СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քարտեզների օգտագործումը պատմության դասաժամերին

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Պատմության դասաժամերին քարտեզների օգտագործման անհրաժեշտության մասին:

Просмотр содержимого документа
«Քարտեզների օգտագործումը պատմության դասաժամերին»

Քարտեզների օգտագործումը պատմության դասաժամերին

Քարտեզը անհրաժեշտ է պատմության դասաժամերին, սակայն այն պետք է համապատասխանի տվյալ դասին ուսումնասիրվող դարաշրջանին: Քարտեզն օգնում է աշակերտներին ավելի լավ պատկերացում կազմել տվյալ տարածաշրջանի վեարաբերյալ:

Քարտեզը այն իրավազննական պիտույքն է , որը ամենաշատն է օգնում պատմական նյութի ընկալմանը: Պատմական քարտեզը ծառայում է պատմական իրադարձությունների բացատրմանը:

Էլեկտրոնային գարատախտակի պատրաստի քարտեզները նույնպես, որը ապահովում են դասի բովանդակային մասը:

Կան ստատիկ քարտեզներ, հիմնականում՝ երկչափ, սակայն գոյություն ունեն նաև դինամիկ, եռաչափ քարտեզեր։ Այն ցույց է տալիս բնական և հասարակական օբյեկտների և երևույթների տեղադիրքը, վիճակը և փոխադարձ կապը տարածության և ժամանակի մեջ։

Պատմության դասերն առանց քարտեզների պատկերացնել հնարավոր չէ :

Պատմության դասերին ավելի նպատակահարմար են թեմատիկ քարտեզների օգտագորժումը:

Անհրաժշետ է նաև դասերի ընթացում օգտագործել ուրվագծային քարտեզներ, որոնք կնպաստեն աշակերտների կողմից նյութի ամրապնդմանն ու յուրացմանը:

Քարտեզի միջոցով ակտիվանում է սովորողների տեսողական հիշողությունը, նրանք ավելի հեշտ են մտապահում աշխարհագրական oբյեկտները:

Պատմական իրադարձությունները տեղի են ունենում ոչ միայն ժամանակի, այլ նաև տարածության մեջ: Ժամանակի ու տարածության մեջ չտեղավորված պատմական իրադարձությունները ներկայացնում է մեզ միայն ինչպես դատարկ վերացականություն, որը զրկված է ռեալ բովանդակությունից և պատմական իրականությունից - գրել է Ստրաժևը:
Սովորողների մոտ ոչ պակաս կարևոր նշանակություն ունի ճիշտ պատկերացում ստեղծել վայրի մասին,որտեղ տեղի են ունենում պատմական երևույթները, քան ժամանակի մեջ տեղի
ունեցած իրադարձությունների պատկերացումը:

Քարտեզը ծառայում է պատմական իրադարձությունների բացատրմանը:
1.Քարտեզի միջոցով մենք իրազննորեն բացահայտում ենք պատմական կապերը, մասնավորապես պատճառահետևանքային կապերը:
2.Քարտեզը օգնում է նույնիսկ պատմության ուսումնասիրման առաջին փուլում:
3.Քարտեզը հնարավորություն է տալիս հետևել մի շարք պատմական իրադարձություններին և գործընթացներին:
4.Պատմական քարտեզը մեծ դեր է խաղում նաև նյութի ամրապնդման մեջ:
Այն ինչ ցույց է տրվում ուսուցչի կողմից քարտեզի վրա, աշակերտը հետևում է ատլասի կամ գրքի մեջ պատկերված քարտեզով: Ուսուցչի ուղեկցությամբ քարտեզին հետևելը և հետո տանը գրքով հետևելը, ինքնուրույն բանավոր պատասխանելը աշակերտները հիշում են երկար:

Դասակարգվում է երեք տիպի քարտեզներ.
1. Ընդհանուր քարտեզներ
Այս քարտեզները արտացոլում են պատմական իրադարձությունները երկրում կամ երկրներում, նրանց դիրքը, պատմական զարգացման վիճակը տվյալ պահին։
Ընդհանուր պատմական քարտեզը տալիս է պատմական պրոցեսի այսպես կոչվածլայնակի կտրվածք։
2. Ակնարկային քարտեզներ
Արտացոլում են ուսումնասիրվող երեվույթի զարգացման մի շարք հաջորդական պահեր, բոլորից հաճախ՝ տարածքային փոփոխությունները երկար ժամանակաշրջանում։Այսպիսի քարտեզները ավելի քիչ են օգտագործվում նյութի սկզբնական ուսումնասիրման ժամանակ, գլխավորապես օգտագործվում են կրկնության ժամանակ։
3. Թեմատիկ քարտեզներ
Նվիրված են պատմական գործընթացի առանձին իրադարձություններին կամ կողմերին։ Նրանք ազատված են նշանակումներից և դետալներից, որոնք չեն վերաբերում թեմային։ Ավելի մանրամասնորեն բացահայտում է ուսումնասիրվող երևույթը, հնարավորություն է տալիս ավելի խորը ուսումնասիրել հասարակական կյանքի տվյալ կողմը. տնտեսությունը, սոցիալական շարժումները, ռազմական անցյալը։
Սխեմատիկ քարտեզները թեմատիկ քարտեզի տարատեսակ են։ Նրանք տարբերվում են մինիմալ ծանրաբեռնվածությամբ՝ սահմանափակվելով միայն ցամաքի կամ սահմանների ընդգծումով։ Հատուկ սխեմատիկ նշանակումներով բացահայտում են ուսումնասիրվող երևույթի էությունը։