Ջեկ Լոնդոն/իրական անունը՝Ջոն Գրիֆֆիտ Չեյնի/
Ջեկ Լոնդոնը (իսկական անուն-ազգանունը՝ Ջոն Գրիֆիթ) ծանր մանկություն է ունեցել. ստիպված թողել է ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան։ Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում նրան օգնել է ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ։ 1897 թ-ին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը։ Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվել, բայց փոխարենը ստեղծագործելու համար հարուստ նյութ է կուտակել։ 1899 թ-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» (1900 թ.), «Նրա նախնիների աստվածը» (1901 թ.), Սառնամանիքի զավակները (1902 թ.) և այլ ժողովածուներում։ Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» (1902 թ.) վեպը, «Նախնիների կանչը» (1903 թ.) և «Սպիտակ ժանիք» (1906 թ.) վիպակները։ Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, սարսափելի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վիճաբանություններ, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լի կյանք. այսպիսի պայմաններում էին ապրում ու մաքառում այս երկերի հերոսները՝ սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկ հնդկացիները։ Լոնդոնի հերոսները խիզախ անհատներ են, որոնց բնավորությունները ձևավորվում ու կոփվում են բնության արհավիրքների դեմ պայքարում։ Նրա այդ շրջանի գործերի գլխավոր թեման ոչ թե պայքարն էր ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը։ Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.) վեպը, որտեղ պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ։ Լոնդոնի երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի։ Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում է՜լ ավելի հարըստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ։ Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.), «Լուսնի հովիտը» (1913 թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916 թ.) վեպերում։ Լոնդոնի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, մեծ մասն էկրանավորվել է։ Գրողի երկերը 12 հատորով լույս են տեսել նաև հայերեն՝ 1965–75 թթ-ին։
Ջեկ Լոնդոն
Ջեկ Լոնդոնը ծնվել է 1876թ.-ի հունվարի 12-ին Սան Ֆրանցիսկոյում: Ընտանիքը հարուստ չէր, և նա, ստիպված թողնելով ուսումը, աշխատել է որպես լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան:
23 տարեկանում նա արդեն մի քանի անգամ ձերբակալվել էր թափառաշրջիկության համար: 1897թ., երբ Ալյասկայում ոսկի էր հայտնաբերվել, շատերի նման «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը:
Որոշելով, որ գումար աշխատելու ամենահեշտ միջոցը գրելն է, նա սկսել է ամսագրում կարճ պատմվածքներ հրատարակել, որոնց գլխավոր թեման ծովային ճանապարհորդություններից և Ալյասկայից ստացած անձնական տպավորություններն էին:
1899թ.-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք հետագայում զետեղվել են «Գայլի որդին», «Նրա նախնիների աստվածը, «Սառնամանիքի զավակները» և այլ ժողովածուներում: Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» վեպը, «Նախնիների կանչը» և «Սպիտակ ժանիք» վիպակները:
Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909թ.) վեպը, որում պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ: Նրա երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի:
Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում էլ ավելի հարստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ:
Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910թ.), «Երկաթե կրունկ» (1912թ.), «Լուսնի հովիտը» (1913թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916թ.) վեպերում: Անվանի գրողը մահացել է 1916թ.-ի նոյեմբերի 22-ին քնաբերի ավել չափաբաժին ընդունելու հետևանքով:
,,Ոսկե կիրճը,, «Ոսկե կիրճը» ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի «ոսկու տենդի» թեմայով պատմվածքների շարքից է։ Ինչպես և այս շրջանի մյուս պատմվածքներում, գլխավոր թեման այստեղ ոչ թե պայքարն է ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը:
Պատմվածքում իրադարձությունները կատարվում են մի կիրճում:
Կիրճում ոչ մի ձայն չկար, բացի առվակի ձայնից և կիրճում տիրող մթնոլորտից: Բիլ անունով մի մարդ խաթարում է կիրճի լռությունը: Նա մի երգ շշնջալով առաջ է շարժվում կիրճով և հիանում է կիրճի գեղեցկությամբ: Նա այստեղ էր եկել ոսկի որոնելու համար: Սկսում է եռանդով առվի միջից հող հանել և լվանալ: Երբ մի թաս լվանում է, մի շատ փոքր կտոր ոսկի է հանում: Այդպես շարունակ մինչև երեսունհինգ ոսկե փայլ: Երբ մութն ընկնում է, Բիլը խարույկ է վառում, նստում կողքին և սկսում ընթրել: Առավոտյան Բիլը նորից է աշխատում և այնքան ինքնամոռաց, որ չի նկատում, թե ինչպես է մութն ընկնում և սթափվում է միայն այն ժամանակ, երբ էլ չի կարողանում տեսնել ոսկու փայլքը թասի մեջ: Հետո նորից ընթրում է, ծխում ծխամորճ և հանելով կոշիկները պառկում վերմակի տակ: Առավոտյան երբ վեր է կենում, որոշում է թարմացնել իր նախաճաշը և հենց այդ պահին իր ձեռքով կարթ է պատրաստում: Նա որսում է տասը դյույմանոց մի կարմրախայտ: Երեք այդպիսի կարմրախայտ ապահովում են նրա նախաճաշը: Հետո նա սկսում է նորից ոսկի որոնել, բայց այս անգամ արդեն ավելի էր դժվարացել աշխատանքը, քանի որ այս անգամ նա պետք է բարձրանար բլուրը և թասով հողը իջեցներ առվի մոտ ու լվանար: Հետո նա փորում էր դիվահար և շատ մեծ դժվարությամբ, բայց ի վերջո ոչ մի կտոր ոսկի չի հայտնաբերում:
Ու երբ մութն ընկնում է, Բիլը որոշում է քնել, սակայն նրան տանջում են իրեն սպառնացող վտանգի մասին մտքերը: Հաջորդ օրը, երբ արևը դեռ նոր էր ծագել, նա արդեն նախաճաշել էր և բարձրանում էր ժայռն ի վեր: Այդ առավոտ առաջին թասը երկու դոլարից ավելի շահույթ է բերում: Նա մի տեղ է ընտրում և սկսում է այդտեղ փորել: Բիլը շատ ջանասիրությամբ է աշխատում և երբ նա այնքան էր փորել, որ միայն իր գլուխն էր երևում, նրա գործիքը մի կոշտ բանի է դիպում և նա զննում է հողի հատակն ու տեսնում է, որ մի մեծ կտոր կվարց է: Նա կվարցը մաքրում է և ստանում ոսկի: Հետո նրան հանդիպում են ոսկու մեծ-մեծ կտորներ և մարդը ուրախությամբ դրանք հավաքում էր: Եվ այդ կիրճը անվանում «Ոսկե կիրճ»: Երբ հանկարծ նա զգում է, որ իր գլխավերևում ինչ որ մեկը կանգնած է, նա շատ է սարսափում: Այդպես երկար չէր կարողանում շարժվել, որովհետև նրա ամբողջ մարմինը դողում էր և նա չգիտեր, թե ինչ աներ: Որոշ ժամանակ նա այդպես քարացած մնալով մտորում էր, թե ինչ պետք է անի և ի վերջո նա որոշում է ձևացնել, թե չի նկատել այդ անտեսանելի թափառաշրջիկին, որը իրեն վտանգ է սպառնում և շարունակում է հետազոտել իր ոսկին: Եվ հանկարծ այդ անծանոթը կրակում է մարդու ուսին: Իսկ հետո Բիլը ընկնում է գետնին և անծանոթին թվում է, թե նա մեռած է: Նա նստած ծխում էր երկար ժամանակ և երբ ցանկանում է գնալ դեպի Բիլը, Բիլն արդեն հասցնում է բռնել նրա ոտքը և կանգնեցնել նրան: Հետո նրանք սկսում են կռվել: Կռվի ընթացքում Բիլը անծանոթի ձեռքից խլում է զենքը և սպանում նրան՝ փրկելով իր իսկ կյանքը: Հետո Բիլը նրան գցում է մի փոսի մեջ և թաղում:
Բիլն այս ամենից հետո չի մնում կիրճում ու թամբելով իր ձին հեռանում է կիրճից՝ մի երգ շշնջալով: Նա խանգարել էր կիրճի անդորրը, փչացրել բնությունը և երբ նա գնում է, վերադառնում է կիրճի անդորրը: