СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քայլ առ քայլ պարբերական

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Քայլ առ քայլ պարբերական»

Կրթությունը ամենահզորզենքն է,որը դու կարող եսօգտագործել աշխարհըփոխելու համար։ ՆելսոնՄանդելա

Կրթությունը ամենահզորզենքն է,որը դու կարող եսօգտագործել աշխարհըփոխելու համար։ ՆելսոնՄանդելա



Իմանալ այն, ինչ գիտեն բալորը, նշանակում է ոչինչ չիմանալ: Գիտելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ: Գուրմոն



Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումը այն ամենի, ինչ գիտես: Դիստերվեգ

Սիրելի’ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, նամանավանդ առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր:

Հ. Ալեքսանյան

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ

Գիտելիքի և դպրության օրը Սիսիանի հ.5 հիմնական դպրոցում, ինչպես միշտ, նշվեց մեծ խանդավառությամբ: Շնորհավորական ելույթով հանդես եկավ ուսումնական հաստատության տնօրեն Հ. Ալեքսանյանը՝ երեխաներին մաղթելով գիտելիքներով բեղուն հաղթական տարի: Ներկաներին փոխանցվեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի շնորհավորական ուղերձները։ Օրն առավել տոնական էր և գունեղ հատկապես երեսունչորս առաջին դասարանցիների մուտքով: Գիտակոչիկները ուրախ և փոքր-ինչ անհանգիստ սպասում էին իրենց կյանքում երբևէ ստացած ամենաթանկ նվերին` Այբբենարանին, որը, ներդպրոցական գեղեցիկ ավանդույթի համաձայն, ամեն տարի գիտակոչիկներին հանձնում է դպրոցի տնօրենը: ռաջին դասարանցիների ժպիտների արձագանքները պահպանվել էին դեռևս ամառային արձակուրդի ընթացքում դպրոցում անցկացրած պահերից, որոնց ընթացքում նրանք կարողացել էին ծանոթանալ դպրոցի կարգ ու կանոնին, իրենց ուսուցիչներին և դասընկերներին,-մեզ հետ զրույցում ասաց դասվար Ա. Մանուկյանը: Առաջին դասարանցիները սիրով մեզ ներկայացրին դպրոցամուտի իրենց տպավորությունները:

Դպրոցամուտի առաջին չքնաղ տպավորությունը հատկապես դպրողամերձ տարածքի ծաղկավառ խնամքն էր, այգին ու նրա պտղատու ժպիտը: Այստեղ հավանաբար իմաստուն խորհուևդ կա. թող մեր դպրոցի ուսումնական տարին իր այգու ծառերի նման բերքառատ, պտուղների պես հասուն, և իր ծաղիկների բույրով միշտ երկնահաս լինի…

Շնորհավոր նոր ուսումնական տարի:

Լ. Մանուչարյան



Աշակերտական խորհուրդ

Սեպտեմբերի 6-ին դպրոցում կայացավ ԱԽ առաջին նիստ`բացօթյա քննարկմամբ: Դպրոցի տնօրեն Հ.Ալեքսանյանը ողջունեց աշակերտներին` մաղթելով նրանց ակտիվ գործունեություն:



Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ ԱԽ նախագահի ընտրություն, որին ընտրական իրավունքով մասնակցեցին 6-9-րդ դասարանների սովորողները: Առաջադրված թեկնածուներն էին՝

1. Ամիրխանյան Մերի (7-րդ ադասարան)

2. Բադամյան Միլենա (8-րդ ադասարան)

3. Հայրապետյան Պարգև (7-րդ դասարան)

4. Հովսեփյան Իսահակ (7-րդ ադասարան)

5. Մովսեսյան Սոֆի (9-րդ դասարան) :

Քվեարկության արդյունքում 51 ձայնով ԱԽ նախագահ ընտրվեց Սոֆի Մովսեսյանը:

Շնորհավորում ենք Սոֆի Մովսեսյանին` մաղթելով նրան բուռն աշխատանքային ուղի: Մենք հավատում ենք, որ Սոֆին կիրականացնի իր ներկայացրած ծրագիրը:

Ն. Սիմոնյան, Լ. Ավետիսյան

Դպրոցի աշակերտական խորհուրդը գործում է որպես աշակերտական ինքնավարական մարմին՝ ապահովելով աշակերտների մասնակցությունը դպրոցական կյանքի կարևոր հարցերի քննարկմանը: Աշակերտական խորհուրդը նպատակ ունի ներգրավելու աշակերտներին կրթական – դաստիարակչական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս աշակերտներին ինքնաարտահայտվելու: Աշակերտական խորհուրդը օգնում է դպրոցում կանխել հնարավոր բացասական երևույթները, ինչպես նաև զբաղվում է կազմակերպչական հարցերով՝ հնարավորինս ներգրավելով աշակերտներին հանրօգուտ աշխատանքներում: Այն նաև հնարավորություն է տալիս ձևավորել աշակերտների մեջ պատասխանատվության զգացում, նախաձեռնողի հմտություն, ճիշտ ընտրություն կատարելու կարողություն: Ինքնավարությունը իրականացվում է համադպրոցական աշակերտական ժողովների միջոցով, բաց ընտրություններով, աշակերտական խորհրդի միջոցով:





Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ոստիկանության Սյունիքի 
մարզային վարչության Սիսիանի բաժնի ԱԳ և ԸԲԿԽ-ի ավագ օ/լիազոր, ոստիկանության մայոր Ս.Գ.Վարդանյանը դպրոցի 8-րդ, 9-րդ դասարանների սովորողների հետ անցկացրեց դասընթաց` Դասը վարում է ոստիկանը խորագրով:



Սեպտեմբերի 8-ին ուսումնական հաստատության սովորողները մեծ պատրաստակամությամբ և ակտիվորեն մասնակցեցին Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում կազմակերպված շաբաթօրյակին առավել խնամված և գեղեցիկ տեսք հաղորդելով դպրողամերձ տարածքին:



Սեպտեմբերի 20-ին դպրոցի բակում տեղադրված գիտելիքի հուշասյուների հովանավորությամբ, 6-րդ ր 9-րդ դասարանցիների մասնակցությամբ իրականացվեց ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին պատմական ակնարօներ, մեջբերվեցին փաստեր, փաստերից ծնված հուզաշաղախ բանաստեղծություններ, ասույթներ` հայրենիքի մասին: Օդը թնդում էր ազհային երգի ու պարի մարտաշունչ կորովով, հաղթական ռիթմով և կապո~ւյտ-կապո~ւյտ անդորրի ալեծածան նազանքով…Միջոցառման վերջում կիթառի հնչյուններով օդում տարաշվեց օրվա խորհուրդը, որը աստի-անաբար ծավալվեց հեռուներում` անդրադարձնելով ուժի և կամքի հպարտ հայացքը, վավերացնելով անկախության անցած ուղու վկայականը…

Թող արժանի լինենք այն սուրբ հողին, վրա վրա կոչված ենք ապրելու: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Ես հպարտ եմ, որ իմ երկիրը Հայստանն է: Ապրենք այնպես, որ երկիրը հպարտ լինի մեզանով:





աՏիեզերքների արարիչը
Գիտական մտքի խիզխության շնորհվիվ Համբարձումյանին հաջողվեց Տիեզերքի բազմաթիվ գաղտնիքներ բացահայտել ու իր հետնորդների համար հեշտացնել այլ գաղտնիքների բացահայտման ճանապարհը։Խոշոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սետպեմբերի 18-ը, Հայաստանի կառավարությունը աստղաֆիզիկայի օր հռչակեց։ Իսկ 1972 թվականին Ղրիմի աստղադիտարանի հայտնաբերած փոքր մոլորակը գիտնականի անունն է ստացել՝ «1905 Ambartsumyan»։

6-րդ ա դասարանում մեծ հանդիսավորությամբ անդրադարձան մեծանուն գիտնականի ծննդյան օրվան:

Շնորհավաոր ծնունդդ, տիեզերքների արարիչ:




ՈՒՍՈՒՑԻՉ

հՈւսուցիչը պետք է լինի ժամանակի շունչը` շերտավորված անցած ժամանակների իմաստնությամբ: ուսուցիչը պետք է կարողանա նվաճել դասարանի հոգին և յուրաքանչյուր աշակերտի աշխարհը: Ուսուցիչն իր հոգու շերտերում անասելի հարստություններ ունի. աշակերտը թերթում է ձեր հոգու էջերը և վերցնում այն, ինչը հոգեհարազատ և սիրելի է իրեն:

Ուսուցչի գեղեցիկ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին և մաղթում.

Ձեր աշակերտների համար դարձեք քայլող ավանդույթ…ՁԵր յուրաքանչյուր բառ, խոսք, շարժում կառուցեք բարձր հարթության կամարի վրա և այնտեղից լույս ու ջերմություն սփռեք աճող սերմերի սլացքի վրա. լույս, որ ծնվում է ազգայինից, մշակույթից, ժողովրդականից, տիեզերքից և բնությունից:

Հ. Ալեքսանյան

աշակերտն ամբողջ կյանքում պետք է վերծանի իր ուսուցչին, նրա խոսքերն ու այդ խոսքերի խորհուրդը, բայց միևնույն ժամանակ ուսուցիչը պետք է լինի պարզ, թափանցիկ, իր խորքերի գույներն ու գեղեցկությունները արտացոլող զուլալ լճակ:

Ուսուցիչն ամենօրյա այգաբացն է, որն իր ջերմն ու լույսը հավասարապես պետք է սփռի բոլորի և ամենի վրա` համառորեն թափանցելով ամենամութ ու խավար անկյուններն անգամ: Այգաբաց, որից լույսն ուղղակի ծորում է…անվերջ, անսահման…

Ուսուցիչն այն սիրված գիրքն է, որն աննկատ դառնում է քո սեղանի անբաժանելի երևույթը, որից դու սքանչելի մեջբերումներ ես գրառում մտքիդ ու հոգուդ արվարձաններում, որը դու թերթում ես քո ողջ կյանքում և ամեն անգամ նոր շող ես գտնում…

Ուսուցիչը մշուշի մեջ ճոճվող այն լապտերն է, որը միշտ օգնում է գտնել ճանապարհը, որի օգնությամբ մարդը երբեք չի մոլորվում, որի օգնությամբ երկարամյա մշուշից փրկվում է մարդը` փրկելով կյանքի և իր ապրած տարիների ամբարած արժեքները, իր խղճի գամմայում կուտակած հոգևոր ձեռքբերումները :

Լ. Սահակյան













ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉ

Դուք Ձեր լուսապեղ զարթոնքն եք տվել,
Նվաճումների պսակը փառքե,
Ձեր ճախրանքների կամքը սրընթաց,
Որոնումների գտածոն պեղած:

Դուք սովորեցրիք բառը քանդակել,
Քանդակված բառը պարզությամբ շպարել,
Պերճանքի մեղքին երբեք չտրվել,
Բառահնչյունը մեղեդի դարձնել:

Դուք սովորեցրիք.
Եթե հապաղել,
Ուղի գտնելու հաստատուն կամքով...
Եթե խարխափել,
Լույս ամբարելու հրաբորբ ճիգով...
Եթե խոնարհվել,
Հասկի գլխահակ դեղնածուփ խոհով...
Եթե արարել,
Հող ու երկնքի ներդաշնակ քողով....
Եթե հեռանալ,
Գիսաստղե հետքի անմար ժպիտով...
Եթե մահանալ,
Անմահությունը երկնին թողնելով:

Դուք վարքագրեցիք.
Կայծակից հետո անձրևով բուրել,
Անձևրից հետո միշտ ծիածանվել,
Զեփյուռի բարքով փոթորիկ զսպել,
Զարթոնքի ոգով միշտ վերածնվել:

Դուք Ձեր էության արևն եք տվել,
Աշտանակների հուրը ճրագված,
Դուք Ձեր սրբության դրոշմն եք թողել`
Ժամանակների մելանով օծված:

Լ. Սահակյան







Մենք փորձեցինք մի փոքրիկ ծաղկաքաղ կատարել աշակերտների մտքերից: Արդյունքում ատացվեց ուսուցիչներին նվիրված այսպիսի խճանկար .

Ուսուցիչն իմ ոգեշնչման աղբյուրն է:

Ուսուցիչն իմ պայծաո առավոտն է:

Ուսուցիչն իմ լավագույն ընկերն է:

Ուսուցիչն իմ բացառիկ խորհրդատուն է:

Ուսուցիչն իմ ճշմարիտ ուղեկիցն է:

Ուսուցիչն իմ մտքի սլացքն է:

Ուսուցիչն իմ հոգու քանդակագործն է:

Ուսուցիչն իմաստնության մունետիկն է:

Ուսուցիչն իմ էության պարտիզպանն է:

Ուսուցիչը մեր հորիզոնի անսահմանությունն է:





Ուսուցիչն իր փխրուն ձեռքերով հաստատուն հիմնում է իր սաների կյանքի ուղին: Նա իր աշխարհի լույսն է տալիս իր սաներին: Նրանց հոգին դարձնելով հարուստ ու գունավոր` նրանց համարձակություն է տալիս` ազատ ու անկաշկանդ թևելու գիտելիքների անսահմանությունում: Բարձունքների հասած յուրաքանչյուր ոք մեծ խոնհարումով և խորին ակնածանքով իր հոգում միշտ փայփայում է իր ուսուցչի լուսավոր անունը:

Մեր ակնածանքաբուխ ոնարհումը ձեզ, մեր հարգարժան ուսուցիչներ:



Ուսուցչի դերը երեխայակենտրոն դասասենյակում
1. Հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր երեխայի:
2. Հավատալ, որ ամեն երեխա կարող է հաջողության հասնել:
3. Լինել ազնիվ, ընդունել սեփական սխալները:
4. Կարողանալ լսել և պահպանել գաղտնիությունը:
5. Լինել հետևողական և արդարամիտ:
6. Ունենալ բարձր ակնկալիքներ մյուսներից և իրենից:
7. Գնահատել գործադրվող ջանքերը:
8. Գնահատել ինքնատիպությունը, այլ ոչ միանմանությունը:
9. Ստեղծել պայծառ, հետաքրքիր ուսումնական միջավայր:
10. Պահպանել հումորով և ուրախությամբ լեցուն միջավայրի առկայությունը:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!