СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ջուրը հիշողություն ունի

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Փաստ.Հարավ-արևելյան Ասիա, 1956 թ.: Ռազմական ինստիտուտի մասսայական ոչնչացման զինամթերքի պատրաստման գաղտնի լաբորատորիա: Արդեն մի քանի տարի աշխատում են ուժեղագույն բակտերոլոգիական զենքի ստեղծման վրա: Բազմաթիվ խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվում են այն հատկությունները, որը պիտի ունենա այդ զենքը: Քննարկումն անսպասելի ընդհատվում է. բոլոր մասնակիցներին տեղափոխում են հոսպիտալ` սուր սննդային վարակի ախտանիշերով (սիմպտոմ): Բացի ջրամանների ջրից, գիտնականները ուրիշ ոչինչ չէին օգտագործել: Ջուրը ստուգեցին` ոչ մի վնասակար խառնուրդ, քիմիական կազմը H2O: Հետաքննությունը մտնում է փակուղի: Հաշվետվության մեջ այդպես էլ գրեցին. թունավորման պատճառ է դարձել սովորական ջուրը:  Քսան տարի անց առաջադրվեց հիպոթեզ, որը կարող է բացատրել ջրի անկանխատեսելի պահվածքը. ջուրը հիշողություն ունի: Աշխարհի տարբեր մասերում կատարված փորձերի արդյուքները ցույց են տվել, որ ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն, գրանցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում: Ջրին բավարար է առարկայի հետ հպումը, որպեսզի իմանա նրա հատկությունների մասին ու պահի նրա մասին ինֆորմացիան իր հիշողության մեջ:  Տպավորելով (ֆիքսելով) ինֆորմացիան. ջուրը նոր հատկություններ է ձեռք բերում, միաժամանակ նրա քիմիական բաղադրությունը մնում է անփոփոխ (ջրի կառուցվածքը` նրա մոլեկուլների դասավորությունը, կարևոր է քիմիական բաղադրությունից):  Ջրի մոլեկուլները միավորվում են խմբերի, կլաստերների: Հենց այդ կլաստերներն են հանդիսանում յուրատեսակ հիշողության խոռոչներ: Որպես նյութ ջուրը չի փոխվում, սակայն նրա կառուցվածքը` կարծես ներվային համակարգ, արձագանքում է ցանկացած գրգռումներին ու ազդեցություններին: Ժամանակակից սարքերը կարողացել են ֆիքսել, որ ջրի հիշողության յուրաքանչյուր խոռոչում կա 440 հազար ինֆորմացիոն պանել, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է շրջակա միջավայրի հետ փոխազդեցության իր ձևի համար: Այսինքն, նրանցից յուրաքանչյուրը գրանցում է իր բաժին ինֆորմացիան: Ավելի պարզ կարելի է բացատրել այսպես. պանելներից մեկը գրառում է օրինակ ջրի հետ փոխհարաբերվող առարկայի արտաքին տեսքը նկարագրող ինֆորմացիա, մյուսը առարկայի` ագրեգատային վիճակն է ֆիքսում ու այդպես շարունակ: Փաստորեն ջրի մեկ խոռոչը կարող է պարունակել շրջակա միջավայրի մասին 440 հազար տեսակի տարբեր ինֆորմացիա: Եթե կլաստերը դիտարկենք, որպես որոշակի մոլեկուլների խումբ, ապա նրա կյանքի տևողությունը կարճ է: Իսկ եթե դիտենք այն, որպես կառուցվածք, որին մոլեկուլները կարող են լքել և որի մեջ կարող են ներգրավվել մոլեկուլներ, ապա կլաստերը կարող է գոյատևել երկար ժամանակ: Մոլեկուլյար կառուցվածքը ջրի այբուբենն է ու կարելի է ինչպես ստեղծել ջրային նախադասություններ, արտահայտություններ, բանաձեւեր, այնպես էլ փոփոխել դրանք:  Կատարվել են մարդու ներկայության, նրա էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Փորձերն անց են կացվել պոֆեսոր Կրատկովի լաբորատորիայում: Ջրով լի անոթը տեղադրել են մի խումբ մարդկանց առջև ու խնդրել են նրանց կենտրոնացնել անոթի վրա ամենադրական էմոցիաները. սեր, քնքշանք, բարություն: Հետո փոխել են անոթը ու նույն խմբին խնդրել են կենտրոնացնել անոթի վրա բացասկան էմոցիաներ. վախ, ագրեսիա ու ատելություն: Որից հետո կատարվել են չափումներ. սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան ցածրացնում: