Քաղաքական աշխարհագրության որևէ ենթաթեմայի ուսումնա-
սիրություն-վերլուծություն
Քաղաքաաշխարհագրական դիրք-Ընդհանրապես, երկրագնդի վրա ցանկացած
օբյեկտ ունի իր աշխարհագրական դիրքը, որն արտահայտվում է աշխարհագրա-
կան կոորդինատներով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ, ծովափնյա
շրջանների, գերիշխող քամիների նկատմամբ ունեցած դիրքով և այլն.
Օբյեկտի բնաաշխարհագրական դիրքը, դա ուսումնասիրվող օբյեկտի դիրքն է բը-
նական այն գործոնների նկատմամբ,որոնք ազդեցություն ունեն տվյալ օբյեկտի վը-
րա.Ուսումնասիրելով օբյեկտի սոցիալ-տնտեսական աշխարհագրական դիրքը՝
գնահատում ենք ոչ միայն նրա բնաաշխարհագրական, այլև տնտեսաաշխարհա-
գրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը.
Տնտեսաաշխարհագրական դիրքը, օբյեկտի դիրքն է բոլոր այն գործոնների նկատ-
մամբ, որոնք տվյալ օբյեկտի զարգացման համար ունեն տնտեսական նշանակութ-
յուն. Երկրի աշխարհագրական դիրքի տարատեսակներից է նրա քաղաքաաշխար-
հագրական դիրքը, որը տվյալ երկրի դիրքն է աշխարհի քաղաքական քարտեզում,
այսինքն՝ դիրքն այլ պետությունների, քաղաքական միավորումների նկատմամբ.
Որևէ երկրի քաղաքաաշխարհագրական դիրքը նախ և առաջ բնութագրվում է նը-
րանով, թե ում հետ է սահմանակցում, ինչ հարաբերությունների մեջ է հարևաննե-
րի հետ. Կարևոր դեր ունի տվյալ օբյեկտի դիրքը բաց ծովերի ու մայրցամաքի նը-
կատմամբ. Այս առումով տարբեր են ծովային սահման ունեցող երկրների և ցամա-
քային երկրների ՔԱԴ-ը և ՏԱԴ-ը.Եթե ցամաքային երկիրն օգտվում է միջազգա-
յին իրավունքի նորմերով սահմանված՝ դեպի ծով տանող ելքի իրավունքից, ապա
տարանցիկ փոխադրումների համար պիտի վճարի մեծ գին.օր.՝ ՀՀ-ն վճարում է
Վրաստանին,իսկ Հայաստանին սահմանակից Թուրքիան և Ադրբեջանը, օգտվե-
լով ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի նպաստավոր դիրքից,տրանսպորտային շրջափակում են
իրականացնում ՀՀ-ի նկատմամբ.
Առանձին երկրների կամ տարածաշրջանների ՔԱԴ-ը կարելի է գնահատել 3 մա-
կարդակով՝համաշխարհային,տարածաշրջանային և տեղային.
ՔԱԴ-ը և ՏԱԴ-ը ժամանակի ընթացքում կարող են էական փոփոխություններ կրել.
Սակայն չպետք է գերագնահատել նրա դերը.Շատ են այն դեպքերը, երբ աշխար-
հագրական դիրքի առումով միանման ներուժով երկրներն ունեն սոցիալ-տնտե-
սական զարգացման տարբեր մակարդակներ.օր.՝ցամաքային երկրներ համարվող
Շվեյցարիան, Չեխիան եվրոպական զարգացած երկրներ են,իսկ Ասիայի և Աֆրի-
կայի շատ երկրներ որոնք ունեն ծովափնյա նպաստավոր դիրք, հետամնաց երկր-
ներ են.
Մուսայելյանի միջն. դպրոց
կազմող՝ Սաթենիկ Հովհաննիսյան