ՕՐՎԱ ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԲԱՑ ԴԱՍ
ԴԱՍԱՐԱՆԸ՝ 8 –րդ ամիս , ամսաթիվ-----------------------
ԹԵՄԱՆ ՝ « Ջուրը և կյանք է և քիմիա »
ՆՊԱՏԱԿԸ ՝
Հետաքրքրություն առաջացնել « քիմիա » առարկայի նկատմամբ
Միջառարկայական կապերի զագացում ( քիմիա , ֆիզիկա , հայոց լեզու )
Սովորեցնել հակիրճ, բովանդակալից խոսել լսարանի առջև
Կատարել շրջակա աշխարհի վերաբերյալ գիտական պատկերացումները և բնության օրենքների միասնականությունը
Զարգացնել խոսքի կուլտուրա և ճաշակ
Նպաստել աշակերտների համագործակցային ուսուցման զարգացմանը
Նպաստել յուրաքանչյուր աշակերտի ՝ տարբեր իրավիճակներում իրեն դրսևորելու իր հետաքրքրության շրջանակներում:
Կիրառվող մեթոդական վարժությունները
« Կարճ դասախոսություն» , « վարժություններ» , « լաբորատոր աշխատանք» , «իլյուստրացիա»
Կահավորումը
Պատի թերթ « Ջուրն ամենաարտասովոր նյութն է »
Աշակերտական սեշաններին պարբերական համակարգեր, ջրին վերաբերող ասույթներ և դարձվածքներ
Փորձասեղան ՝ ջուր , սպիրտ , ունելի , թաշկինակ
Դասի ընթացքը
Ուսուցչի կարճ դասախոսություն
Բարև ձեզ սիրելի աշակերտներ և հյուրեր: Այսօրվա մեր բաց դասը նվիրված է ջրին : Ի՞նչ եք կարծում , ինչու՞ պետք է խոսենք ջրի մասին , որովհետև այն ունի մեծ նշանակություն մարդու կյանքում :
Ամփոփեցինք « Ջուր , լուծույթներ , հիմքեր » թեման , ի՞նչ գիտեք ջրի մասին
աշակերտները հերթով ասում են ջրի մասին ունեցած գիտելիքները
Ջուրը համընդհանուր լուծիչ է
Ջուրն աշխարհի ամենաարտասովոր նյութն է
Ջուրը միաժամանակ կարող է հանդես գալ երեք ագրեգատային վիճակներում
Ջրի հետ օրգանիզմից հեռացվում են վնասակար նյութերը
Ջուրը մարդու և կենդանի օրգանիզմների 65% Է կազմում
Ջուրը մարդկության գլխավոր հարստությունն է Երկրի վրա , այն անհրաժեշտ է պահպանել
Աշակերտները ներկայացնում են սանէպիդկայանի տվյալներ.
Երկաթի պարունակությունը չպետք է գերազանցի 0,3 մգ/լ:
Երկաթի բարձր պարունակույան դեպքում բնակչության շրջանում տարածված է լինում աղեստամոքսային տրակտի և սրտի իշեմիկ հիվանդություններ: Երկաթի բարձր պարունակության դեպքում հնարավոր է ջուրը մեկ օր թողնել դույլի մեջ կամ եռացնել:
Ոչ պակաս կարևոր է ջրի կոշտությումը: կոշտ ջուրը վատորակ է , որքան կոշտ է ջուրը , այնքան մեծ է երիկամաքարային և լեղաքարային հիվանդությունները: Տնային պայմաններում ջրի կոշտությունը վերացնելու համար այն եռացնում են:
Ֆտորի պարունակությունը չպետք է գերազանցի 1,2 մգ/լ : Ֆտորի քիչ քանակների դեպքում հնարավոր է ատամների ոսկրափտախտի առաջացում: Որտեղ ջուրը չի ֆտորացվում անհրաժեշտ է օգտագործել ֆտոր պարունակող ատամի մածուկներ, քանի որ ֆտորն օրգանիզմ է թափանցում միայն ջրի միջոցով
Յոդի պակասությունը 4 մգ/լ է : Յոդի պակասի դեպքում առաջանում է թիրեոտոքսիկոզ հիվանդությունը: Յոդի պակասը լրացվում է յոդացված աղի , սննդի մեջ ծովային կենդանիների և բույսերի օգտագործմամբ:
Հարցեր
Ի՞նչ ասույթներ գիտենք ջրի մասին.
Խոսքը մեծին , ջուրը փոքրին
Ջրի բերածը ջուրը կտանի
Լավություն արա ջուրը գցիր
Արդար յուղը ջրի տակ չի մնա
Ձուկը ջրում առևտուր մի արա
Ջուր չտեսած մի բոբիկացիր
Ջուրն ընկնողը թրջվելուց չի վախի
Պղտոր ջրում ձուկ որսալ
Ջուր կտրել
Մտքի ծովն ընկնել
Աչքը ջուր կտրել
Լեղին ջուր կտրել
Աշխատանքը ջուրը գցել
Ջրի պես երկար կյանք ունենալ.....
Հարց
Ո՞ր նյութերն են փոխազդում ջրի հետ:Գրել ռեակցիաների հավասարումները գրատախտակին և տետրում:
Գրատախտակի վրա փակցրած կպչուն թերթիկների վրա գրված են տարբեր նյութերի բանաձևեր: Աշակերտները պետք է գտնեն, թե ո՞ր նյութերն են փոխազդում:
CaO SO3 P2O5 SiO2 C Na Fe
Վիկտորինա
Ուսուցիչը բլից հարցեր է տալիս աշակերտներին .
Ջրի որակական բաղադրությունը
Ջրի եռման ջերմաստիճանը
Նշված նյութերից ո՞րոնք չեն լուծվում ջրում՝ աղ , քացախաթթու , կավ, շաքար ,կալիումի պերմանգանատ
Ո՞ր ջերմաստիճանում ջուրը ունի ամենամեծ խտությունը
Ինչու՞ամպերն աշնանը ավելի ցածր են իջնում ,քան ամռանը
Ինչու՞ ջրից դուրս գալիս մարդը մրսում է
Այն ո՞ր նյութն են հանգցնում ջրով, չնայած այն չի այրվում
Հետաքրքրաշարժ փորձ «Թաշկինակը չի այրվում»
Ուսուցիչը աշակերտներից մեկի օգնությամբ, նախապես ջրով թրջած և լավ մզած թաշկինակը թրջում է սպիրտով, քիչ մզում ,թաշկինակի ծայրից ունելիով բռնում է և այրում: Սակայն այն չի այրվում : Ուսուցիչը հարցնում է աշակերտներին. ինչու՞ թաշկինակը չայրվեց:
Հանելուկներ ջրի վերաբերյալ
Ուսուցիչը աշակերտներին հարցնում է.ովքե՞ր կարող են ասել հանելուկներ ջրի վերաբերյալ: Մյուսները փորձում են գտնել պատասխանը:
Թևեր չունի,թռչում է
Ոտքեր չունի, վազում է
Առագաստ չունի, լողում է: ( ամպ )
Ես սպիտակ թիթեռ եմ
Ամեն տեղ էլ կթռչեմ
Ձմռան դաշտում, անտառում
Ճերմակ վերմակ կփռեմ: ( ձյուն )
Ծնվում են օդում
Պարելով իջնում
Հասնում են հողին
Եվ այնտեղ մեռնում: ( փաթիլներ )
Ի՞նչ է երևում , եթե ոչինչ չի երևում: ( մառախուղ )
Գնահատում – անհատական
Տնային հանձնարարություն - կրկնել թեման և գրել վարժությունները: