СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քան ակադեմիա(Khanacademy)

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Քան ակադեմիա(Khanacademy)»


Քան ակադեմիա (անգլ.՝ Khan Academy), հասարակական կրթական կազմակերպություն, որն ստեղծվել է 2006 թվականին Սալման Քանի կողմից՝ մատուցելով «Ազատ, համաշխարհային ուսուցում բոլորի համար, ամենուր»։ Կազմակերպությունը ՅուԹյուբ ֆորմատով թողարկում է փոքր վիդեո-դասընթացներ, ինչպես նաև ուսուցիչների համար տրամադրում է պրակտիկ վարժություններ և այլ կրթական գործիքներ անվճար։

Պատմություն

Սալման Խանը TED 2011 համաժողովի ժամանակ

Կազմակերպության հիմնադիր Սալման Քանը մեծացել է Նյու Օռլեանում, Լուիզիանա, ԱՄՆ։ Հայրը Բանգլադեշից էր, մայրը՝ Կալկաթայից։ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների համալսարանում ստանալով մաթեմաթիկոսի, էլեկտրոնային և համակարգչային ինժեների որակավորում, նա ընդունվեց Հարվարդի բիզնես դպրոց։

2004 թվականին Քանը իր զարմուհի Նադյային սովորեցնում էր դասերը, երբ նա կատարում էր իր մաթեմատիկայի վարժությունը Yahoo!-ի արագ հաղորդակցման պատուհանի միջոցով։ Երբ Խանի մյուս զարմիկներն էլ ունեցան նման օգնության կարիք, նա որոշեց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքը ստեղծի ուսուցման ձեռնարկ ՅուԹյուբով։ 2009 թվականին թողնելով Connective Capital Management -ում վերլուծողի իր պաշտոնը, նա կենտրոնացավ ձեռնարկներ ստեղծելու վրա, որոնք թողարկում էր «Քան ակադեմիա» անվամբ։

Ծրագիրը ֆինանսավորվում է նվիրատվություններով։ Քան ակադեմիան 501(c)(3) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որին աջակցում են Bill & Melinda Gates հիմնադրամը, Անա և Ջոն Դոերները, Բրազիլիայում հիմնված Լեման հիմնադրամը և Google-ը։ 2010 թվականին Google հայտարարեց, որ Խան ակադեմիայի կտրամադրի 2 միլիոն դոլար ավելի շատ դասընթացներ ստեղծելու և հիմնական գրադարանը ավելի կիրառելի լեզուներով թարգմանելու համար, որպես իր Նախագիծ 10100մաս։

2012 թվականին Google-ի առաջին աշխատակից Կրեյգ Սիլվերստեյնը հեռացավ Գուգլից և միացավ Քան ակադեմիայի թիմին։ 2013 թվականին Մեքսիկայում հիմնված Carlos Slim հիմնադրամը նվիրատվություն կատարեց Խան ակադմեիային՝ իսպանալեզու տեսանյութերը ընդլայնելու համար։

Սկզբում Քան ակադեմիան տեսնյութեր էր տրամադրում հիմնականում մաթեմատիկայի բնագավառում։ Հետո նվիրատվությունների շնորհիվ ֆակուլտետներն ընդլայնվեցին՝ պատմություն, առողջապահություն, բժշկագիտություն, ֆինանսներ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, արվեստի պատմություն, տնտեսագիտություն, երաժշտություն, համակարգչայն ծրագրեր և համակարգչայինգիտություններI։ Կազմակերպությունն ունի բովանդակություն ստեղծող մասնագետների ցանց։

Քան ակադեմիայի ռեսուրսները թարգմանվումեն տարբեր լեզուներով։ Այն սկսվել է իսպաներենով 2013 թվականի սեպտեմբերին, այնուհետև պորտուգալերեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Կամավորներն ու գործընկերներն աջակցում են մի շարք լեզուներում՝ ներառյալ ինդոնեզերեն, գերմաներեն, իսպաներեն, չեխերեն, ֆրանսերեն, իտալերեն, սվահիլի, նորվեգերեն, լեհերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, ուրդու, արաբերեն, պարսկերեն, բենգալերեն, հինդի, մայալամերեն, չինարեն։

Քան ակադեմիայի կայքը թարգմանվում է 23 լեզուներով, տեսանյութերը՝ 65։

Տեխնիկական ֆորմատ

Ի՞նչ կա արյան մեջ, Խան ակադեմիայի տեսահոովակ

Քան ակադեմիան սկսեց Քան հեռավար ուսուցումը զարմիկների հետ՝ օգտագործելով Yahoo! -ի պատկերներ։ Հենվելով ուսուցման վերաբերյալ արձագանքների վրա՝ Սալմանի մյուս զարմիկները նույնպես սկսեցին օգտվել ինտերակտիվ հեռավար ուսուցումից։ Ուսուցումն ավելի արդյունավետ լազմակերպելու համար Քանը սկսեց ստեղծել YouTube տեսահոլովակ-ձեռնարկներ։

Բոլոր տեսանյութերը հասանելի են Քան ակադեմիայի կայքում, որտեղ առկա են նաև այլ առանձնահատկություններ առաջընթացի, պրատիկ վարժությունների, հանրային դպրոցներում ուսուցիչների համար կիրառվելիք տարբեր գործիքների մասին։ Կայք կարելի է մուտք գործել Google կամ Ֆեյսբուք հաշիվներով, եթե չեք ուզում ստեղծել Քան ակադեմիայի հաշիվ։ Նյութերը հասանելի են նաև Խան ակադեմիայի կողմից ստեղծված հեռախոսային ծրագրերով, որոնք անվճար կարելի է ներբեռնել App Store և Windows Store-ում։

Տեսահոլովակում էլեկտրոնային գրատախտակի վրա քայլ առ քայլ ցուցադրվում են խզբզոցներն ու սխեմաները։ Շահույթ չհետապնդող խմբերը տարածել են տեսահոլովակների օֆլայն տարբերակները Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի գյուղական վայրերում։

Քան ակադեմիան ապահովում է տեսա-վարժությունների համակարգ, որը խնդիրներն ստեղծում է ըստ ուսանողի հմտության։ Քանը հավատում է, որ ակադեմիան ներկայացնում է ավանդական դասարանին քննելու ծրագրային հնարավորություններ՝ օգտագործելով ծրագրային հարցաշարեր, հանձնարարականներ, կարևորելով նաև ուսոնողների մարտահրավերները՝ խրախուսելով նրանց։ Ձեռնարկներն օգտակար են, քանզի, ի թիվս այլ գործոնների, դրանք կարող են ուսանողների կողմից ընդմիջվել, մինչդեռ լսարանային դասախոսությունները չեն կարող։

Մեթոդոլոգիա Քան ակադեմիային քննադատեցին, քանի որ Սալման Քանը չունի մանկավարժական կրթություն։ Որոշ տեսանյութերում արծարծված հարցեր նույնպես հարցականի տակ էին։ Այս քննադատություններին ի պատասխան կազմակերպությունը ուղղեց տեսանյութերում տեղ գտած սխալները, ընդլայնեց ֆակուլտետները և ստեղծեց բովանդակություն գրող մասնագետների ցանց։ 2010 թվականին Քան ակադեմիան ներկայացրեց պիտակներ՝ որպես ուսուցման մաս՝ խթանելու խաղերի վրա հիմնված ուսուցումը։ Ներկայումս գործում են 6 տիպի պիտակներ։ Ծառայություններ և տեսլական

Քան ակադեմիայի հիմնական բաղադրիչներն են՝

  • անհատականացված ուսուցման շարժիչ, որը օգնում է մարդկանց հետևելու, թե ինչ են նրանք սովորել և խորհուրդ է տալիս, թե հաջորդը ինչ կարող են նրանք անել

  • տարբեր թեմաներ ընդգրկող 6500 տեսահոլովակներով գրադարան։ Այս տեսանյութերը լիցենզավորված են Creative Commons (BY-NC-SA) 3.0 լիցնեզիայով[

  • շարունակական գնահատմամբ ավտոմատացված վարժություններ։ Վարժությունների ծրագիրը հասանելի է MIT լիցենզիայով

Ճանաչում Քան ակադեմիան ճանաչում է ձեռք բերել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում։
  • Բիլ Գեյթսը խոսեց Քան ակադեմիայի մասին Aspen Ideas festival-ում

  • 2010 թվականին Google-ի Նախագիծ 10-ը տրամադրեց 2 միլիոն դոլար նոր դասընթացների ստեղծման համար, ինչպես նաև Քան ակադեմիայի կայքի բովանդակության թարգմանության համար և լրացուցիչ անձնակազմի ներգրավման համար

  • 2011 թվականի նոյեմբերին Քան ակադեմիան ստացավ 5 միլիոն դոլար դրամաշնորհ իսրայելական O'Sullivan հիմնադրամից

  • 2012 թվականի ապրիլին Քան ակադեմիայի հիմնադիր և գործադիր տնօրեն Սալման Քանը ընդգրկվեց 2012 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

  • 2013 թվականին Մեքսիկայում ստեղծված Carlos Slim հիմնադրամը նվիրատվություն կատարեց Քան Ակադեմիային՝ ընդլայնելու գրադարանի իսպաներեն տեսանյութերը

  • 2014 թվականին Քան ակադեմիան Heinz մրցանակաբաշխության 5 հաղթողներից մեկն է

  • 2014 թվականի հուլիսին ԱՄՆ կրթության վարչությունը 3 միլիոն դոլարով սկսեց վերահսկել ակադեմիայի արդյունավետությունը։ Ուսումնասիրությունը կենտրոնացած է մաթեմատիկա առարկայի վրա և տեղի ունեցել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում



«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ

«Քան» ակադեմիան հավատում է, որ կրթությունը մարդկային ներուժի բանալին է և ունի մի պարզ առաքելություն` համաշխարհային մակարդակի որակյալ կրթությունն անվճար հասանելի դարձնել բոլորին և ամենուրեք:

 

«Քան» ակադեմիան առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր ուսումը։

Մենք ուսումնասիրում ենք մաթեմատիկա, գիտություն, համակարգչային ծրագրավորում, պատմություն, արվեստի պատմություն, տնտեսագիտություն և ավելին, օգտագործում արդի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կարողանում ենք գտնել սովորողի ուժեղ և թույլ կողմերը։ «Քան»-ը համագործակցում է այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսին են ՆԱՍԱ-ն, Ժամանակակից արվեստների թանգարանը, Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։

Արդեն երկու տարի է՝ Հայաստանը միացել է ծրագրին՝ հասանելի դարձնելով հարթակը հայ սովորողների համար. «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2017 թվականից տեղայնացվում են «Քան» ակադեմիայի նյութերը։

 

Ինչ է «Քան»-ը

 

«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին և առաջնորդվում է «Ապահովել անվճար, համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։ «Քան» ակադեմիայի առցանց հարթակը հասանելի է բոլորին՝ անկախ սոցիալական, հասարակական հնարավորություններից և վայրից։ «Քան» ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն է տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից։ Հարթակի խաղային տարրերն էլ աջակցում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն:

Այսօր «Քան» ակադեմիայի մշակած կրթական նյութերից օգտվում են լավագույն համալսարանների և դպրոցների աշակերտներն ու ուսանողները, հարթակից օգտվում է ավելի քան 60 մլն մարդ աշխարհի 190 երկրից։ Այն տեղայնացնում է 30-ից ավելի երկրի կողմից, այդ թվում՝ Հայաստանի:

 

Ինչ հնարավորություններ է ընձեռում «Քան» ակադեմիան

 

Անհատականացված ուսում ու ինքնակրթություն։ «Քան» ակադեﬕան առաջարկում է ուսուցողական նյութեր, որոնք ցանկացած տարիքի սովորողներին տալիս են ինքնակրթվելու և հաջողության հասնելու հնարավորություն։ Հարթակում սովորողն ունի ոչ ﬕայն օգտվելու, այլ նաև իր ուսումը կազմակերպելու և նոր նյութերին անընդհատ տեղեկացված լինելու հնարավորություն:

 

Դասարանային ուսուﬓառություն։ «Քան» ակադեﬕան դասարան բերելով՝ ուսուցիչները զգալիորեն բարելավում են իրենց սաների ուսուﬓառության արդյունքները։ Սա հնարավորություն է տալիս ուսուցիչներին, որ գտնեն ուսուցման լավագույն մոդելը և կարողանան ժամանակ տրամադրել սովորողներին աջակցելուն և ոգևորելուն:

 

Ազդեցություն

 

«Քան»-ի հետ մաթեմատիկա դասընթացն անցածների 60%-ը կրկնապատկել է իր ուսումնառության վերջնարդյունքները։

Ըստ ԱՄՆ-ի ավագ դպրոցների աշակերտների 79%-ի՝ առցանց ուսումնական հարթակների մեջ «Քան» ակադեմիան ամենաշատն է օգնում պատրաստվելու հետագա ուսումնառությանը։

«Քան» ակադեմիայում շաբաթական մեկ օր մաթեմատիկայի 30 րոպեանոց դաս սովորելու արդյունքում 10%-ով բարելավվում է սովորողների առաջադիմությունը։

«Քան» ակադեմիան նվազեցնում է սովորողների կրկնուսուցման անհրաժեշտությունը։

 

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ

«Քան» ակադեմիայի օգնությամբ հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և ստանալ 21-րդ դարին համահունչ հայալեզու կրթություն։ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը հավատում է, որ առցանց կրթության հնարավորությունները հնարավորություն կտան հայ սովորողներին ծանոթանալու միջազգային լավագույն կրթական փորձին և դառնալու համաշխարհային կրթական շարժման մի մասնիկը։

 

Ավելի քան 2800 հայերեն տեսանյութ youtube-ում

Ավելի քան 1200 հայերեն վարժություն ու հոդված

 

«Քան» ակադեմիայում հայերենով հասանելի են հետևյալ բաժինները.

Մաթեմատիկա

Տարրականից մինչև բարձրագույն մաթեմատիկա

Համակարգչային գիտություն և ծրագրավորում

Համակարգչային հմտություններ, համացանց, ծրագրավորման լեզուներ

Արվեստներ

Արվեստների, մասնավորապես երաժշտության պատմություն

Ծանոթություն դասական երաժշտությանը, գործիքներին, քանդակագործությանը, լուսանկարչությանն ու ճարտարապետությանը

Ֆինանսներ և կապիտալի շուկա

Տեսանյութեր ֆինանսների և կապիտալի շուկայի վերաբերյալ

Ձեռնարկատիրություն

Աշխարհի հաջողակ ձեռնարկատերերի հետ հարցազրույցներ և նրանց փորձի ներկայացում

Կրթություն

Ծանոթություն համակցված կրթությանը և դրա տարբեր մոդելներին

Բնական գիտություններ

Քիմիայի հիմունքներ