելիքները փորձեր են անում պայքարի մեջ ներգրավել նաև Քարթլիի թագավոր Գեորգի 11-րդի եղբոր` Ախալցխայում նստող Շահնաջուր խանին, որը դեռ նախորդ ժամանակներից հայտնի էր թուրքերի դեմ ապստամբական գործողություններ սկսելու տրամադրություններով¦:16

18-րդ դարում աղետալի վիճակում էր Ջավախքը: Այն լինելով ոչ հայանպաստ էթնո-գործընթացների կիզակետում, հիշեցնում էր բազմաթիվ լքյալ բնակավայրերի մի ամայատեղի: Այսպիսով, հստակորեն երևում է, թե օսմանյան լուծը որքան աղետաբեր էր եղել ինչպես հայ, այնպես էլ վրացի բնակչության էթնոկրոնական վերակերպումների, ազգաձուլման համար: Ցավոք,այս գործընթացները չդադարեցին և շարունակվեցին նաև 19-րդ դարի առաջին քառորդին և, ի վերջո, հանգեցրին երկրամասի ժողովրդագրական պատկերի արմատական փոփոխության:













Գլուխ 2

Ջավախքը 19-րդ դարի առաջին երեսնամյակին

Ա¤ Վարչաժողովրդագրական իրավիճակը 19-րդ դարի առաջին տասնամյակին:

1801 թ. Արևելյան Վրաստանը Ռուսաստանին միացնելուց հետո ռուս-թուրքական սահմանագծին սկսվում էր Սև ծովի արևելյան ափերից, Գոտիական լեռներով հասնում մինչև Երևանի խանության սահմանը: Այս երկայնքով թուրքերը ուներն մի շարք պաշտպանական ամրոցներ` Փոթի, Բաթում, Ածշոր, Ախալցխա, Խերթվիս, Ախալքալաք, Արդահան, Կարս և այլն, որոնք լուրջ խոչընդոտ էին Ռուսաստանի առաջխաղացման համար: Ախալցխայի նահանգը, որը հյուսիս-արևմուտքում սահմանակցում էր Տրապիզոնի նահանգին և Սև ծովի առափնյա շրջաններին, տարածվում էր մինչև Փարվանա լիճը և պարսկական տերության սահմաններըª Շորագյալի սուլթանություն: Ախալցխայի էլայեթը դարասկզբին տրոհվում էր 24 սանջակի` Ախալցխա, Նարիման Օլթի, Փենեք, Թավուսկեր, Շավչեթ, Վերին և Ներքին Իմերխևներ, Արտանուջ, Արդահան Արդվին, Ածղոր Քոբլիան, Փոցխով, Չլդր, Խերթվիս, Ախալքալաք, Սինգվոթ, Մախճել, Վերին և Ստորին Աջարա, Թրիալեթ, Պարխալ, Կիսկիմ, Բերդագրակ, Լիվանե: Յուրաքանչյուրում հաշվվում էր մոտ 20-ից 60 գյուղ, որոնց բնակչության մասին ճշգրիտ տվյալներ չկան: §Ամենախիտը բնակեցված էր Ախալցխայի սանջակը` առաջին հերթին ի հաշիվ նահանգի կենտրոնավայր Ախալցխայի: Այս գավառին 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի նախօրյակին բաժին էր ընկնում շուրջ 5 հազ. ընտանիք¦:17 Ախալցխայի նահանգի քրիստոնյա բնակչության զգալի մասը, հատկապես 18-րդ դ. ընթացքում լեռնականների հարձակումների և 19-րդ դ. ընթացքում միջցեղային բախումների, ինչպես և արտագաղթերի ու բռնագաղթերի պատճառով նկատելիորեն նվազեց:

Պատմական Ջավախքի տարածքը նախկինի նման ընդգրկում էր ամբողջ Ախալցխայի և Խերթվիսի, մասամբ Չլդրի գավառները, ինչպես և Ասպինգայի սանջակի մեծ մասը: Այս տարածքը նախորդ շրջանում մեծապես տուժել էր, կորցրել նախկին մարդաշատ պատկերը, հիմնականում զրկվել քրիստոնյա հայ և վրացի բնակչությունից:

Խերթվիսի սանջակից հարավ-արևելք Ախալցխայի գավառն էր: ՀԱրավ-արևմուտքից սահմանակցվում էր Չլդրի և Արդահանի գավառներին, արևելքից ռուս տիրույթներին: Այս գավառը ևս պատերազմական գործողություններից առավելապես տուժած շրջաններից էր: Հայաշատ բնակչությամբ աչքի ընկնող այս գավառում այժմ մնացել էր 35 կիսավեր գյուղ, ուր ապրում էին մահմեդականներ, հայեր ու վրացիներ: Գյուղերի մեծ մասը, սփռված լինելով ընդարձակ սարահարթում, ավելի խոցելի էր թշնամիների հարձակումների համար, ուստի ավելի շատ էր տուժել: Վարչական կենտրոն Ախալքալաքի դիրքը ռազմական մեծ կարևորություն էր ներկայացնում, քանզի ընկած էր Գյումրիից Ախալցխա, Ծալկայից Ախլցխա և Արդահան - Կարս տանող ճանապարհի վրա: Ախալքալաք բերդաքաղաքը ևս կառուցված էր երկու գետերի` Թափարվանի և նրա Քառասնաղբյուր վտակի կազմած թերակղզու վրա: Արդեն 19-րդ դ. սկզբին Ախլցխայի թեմի առաջնորդությունը կաթոլիկներին անցնելուց հետո , Ջավախքը հոգևոր առումով տրվեց Էրզրումի թեմական առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոսի իրավասության ներքո: §1813 թ. մայիսին, Ախալքալաքից ավելի քան տաս երևելիներ` երեց ամկրտիչը, Հովհաննես Անանիկյանը, մահտեսի Էգանագիոսը և ուրիշներ խնդրում են Կարապետ արքեպիսկոպոսին` Թադեոսին ձեռնադրել և ճանաչել իրենց ծխատեր քահանա ¦:18

§Տկարացած տեղաբնիկ ջավախքեցիները շարունակում էին ապրել Բարալեթ,Կոկիա, Դիլիսկա և այլ գյուղերում: 1828 թ. Կոկիայում հաշվվում էր 29 հայ ընտանիք կամ 233 շունչ ¥ 115-ը` արական, 118-ը` իգական սեռի¤ ¦:19

բ¤ Ախալցխայի էլայեթը ու Ախալքալաքի գավառը 19-րդ դարի սկզբին ռուսական ռազմաքաղաքական ծրագրերի ոլորտում:

18-րդ դ. վերջին ձեռնարկված առաջին լուրջ ռազմադիվանագիտական քայլերից հետո Ռուսական կայսրությունը,նպատակ ունենալով մեկընդնիշտ հաստատվել Անդրկովկասում, միայն 19-րդ դ. սկզբից գործնականորեն ակտիվացրեց իր արևելյան քաղաքականությունը: Արևելյան Վրաստանից հետո ռուսական զինվորական իշխանությունները խաղաղ ճանապարհով Երևանի խանությունը տիրելու փորձեր կատարեց: Ալեքսանդր I Վրաստանում ռուսական զորքերի հրամանատար Կ. Կնորինգի գործողությունները համարելով արդյունավետ, 1802թ. նրա փոխարեն նշանակեց գեներալ Պավել Ցիցիանովին: 1803թ. նրա հրամանով Արևելյան Վրաստանի և հարևան պարսկա-թուրքական վարչամիավորների սահմանագլխին տեղակայվեցին չորս մաքսային կետեր, որոնք հսկողության տակ վերցրեցին ոչ միայն ապրանքների ելքն ու մուտքը, այլև ծառայեցնել իբրև ռազմական հենակետեր հնարավոր հարձակումներից Արևելյան Վրաստանի սահմանները պաշտպանելու համար: Գեներալ Ցիցիանովի առաջնահերթ խնդիրներից մեկը դարձավ Ախալցխայի փաշայության նկատմամաբ ռուսական քաղաքականության մշակունը: Եվ քայլեր ձեռնարկվեցին Ախալցխան Ռուսաստանին միացնելու ուղղությամբ: 1803թ. հունիսի վերջին Ցիցիանովը Փամբակի մ , իշխան Գեորգի Օրբելիանուն կարգադրեց պատժիչ արշավանք ձեռնարկել Ախալցխայի լեզգիների դեմ: Այսպիսով 1803-1804թթ. Ախալցխան ենթարկվում էր թալանի և ավերածությունների:

1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմի շրջանում արևմտահայերի էթնիկ տեղաշարժը ավելի մեծ ծավալ ընդունեց: Թուրքական կողմը ռուսների առաջխաղացումն Ախալցխայի հայաբնակ գյուղերով դժվարացնելու նպատակով սկսեց տեղահանել բնակչությանը և քշել դեպի Կուրի ձախ ափը: Ռուսներն էլ իրենց հերթին ցանկանում էին օր առաջ գրավել Ախալցխան: Հայ բնակչությունը գիտակցում էր, որ ռուսական նորանվաճ տարածքներն անխոցելի չեն թուրքերի ու լեզգիների հարձակումներից, բայց շատ դեպքերում գերադասում էր արտագաղթել և այդ եղանակով ազատվել թուրքական տիրապետությունից:

1810թ. նոյեմբերի 15-ին Տորմասովը պաշարեց Ախալցխայի նշանավոր բերդը: Քաղաքը ենթարկվեց ուժեղ հրետակործության, սկսվեց հրդեհ և բնակչությունը փախավ քաղաքից: 1810թ. Տորմասովի ախլցխյան արշավանքը փաշայությանը ծանր հարված հասցրեց: Տարեվերջին իխան Ռումյանցևին հասցեագրված իր զեկուցագրում գեներալը ինքնագոհ հայտնում էր, որ իր այդ արշավանքից հետո

§Կարելի է հատկապես ասել, որ Վրաստանի համար մշտապես ամենավնասակար այս փաշայությունը այժմ հազիվ թե կարողանա 10 տարում վերադառնալ իր նախկին վիճակին¦:20 Մինչև տարեվերջ գաղթականների հոսքն այնքան ուժեղացավ, որ ռուսական զինվորական իշխանություններն հոսք սկսեցին լրջորեն զբաղվել ներգաղթը պետականորեն կարգավորելու խնդրով: Ախալցխայի լեզգիներին հարված հասցնելու և Տորմասովի 1810թ. նոյեմբերին կազմակերպած ախալցխյան անհաջող արշավանքից հետո ռուսական զենքի վարկը բարձրացնելու համար Պաուլուչչին 1811թ. դեկտեմբերին հանձնարարեց գեներալ Կուրլյարևսկուն կատարելու շատ հանդուգն ձեռնարկում` շեշտակի անցնելով Թռեղքի ձյունառատ լեռներով հանկարծակի բերել թուրքերին և գրավել Ախալցխայի բերդը: Դեկտեմբերի 7-ին գրավվեց բերդը: Նախատեսվում էր բերդը միացնել Ռուսաստանին: 1812թ. մայիսին կնքված Բուխարեստի հաշտությամբ Ախալքալաքի բերդն ու գավառը վերադարձվում էին Թուրքիային: Հաշվի առնելով նրա ռազմավարական դիրքը` հոկտեմբերի 29-ին ազատեցին այն:

1821-1822թթ. պատերազմ ծագեց Պարսկաստանի և Թուրքիայի միջև: Այս դժվարին պայմաններում շատ արևմտահայեր կրկին փորձեցին իրենց ազատության ուղին տեսնել ռուսական տիրապետության տակ անցնելու մեջ: Բայազետում ապրող Արծրունիների տան ներկայացուցիչները կապեր հաստատեցին թիֆլիսահայ գործիչների հետ դեպի Անդրկովկաս հայության ներգաղթ կազմակերպելու համար: Ստեղծվեց գաղթականների ընդունման պետական հանձնաժողով: Արդեն 1822թ. զգալի թվով արևմտահայ և Պարսկաստանում բռնությամբ հաստատված բայազետցիների ու ալաշկերտցիների մի ստվար խումբ հասել էին Շիրակ:

Քննարկելով 19-րդ դարի 1-ին Ռուսաստանին Անդրկովկասի միացման առաջին փուլում` 1801-1825թթ. տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակի խնդիրը կարելի է հանգել հետևյալ եզրակացության.

ա¤ Պայմանավորված Անդրկովկասի աստիճանական միացման քայլերով, ռուսական զորքերի առաջխաղացմամբ, ինչպես արևելահայ, այնպես էլ արևմտահայ ստվար զանգվածներ` անձի ու գույքի ապահովություն ձեռք բերելու ակնկալությամբ, ցանկություն հայտնեցին ինքնակամ արտագաղթելու դեպի ռուսական հպատակություն ընդունած տարածքներ` Քարթլի-Կախեթ, Լոռի, Փամբակ, Շիրակ:

բ¤ Ռուսական զինվորակն իշխանությունները, նպատակ ունենալով կայսրության նոր սահմանները, հատկապես նա խորդ շրջանում մեծապես տուժած Լոռի-Բորչալուն վերականգնել և ամրապնդել, հնարավորինս նպաստել այդ գործընթացին` հաճախ նաև հաշվի չնստելով քրիստոնյա բնակչության կամքի հետ:

գ¤ Սուլթանական կառավարությունը, ռուսական զորքերին հայերի հավանական ռազմական և նյութական աջակցությունից զրկելու համար, հաճախ իրենց բանակի նահանգից առաջ ամայացնում էին բնակավայրերը, քրիստոնյաներին քշում երկրի խորքերը, ռազմական հաջողության դեպքում էլ հարվածներ հասցնելով ռուսական սահմաններին` փորձելով վիժեցնել այնտեղ կայուն էթնոժողովրդագրական և տնտեսական իրավիճակ ստեղծելու ռուսական ծրագրեը:



Գլուխ 2

Ախալքալաքի գավառը Ռուսական կայսրության կազմում ¥1828-1917թթ.¤

Ա¤ Ախալքալաքի և Ախալցխայի գավառները 1828-1829թթ. ռուս- թուրքական պատերազմի տարիներին: Արևմտահայերի զանգվածային գաղթը:

1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագիրն ամրապնդեց Ռուսական կայսրության սահմանները Արևելյան Անդրկովկասում` այն հասցնելով մինչև Արաքս գետը: Հայաստանի զգալի մասը Երևանի և Նախիջևանի խանությունները անցան Ռուսաստանին: Օսմանյան կայսրության հարաբերությունները Ռուսաստանի հետ սրվեցին, որի արդյունքում 1828թ. ապրիլին սկսվեց ռուս-թուրքական պատերազմ: Հուլիսի 23-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակը մոտեցավ Ախալքալաքի սահմանին, որի կայազորը բաղկացած էր 1000 մարդուց: Վերջիններս վճռել էին կռվել մինչև վերջին զինվորը: Երբ Պասկևիչը թուրքերին պահանջում է հանձնվել, վերջիններիս կողմից ստանում է կտրուկ մերժում: Ուշագրավ է, որ այստեղ վաղուց շրջանառության մեջ էր այն ասացվածքը, որ §կարսեցին հաղթում է երեք երևանցու, իսկ երկու կարսեցիները, հազիվ կարժենան մեկ ախալցխացի¦:21

Պասկևիչն անցավ պաշարողական գործողությունների: Հուլիսի 24-ին Ախալքալաքի բերդը գրավվեց Պասկևիչի գլխավորությամբ: Նիկոլայ I կողմից Պասկևիչը և գնդապետ Բորոդինին արժանացան ս բ. Գեորգի III անվան ալմաստե շքանշանի: Ռուսների կողմից գավառի գրավումը հնարավորություն տվեց բնակչության մի մասին վերադառնալ և վերաշինել մի քանի բնակավայրեր: Ախալքալաքից հետո ռուսները ձեռնամուխ եղան Ախալցխայի գրավմանը: Ախալցխան ուներ անհամեմատ ավելի հզոր պաշտպանական համակարգ: Միջնաբերդը ավելի ամուր էր, պարիսպները ավելի բարձր: Օգոստոսի սկզբին ռուսական զորքերը մոտեցան քաղաքին: Օգոստոսի 15-ին Պասկևիչի զորքերը գրոհեցին քաղաքը: Մարտի 3-ին Բորժոմի կիրճով Ի. Բորոցովի ջոկատի ժամանումից հետո, թուրքական զորքերը դադարեցին Ախալցխայի պաշարումը: Ախալցխայից հետո ռուսները գրավում են Էրզրումը, Խնուսը, Դերջանը, Բաբերդը: Արևմտյան Հայաստանի մի զգալի հատված անցնում է ռուսների տիրապետության տակ: Թուրքերը իրենց պարտության պատճառը համարում էին հայերի դավաճանությունը: Եվ պատրաստվում էիր ռուսների հեռանալուց հետո հաշվեհարդար տեսնել հայերի հետ: Պասկևիչը խնդրում է Նիկոլ I, որ հնարավորություն տա Ռուսաստանում ապրել ցանկացող հայերի գաղթը կազմակերպելու համար: 1829թ. հոկտեմբերին, չսպասելով պաշտոնական թույլատվության, Բայազետի, Ալաշկերտի, Էրզրումի, Կարսի էլայեթից գաղթականների առանձին խմբեր բռնում են գաղթի ուղին: Արտագաղթը բացի քաղաքականից ուներ նաև այլ բնույթ: Տնտեսապես անապահով վիճակին գումարվում էր նաև մահաբեր համաճարակների տարածումը: Արևմտյան Հայաստանից գաղթականների ապրելու վայր էր ընտրված Ախալքալաքը և Ախալցխան: Ի±նչ նշանակություն ունեցավ 1829-1830թթ. արևմտահայերի զանգվածային գաղթը: Օրինակը բերենք Էրզրումի էլայեթի օրինակով: Էրզրումը զրկվեց հիմնականում հայ առևտրականներից և արհեստավորներից, որոնք, ինչպես հայտնի է, Օսմանյան Թուրքիայում մեծ դեր ունեին տնտեսության համապատասխան ճյուղերի զարգացման գործում: Արևմտահայերի գաղթը ունեցավ նաև ծանր հետևանքներ: Բավականին կրճատվեցին հայերի թիվը, ուժեղացավ ազգային և սոցիալական ճնշումը, անկում ապրեցին արհեստները և առևտուրը, անմշակ վիճակում թողնվեցին հազարավոր հեկտար հողատարածություններ: Միաժամանակ Ախալքալաքի և Ախալցխայի համար ունեցավ մեծ նշանակություն: Աճեց հայ բնակչության տեսակարար կշիռը, վերականգնվեց նախորդ շրջանների էթնիկ իրավիճակը: Գաղթականների զբաղեցրած թաղամասը ստացավ §Պլան¦ անվանումը: Նոր Ախալցխայի հիմնադրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1830թ. օգոստոսի 15-ին-ին` ռուսական զորքերի կողմից քաղաքի գրավվման երկրորդ տարեդարձի օրում:

բ¤ Ախալքալաքի գավառը 19-րդ դարի վերջին տասնամյակներին և 20-րդ դարի սկզբին: Ջավախքցիների մասնակցությունը արևմտահայ ազատագրական շարժմանը: Ժողովրդական տեղաշարժեր:

1880-ական թվականներին ինչպես ամբողջ Անդրկովկասի, այնպես էլ Ախալցխայի գավառների ժողովրդագրական զարգացման առանձնահատկություններից մեկը քաղաքներում հայ ազգաբնակչության թվաքանակի շեշտակի ահն էր: Դա առաջին հերթին պայմանավորված էր շուկայական հարաբերությունների սաղմավորմամբ ու զարգացմամբ: Ախալքալաքի գավառը 19-րդ դարի 1-ին տասնամյակում կազմում էր 2392.86 քառ. վերստ: 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին Ախալքալաքն ավելի ու ավելի էր ձեռք բերում քաղաքի տեսք: 1912թ. Թափարվան գետի վրա կառուցվեց առաջին հիդրոէլեկտրակայանը: Ախալքալաքում մյուս ազգերի նկատմամբ նշտապես պահպանվել է թվային գերակշռություն: 1894թ. հետո 30 տարում հայերի թիվը աճել էր 50 % -ով:

Հասարակական-մշակութային կյանքը: 1880-ական թվականներին Ախալքալաքի գավառի ներհամայնքային անդորրը խախտվեց հայության նկատմամբ վրաց ուղղափառ եկեղեցու նոր ոտնձգությամբ: Ազգային- դավանաբանական հարցերի շուրջը ծավալվում էին լուրջ վեճեր: 1886 թ. մարդահամարի ժամանակ վերոհիշյալ գյուղերի բնակիչներին §վրացի¦ գրելու փորձ արեց նաև Ախալքալաքի գավառապետ Սումբատովը:

§Սակայն,- ինչպես գրում է Ե. Լալայանը,- միմիայն մի տուն վախից վրացի է գրվել, մյուսները ասել էին, թե հայ են22¦:

Ախալքալաքում և Ախալցխայում հասարակական կյանքի որոշ աշխուժացում նկատվեց, երբ 1895 թ. այնտեղ այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը:Ախալցխայում վեհափառին ընդունեցին մեծ շուքով: Ախալքալաքում այս շրջանում տեղի ունեցան մի շարք նշանակալից իրադարձություններ ևս, մասնավորապես, 1880 թ. բացվեց ռուսական դպրոցը, 1889 թ.` քաղաքային ուսումնարանը: Նոր դպրոցներ բացվեցին մի քանի գյուղերում: 1880 թ. բացվեց հասարակական ընթերցասրահ:

Ջավախքը և հայ ազգային- ազատագրական շարժումները:

Բեռլինի վեհաժողովից հետո հայ ազգային- քաղաքական և հասարակական կյանքը նկատելի վերելք է ապրում Ախալքալաքի գավառում: Արևմտահայության նկատմամաբ Ջավախքի հայության սրտացավ վերաբերմունքը դրսևորվում է 1879 թ., երբ սկսվում է Վանի սովյալներին օգնություն ցուցաբերելու համահայկական շարժումը: 1890-ական թթ. Գ. Տեր- Գրիգորյանի և Պ. Աբելյանի ջանքերով ստեղծվում է ազատագրական խմբակ: Այստեղ այդ ժամանակ գործունեություն էր ծավալում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, իսկ 20-րդ դարասկզբին` սոցիալիստ-հեղափոխականները`էսեռները: Նրանց հուզող խնդիրներից էր ազգային հարցը և հողային հարցերը: Ախալքալաքի գավառում ցարական իշխանությունները իշխանությունները չկարողացան արմատախիլ անել նորաստեղծ դաշնակցական կազմակերպությունը: Դաշնակցությունը Ախալքալաքում և Ախալցխայում ուժեղացավհատկապես 20-րդ դարասկզբին: Շատ ախալքալաքցիներ և ախալցխացիներ զինական խմբեր կազմելով անցնում էին Արևմտյան Հայաստան: Ինչպես հայտնի է, Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքարը ծավալելուն ուղղված կովկասահայերի առաջին գործնական քայլը 1890 թ. Սարգիս Կուկունյանի արշավանքն է: Ախալցխայի առաջին հայդուկապետերից է դառնում Տիգրան Օքոնյանը` Շամիլ մականունով ¥1868-1893¤: Շուտով Շամիլը Կարինում հիմնում է ՀՅԴ §Համարձակների¦ խումբը: Ախալքալաքցիները և ախալցխացիները մասնակցեցին նաև 1897 թ. Նիկոլ Դումանի, Վարդանի, Իշխան Արզությանի կազմակերպած Խանասորի արշավանքին: Նրանց թվում էին ախալցխացիներ Ուսուլ Խեչոն, Ավետիս Շահբազյանը, Բաբա Չիմանյանը և այլք: Դարասկզբին ախալքալաքցիները և ախալցխացիները մեծ դեր ունեցան զենքի ձեռքբերման և առաքման գործում Արևմտյան Հայաստան:

Այսպիսով 1828-1917թթ. ժամանակահատվածում Ախալքալաքի գավառը հետզհետե ներքաշվեց Ռուսական կայսրության ընդհանուր վարչաքաղաքական ու տնտեսական համակարգի մեջ, ունեցավ սոցիալ-տնտեսական ու մշակութային լուևջ առաջընթաց:



Գլուխ 4

Ջավախքը 1917-1923 թթ.

Ա¤ Ախալքալաքի հիմնահարցը Անդրկովկասի ազգային- վարչատարածքային բաժանման … 1917 թ.

1905-1907 թթ. ռուսաստանյան առաջին հեղափոխության տարիներին առաջ քաշվեցին պետական իշխանության ապակենտրոնացման, տեղական ինքնակառավարման, ինչպես և ազգային- էթնիկ վարչատարածքային նոր բաժանման, երկրամասում և ամբողջ կայսրությունում դաշնային կառուցվածք ստեղծելու ծրագրեր: Դրանցում խոսվում էր նաև Ախալքալաքի գավառը Երևանի նահանգի կամ Ալեքսանդրապոլի նահանգին միացնելու անհրաժեշտության մասին: Ըստ սոցիալիստ- ֆեդերալիստների 1917 թ. ամռանը կայացած խորհրդաժողովի որոշման Վրաստանի հողային սահմանների մեջ պետք է մտնեին Թիֆլիսի նահանգի Բորչալուի, Ախալցխայի և Ախալքալաքի միայն այն մասերը, որոնք բնակեցված էին վրացիներով:

1917 թ. նոյեմբերի 15-ին ՕԶԱԿՈւՄ-ին փոխարինած Անդրկովկասյան կոմիսարյատը, հանդես եկավ Անդրկովկասում ազգամիջյան հարաբերությունների մեղմացման, ազգային հարցի լուծման խոստումներով: Նոյեմբերի 27-ին կոմիսարիատի հատուկ դեկրետով երկրամասում մտցվում էր զեմարվային կառավարում,որի մասին նախորդ շրջաններում եղել էին բազմաթիվ քննարկումներ, բայց հարցը միշտ ձգձգվել էր ծագած տարաձայնությունների պատճառով: Սակայն զեմարվային համակարգը գործնական կիրառություն չգտավ, քանզի ինքնաբերաբար հանգեցրեց Անդրկովկասի նույն` էթնիկ վերաբաժանման ցավոտ խնդրին: Կոմիսարիատին փոխարինած Անդրկովկասյան Սեյմը` սկսված թուրքական արշավանքի, ընդհանուր անարխիայի պայմաններում, ներքին ազգային սահմանափոխումների խնդիրը մոռացության տվեց: Ախալքալաքի հայությունը 1918 թ. սկզբից փորձեց յուրովի լուծել այդ հարցը: Հունվարի 21-ին Ախալքալաքի գավառային գործադիր կոմիտեն որոշում կայացրեց վարչականորեն Ալեքսանդրապոլի գավառին միանալու մասին: Այդ քայլը Հայաստանին միանալու ձգտման յուրօրինակ դրսևորում էր:

բ¤ Հայ- վրացական սահմանային խնդիրը Անդրկովկասյան հանրապետությունների անկախության հռչակումից հետո ¥1918 թ. մայիս- օգոստոս ¤

Ախալքալաքի զանգվածային գաղթի օրերին կյանքի կոչվեցին Անդրկովկասի երեք հանրապետությունները: Հայոց ազգային խորհուրդը մայիսի 30-ին անկախության հռչակագրում իրեն հայտարարում էր հայկական գավառների գերագույն ու միակ իշխանություն: Անշուշտ §հայկական գավառներ¦ անորոշ բառակապակցության ընտրությունը ինքնանպատակ չէր: Նման ձևակերպումով Ազգային խորհուրդը մի կոզմից խուսափում էր ռազմաքաղաքական այդ բարդ իրավիճակում օսմանյան թուրքերի և նորաստեղծ հարևան պետությունների հետ տարածքային վեճերի մեջ հայտնվելու վտանգից, մյուս կողմից, թեկուզ և անորոշ սահմաններով, հայտնում էր իր իրավունքները հայկական այդ տարածքների նկատմամբ: Տվյալ դեպքում վերջիններիս տակ կարելի է նկատի առնել և° Արևմտյան Հայաստանը, և° Ղարաբաղը, և° Ջավախքը, և° այլ վիճահարույց տարածքներ: §Սակայն վրաց մենշևիկները ավելի գործնական քայլեր էին ձեռնարկել վիճելի գավառների հարցը հօգուտ իրենց լուծելու համար ¦:23

Ինչ վերաբերում է Ախլքալաքը և Ախլցխան Թուրքիային բռնակցելու օսմանյան կողմի հաստատակամությանը, այն Անդրկովկասում իր գերիշխանությունը վերականգնելու թուրքական կառավարության ձգտման հետևանք էր: §Նրանց մի ցանկությունն էր,- գրում է Ա. Մելքոնյանը,- Բորչալուի միջոցով կապ պահպանել Ախալքալաքի և Ղարաբաղի միջև, մեզ կտրում էին Վրաստանից ¦:24

Ընդհանուր բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ, կարևորելով նորաստեղծ հանրապետությունների միջև սահմանների ճշգրտման հարցը, արդեն հունիսի սկզբից վրաց և հայոց ազգային խորհուրդները սկսեցին բանակցություններ: Վրաց ազգային խորհրդի նախագահ Ն. Ժորդանիան և վարչապետ Ն. Ռոմիչվիլին Թիֆլիսի հայոց ազգային խորհրդին` ի դեմս Ա. Ահարոնյանի Հ. Քաջազնունու և Ալ. Խատիսյանի, առաջարկեցին Բորչալուի գավառի հարցում առաջնորդվել ազգագրական սկզբունքով: Ախալքալաքի մասին խոսք չկար, քանի այն գրավված էր թուրքերի կողմից: Սակայն շուտով սահմանազատման հարցով Հայոց ազգային խորհրդի նշանակած հատուկ հանձնախմբին ¥Ի. Կարճիկյան, Ալ. Խատիսյան. Գ. Ղորզանյան ¤ վրացական պատվիրակության նախգահ Ի. Ծերեթելին հայտարարեց, որ վրաստանը, ռազմաքաղաքական նկատառումներով չի կարող հրաժարվել Ախալքալաքից և Լոռուց, ինչպես նաև Փամբակի շրջաններից: §Այդ քայլի դեմ բողոքեց Ի. Կարճիկյանը`վրաց մենշևիկների նման մոտեցումը բնութագրելով Հայաստանը Թուրքիայի, վրաստանի և Ադրբեջանի միջև բաժանելու գործելակերպ¦:25 Վրացական մամուլը հեղեղվել էր, որ Վրաստանի դեմոկրատական հանրապետությունն իր հայեցողությամբ արդեն գծել է ապագա հայ- վրացական սահմանը` Վրաստանի մեջ նախատեսելով Բորչալուի հայաբնակ մասը, Ղաչախը

¥ ներկայիս Իջևանի տարածքի հետ ¤, Փամբակն ու Ախալքալաքը: Մինչդեռ հայկական կողմը ցանկանում էր համաձայնության գալ վրացական և ադրբեջանական կողմի հետ: Ի վերջո ամռանը սահմանային հարցերում իրարամերժ դիրքորոշումների պայմաններում, հայ- վրացական խորհրդակցությունները մտան փակուղի և վերսկսվեցին միայն աշնանը, երբ թուրքերը սկսեցին հեռանալ գրավված տարածքներից :

գ¤ Ախալքալաքի գաղթականության հիմնահարցը ¥1918թ. մայիս- դեկտեմբեր ¤

Ախալքալաքցի գաղթականների վիճակը շարունակում էր վատթարանալ: Նրանք փաստորեն հայտնվել էին յուրահատուկ արգելափակոցում: Դեպի հյուսիս` Բակուրիան ու Բորժոմ ճանապարհը փակել էր վրացական զորքը, իսկ ետդարձի ուղին դեպի գավառ` թուրքերը: 1918թ. հուլիսին վրաց կառավարությունը մերժեց Հայոց ազգային խորհրդի միջնորդությունները գաղթականներին Վրաստանի խորքերը տեղափոխելու, ինչպես նաև Բորչալուից հեռացած մահմեդականների բնակավայրերում տեղափեխելու իրավունք արտոնելու մասին` իր այդ տմարդի քայլը §բացատրելով¦ համաճարակների տարածումը Վրաստանում կանխելու համար: Հայոց ազգային խորհրդի աջակցությամբ թիֆլիսաբնակ ջավախքցիներից կազմակերպվեց §Ախալքալաքի հայրենյաց միությունը¦, որի վարչության մեջ մտան 10 հոգի, այդ թվում ճանաչված հասարակական գործիչներ Պ. Աբելյանը, Բ. Օհանջյանը, Գր. Պապոյանը և այլոք: Ախալցխա` թուրքական հրամանատարության մոտ ժամանած ախալքալաքցի գաղթականների պատվիրակության խնդրանքը` իրենց հայրենի գավառ վերադառնալու թույլտվություն ստանալու վերաբերյալ, կտրականապես մերժվեց: Այսպիսով և° վրաց, և° թուրքական կառավարությունների կողմից որևէ ուղղությամբ տեղաշարժվելու իրավունքից զրկված ջավախցի գաղթականները դատապարտվում էին բնաջնջման: Հոկտեմբերի 4-ին վրացական կառավարության գրասենյակի պետ Կոժուխովը Հայոց գլխավոր գաղթականական խորհրդին պաշտոնական գրագրությամբ ցինիկորեն հայտնեց, որ քանզի Վրաստանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, իսկ թուրքական հրամանատարությունը հրաժարվում է թույլ տալ Ախալքալաքի հայությանը վերադառնալ հայրենիք, վրաց իշխանությունները առաջարկում էին ամենակարճ ժամանակամիջոցում գաղթականությանը տեղափոխել Հյուսիսային Կովկաս կամ Հայաստանի Հանրապետություն: Սովի և համաճարակի պայմաններում զոհվեցին շուրջ 40 000 գաղթական: Գաղթականների ողջ հոգսերի ծանրությունը ընկած էր Հայոց գաղթականական խորհրդի վրա:





դ¤ Ջավախքի պատկանելության խնդիրը 1918 թ. վերջին և 1919 թ.

1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրուսում Անտանտի երկրների հետ կնքած զինադադարի համաձայն թուրքերը սկսեցին զորքերը հետ քաշել մինչև 1914 թ. սահմանը: Հետևաբար դրվում էր նաև Ախլցխայի և Ախալքալաքի գավառներից զորքերի դուրսբերման հարցը: Ինքնաբերաբար մեջտեղ էին գալիս նաև այդ գավառների պատկանելիության և գաղթականության վերադարձի հիմնահարցը: 1918 թ. նոյեմբերին Ախալքալաքի գաղթականները սկսեցին վերադառնալ իրենց ավերված բնակավայրերը` հանդիպելով վրացական կողմի դիմադրությանը, ինչ նշանակում էր հայ-վրացական հարաբերությունների սրում, և շուտով պարզ դարձավ, որ Վրաստանը սկսեց քայլեր ձեռնարկել Ջավախքի դեմ: Գործը ավելի վատացավ, երբ գործին միջամտեց թուրքական կողմը: Շուտով հայկական կառավարությունը Վրաստանիգ ստացավ սահմանի վերաբերյալ նոր տեսակետ, ըստ որի, հայ- վրացական սահմանը պետք է անցներ Թիֆլիսի հարավային սահմանով: Սակայն Հայոց արտգործնախարարությունը Մդիվանու միջոցով բողոքի նոտա է հասցնում վրացական կողմին: Դեկտեմբերի 6-ին մի փոքրաթիվ հեծյալ ջոկատ է գնում Ախալքալաքի գավառ: Սակայն, հայկական կողմը հապաղեց, իսկ վրացիները գրավեցին գավառի հիմնական` կենտրոնական և հյուսիսային մասը: Դեկտեմբերի 11-12-ին հայկական դիվիզիան Դրոյի գլխավորությամբ ազատագրեց Լոռու մի մասը: Շուտով անգլիական կողմը միջամտեց պատերազմական գործողություններին` ստանձնելով հաշտարարի դեր, սակայն նրանց չհաջողվեց դադարեցնել ռազմական գործողությունները: Շուտով, դեկտեմբերի 25-ին, կնքվեց զինադադար, որտեղ Վրաստանը ներկայացնում էր վարչապետ Ժորդանիան, իսկ բանակցությունները վարում էին անգլիացի Ռայկրոֆտը, ֆրանսիացի գնդապետ Շարդինին, առանց Հայաստանի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, կնքվեց համաձայնագիր: Այն նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում, Ջալալօղլի – Դսեղ գծից հյուսիս ընկած տարածքում վրացական, իսկ դրանից հարավ մնացող շրջանում հայկական զորքերի տեղակայում: Այս համաձայնության տակ Հայաստանի կողմից առաջարկվեց ստորագրել Ա. Ջամալյանին: Սակայն նա մերժեց: 1919 թ. հունվարի

9-17-ը Թիֆլիսում կայացավ հաշտության կոնֆերանս: Ախալքալաքի հարցը, որ կոնֆերանսի ամենասուր խնդիրներից էր, քննարկվեց հունվարի 13-ի նիստում: Անգլիացիների կողմնակալ կեցվածքն այնքան ոգևորեց վրացական պատվիրակությանը, որ արտգործնախարար Ե. Գեգեչկորին վստահորեն հայտարարեց, որ §այդ վարչակարգի հանդեպ Հայաստանը ոչ մի գործ չպետք է ունենա ¦:26 Խաղաղության կոնֆերանսը ավարտվեց հունվարի 17-ին, որը խիստ ձեռնտու էր վրացական կողմին: Լոռու ազատագրված 40 գյուղեր մտան Լոռու չեղոք գոտու մեջ, իսկ Ջավախքը թեև դիտվում էր վիճելի տարածք, մնաց վրացիների վերահսկողության ներքո: Վրացական կողմին թույլատրվում էր այնտեղ ունենալ 225 հետևակային ¥ 2 վաստ` 2 գնդացիրով ¤: Ինչևէ հայ – վրացական եղբայրասպան պատերազմն ավարտվեց, ազգամիջյան լարվածությունը հետզհետե տեղի տվեց, և երկու երկրների միջև շուտով հաստատվեցին ընդունելի միջպետական հարաբերություններ:

ե¤ Ախալքալաքի և հարակից գավառների հիմնահարցը խորհրդային իշխանության առաջին տարիներին:

Ախալքալաքի գավառը, քիչ անց` նաև ախալցխան գրավելուց և թուլացնելուց հետո, քեմալական թուրքերը փերձեցին ամրապնդվել այդ տարածքում` նպատակ ունենալով ի վերջո հասնել դրանց բռնակցմանը Թուրքիային: 1921 թ. գարնանից Անդրկովկասի նորաստեղծ խորհրդային հանրապետությունների միջև վիճելի տարածքային խնդիրների լուծման համար 1921 թ. մայիսի 2-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Քաղբյուրոն ստեղծեց հատուկ հանձնաժողով: Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ինչպես երևում է արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունից, բավական լրջորեն նախապատրաստվել էր հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանային հարցերով ՌԿ¥բ¤Կ Կավբյուրոյի առաջիկա նիստին: Ստեղծվեց մի փաստաթուղթ, որի բովանդակությունը հետևյալն էր. Հայաստանի ժողկոմխորհն ավելի նպատակահարմար է գտնում Ախալքալաքի գավառի միացումը ՀՍԽՀ-ին հետևյալ նկատառումներով.

  1. Գավառի ժողովրդագրական իրավիճակը` հայ ազգաբնակչության բացարձակ գերակշիռ թվաքանակը:

  2. Վարչական կառավարման համար Հայաստանի ավելի նպատակահարմար դիրքը. §Ախալքալաքի գավառի կառավարումը, ավելի հարմար է Հայաստանի, քան Վրաստանի համար:¦

  3. Ախալքալաքի գավառի բնակչության թվաքանակի նվազման հետևանքով առաջացած ազատ հողային ֆոնդը արևմտահայ գաղթականների համար օգտագործելու հնարավորությունը:

  4. Թիֆլիսի 1919թ. հունվարի 9-17-ի հայ–վրացական հաշտության պայմանագրով գավառը վիճելի տարածք հռչակելու հանգամանքը:

1921 թ. հուլիսի 2-7-ը Թիֆլիսում գումարվեց ՌԿ¥բ¤Կ Կավբյուրոյի պլենումը անդրկովկասյան երեք հանրապետությունների միջև որոշակի լարվածություն ծնող այդ հարցերը վճռելու համար, որին մասնակցեց Խորհրդային Ռուսաստանի ազգությունների ժողկոմ, քողարկված հակահայ գործելակերպով հայտնի Ի. Ստալինը:

Կուսակցական մարմինների որոշմամբ պատմական Ջավախքը տրվեց Վրաստանին: 1918թ. մարտին Ախալքալաքի գավառ թուրքական ներխուժման պատճառով հայ և վրաց բնակչությունը արտագաղթեց Բակուրիա և Ծալկա :

1921թ. մարտին քեմալական թուրքերը բռնազավթեցին Ախալքալաքի գավառը` նոր կոտորածներ իրականացնելով հայ բնակչության նկատմամբ: Թուրքերի կարճատև տիրապետությունից հետո Խորհրդային Վրաստանի իշխանությունները, ցավոք, շարունակեցին գավառի հայության նկատմամբ ազգային խտրականության մենշևիկյան պետության քաղաքականությունը: 1921-22թթ. Ախալքալաքի և Ծալկայի հայաշատ գավառները Խորհրդային Հայաստանին միացնելու կամ գոնե Վրաստանի սահմաններում հայերին ինքնավարություն տալու հայ բոլշևիկների ազգային թևի ներկայացուցիչների ջանքերը, դրական արդյունք չտվեցին: Ալ. Մյասնիկյանի և նրա հայ կուսակիցներին դժվարությամբ հաջողվեց կանխել դեպի Ռուսաստան Ջավախքի հայության հնարավոր արտագաղթը: 1920-ական թվականներին իրականացվեցին հայ–վրացական սահմանային վերաճշտումներ, որոնց արդյունքում ահյաստանն ունեցավ տարածքային կորուստներ:





































Վերջաբան

Ջավախքը պատմական Մեծ Հայքի թագավորության հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է: Այն մ. թ. ա. 2-րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետության կազմավորմանը, §Զաբախա¦ ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի ¥մ. թ. ա. 786-764¤ արձանագրություններում: Մ. թ. ա.6-3-րդ դարերում Ջավախքը Երվանդյան թագավորության հյուսիսային գավառներից էր: Կարճ ընդմիջումից հետո Գուգարք նահանգի հետ այն Արտաշես I ¥մ. թ. ա. 189-160թթ.¤ վերամիացվել է Մեծ Հայքի թագավորությանը, որի կազմում մնացել է մինչև Արշակունյաց հարստության անկումը: Արշակունիների օրոք գավառը հիշատակվում է որպես Վարգավունի նախարարական տան կալվածք: 428թ. հետո այս երկրամասը սասանյանները մտցրել են պարսկական մարզպանության մեջ:

7-րդ դարի 2-րդ կեսին այն գրավվել է արաբների կողմից: 10-րդ դարում Ջավախքը հայ Բագրատունիների կազմում էր, որի կործանումից հետո կարճ ժամանակով` 11-րդ դարի կեսերին ենթարկվել է վրաց պետությանը` մինչև սելջուկ թուրքերի արշավանքները: 12-րդ դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ ¥Թմկա¤ բերդի ու Ախալքալաքի ¥Նոր քաղաք¤տրվել է հայ Զաքարյաններին` որպես ժառանգական կալվածք: 1266թ. այս տարածաշրջանը եղել է Զտեկ Սամցխե-Ջավախք իշխանության կազմում:

Ի սկզբանե Ջավախքը բնակեցված է եղել հայերով, այդ մասին են վկայում վրացական, արաբական, թուրքական աղբյուրները:

19-րդ դարի սկզբին Ջավախքը Հարավային Կովկասի այլ գավառների հետ հայտնվեց Ռուսական կայսրության արտաքին քաղաքականության ոլորտում: 1828թ. գեներալ Պասկևիչը գրավեց Ջավախքի կենտրոն Ախալքալաքը:

1840թ. Ախալքալաքը, որը կազմում էր թուրքական նախկին սանջակի հիմնական տարածքը, մտցվեց Վրացա-Իմերեթական , իսկ 1846թ.` Թիֆլիսի նահանգի մեջ, 1847թ. վերածվեց ինքնուրույն գավառի:

Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ-տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց: Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում: 1830-ական թթ. Կարապետ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ Ախլցխայում բացվեցին Կարապետյան, Մեսրոպյան ծխական դպրոցները:

19-րդ դարի վերջին Ախալքալաքում Գ. Տեր-Գրիգորյանի և Պ. Աբելյանի ջավքերով ստեղծվեց ազատագրական խմբակ: Այստեղ իր գործունեությունը ծավալեց նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը: Ջավախքը ծնունդ տվեց ազգային այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք էին Հովհ. Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը,աշուղ Ջիվանին և ուրիշներ: Ջավախքի պատմության շարադրանքից երևում է, որ այս ինքնատիպ երկրամասը,անցնելով դարերի խորքով, հաճախ է ենթարկվել ավերածությունների, բնակչության արտագաղթի ու կոտորածների,երբեմն էլ դարձել բախտակից ժողովուրդների` հայերի ու վրացիների հակամարտության թատերաբեմ: Սակայն, բարեբախտաբար, գերակշռել է համերաշխ ապրելու, երկու ազգերի ընդհանուր շահերը մասնակից շահերից վեր դասելու երկուստեք ձգտումը: Այսօր, հայ-վրացական միջպետական ներդաշնակ հարաբերությունների պայմաններում, պատահական չէ, որ սոցիալ- տնտեսական ծանրագույն պայմաններում գտնվող Ջավախքը, ոչ միայն չի դիտվում որպես հայ-վրացական քաղաքական հակամարտության,առավել ևս` անջատողականության դրսևորման գոտի, այլև ընկալվում է` երկու ժողովուրդների հետագա մերձեցման ու դարավոր բարեկամության խորացման տարածաշրջան: Այս իմաստով դարձյալ պետք է հիշել, որ պատմությունը, խնդրի գիտականորեն անաչառ հետազոտությունը մեկ բան է այսօրվա քաղաքականության ճիշտ հասկանալու, ծառացածխնդիրները համատեղ, քաղաքակիրթ եղանակով լուծելու և հայ-վրացական բարեկամությունը սրբորեն պահպանելու ու ամրապնդելու հրամայականը` մեկ այլ բան:

Հայ և վրաց ժողավուրդների ընդհանրական ու կենսական շահերը ամեն ինչից վեր դասելու վերաբերյալ մեր միտքն ավելի ցցուն դարձնելու համար տեղին ենք համարում վկայակոչել զորավար Անդրանիկի և Ջավախքի հարցում հայկական կողմի մոտեցումները անզիջում կերպով պաշտպանելու դիրքորոշման կողմնակից Արշակ Ջամալյանի կարծիքները: Այսպես, Անդրանիկի խոսքերը. §Քննություն չպիտի ընեմ, թե որ մեկն է մեղավոր: Եթե դուք այս երկու ժողովուրդներուն մեջ սիրո խարիսխը չի դնեք, երկուքն ալ պիտի տուժեն: Տարբերությունը պիտի ըլլա ձեր և մեր` մեկ գիշեր: Իրիկունը մեր դիակը պիտի վերցնեն, առավոտն ալ ձերը ¦:27

Եվ Ջամալյանի խոսքերը. §Մեր պատմության դեպքում, գրում է նա,- վրացիք ոչինչ ճպետք է շահին- անգամ եթե նրանք իրենց սահմանների մեջ առնեմ Լոռին և Փամբակը, որ երբեք մարսել չեն կարող: Բայց թուլացնելով մեզ` իրենք ևս կթուլանան Մերձավոր Արևելքի և կովկասյան ժողովուրդների դրացիության մեջ: Վրացիների պարտության դեպքում, մենք նույնիսկ եթե մի Ախալքալաքի փոխարեն երկուսին տիրանանք, դարձյալ չենք կարողանա հավասարակշռել այն վնասը, որ պետք է ստանանք վերոհիշյալ ժողովուրդների դրացիության մեջ մեզ մենակ չզգալով: Բացի սրանից` երկու դեպքում էլ հայերի և վրացիների միջև ատելության և թշնամության մի շրջան պետք է բացվի` փոխադարձաբար ջլատելով նրանց ուժերը և կորստյան անդունդը գլորելով երկուսին էլ ¦:28























Օգտագործված գրականության ցանկ

  1. Լալայան Ե., Երկեր, հ. 1, Երևան 1983 :

  2. Լեո §ՀԱյոց պատմություն¦, հ. 3, Ե. 1946 :

  3. Լեո §Սահմանավեճեր¦, Թիֆլիս, 1919 :

  4. Հայ ժողովրդի պատմությունը, ՀԽՍՀ ԳԱ հրատ., հ. 1-8 , Ե. 1971-1984 :

  5. Հայոց հյուսիսային դարպասները, ՋԱՎԱԽՔ, Լոռի, Հոդվածների ժողովածու-Եր: §Միտք¦ վերլուծական կենտրոն, Ե. 2011 :

  6. Մելքոնյան Ա. §ՋԱվախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին¦, Ե., 2003 :

  7. Մելքոնյան Ա. §Էրզրում, Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի առաջին երեսնամյակին¦, Ե. 1994 :

  8. Մելքոնյան Ա. §ՋԱվախքի պատմության ուրվագծեր¦, Ե. 1999 :

  9. Վրացյան Ս. §Հայաստանի Հանրապետություն¦, Ե. 1993 :

1 Լեո, §Սահմանավեճերի¦, Թիֆլիս, 1919թ. :

2 Ս. Վրացյան, §Հայաստանի Հանրապետություն¦, Ե., 1993 :

3 Ա. Ջամալյան, §ՀԱյ-վրացական կնճիռը¦, Ե., 2011թ. :

4 Ս. Երեմյան, §ՀԱյաստանը ըստ Աշխարհացույցի¦, Երևան, 1963, էջ 46:

5 Ա. Մելքոնյան, §Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի¦, Երևան, 2011, էջ 6:

6 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 7 :

7 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 7 :

8 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 9:

9 Փ. Բուզանդ, Պատմություն Հայոց, Եր., 1987 թ., էջ 322 :

10 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 9:

11 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 10:

12 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 12:

13 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 14:

14 Ա. Մելքոնյան, Ջավախք XIX դ. և XX դ. I քառորդին, Երևան, 2003, էջ 63:

15 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 87:

16 Ա. Հովհաննիսյան, Դրվագներ ազատագրական նտքի պատմության, գիրք 2, Ե. , 1959, էջ 328:

17 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 107:

18 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 110 :

19 Ա. Դավթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Ե. 1997. Էջ 161 :

20 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 54 :

21 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 219 :

22 Ե. Լալայան, հ. 1, էջ 87 :

23 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 285 :

24 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 286 :

25 Ա. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 214-215 :

26 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 307 :

27 Ա. Մելքոնյան, նշվ. աշխ., էջ 359 :

28 Ա. Ջամալյան, նշվ. աշխ., էջ 23 :


10



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!