Просмотр содержимого документа
«Քեյս գործնական աշխատանք»
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Գործնական աշխատանք
Ֆակուլտետ՝ Հատուկ և ներառական կրթության
Բաժին ՝ Լոգոպեդիա
Կուրս՝ 1-ին Մագիստրատուրա
Առարկա՝ Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն
Դասախոս՝ Ս.Սիսյան
Ուսանող՝ Ալինա Գալստյան
Երևան 2020
Մանկավարժական իրավիճակ
/Առարկայական ուսուցիչներ-մասնագիտական թիմ/
Դպրոցում առաջացել է իրավիճակ առարկայական ուսուցիչների և բազմանասնագիտական թիմի անդամների միջև
Քեյսի վերլուծության համար առաջարկվել է հետևյալ խնդիրները՝
Գնահատել կոնֆլիկտային իրավիճակը
Վերլուծել կոնֆլիկտը հարթելու հնարավոր ուղիները
Աևդյունավետ կերպով հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակը
Առարկայական ուսուցիչները ԿԱՊԿՈՒ երեխաներին ընկալում են որպես անընդունակ, հիվանդ երեխաների, որոնց հետ անիմաստ է ժամանակ ծախսել, քանի որ ոչ մի լուրջ գիտելիք չեն կարող ընկալել: Արդյունքում ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է բազմամասնագիտական թիմի վրա: Հիմնական ուսուցիչները ցանկություն չունեն նաև հավելյալ ժամանակ տրամարդել ԿԱՊԿՈւ երեխաներին, քանի որ
չունեն այդ երեխաների հետ աշխատելու համապատասխան գիտելիքներ և հմտություններ (այսինքն՝ վերապատրաստումների կարիք ունեն) և
անգամ վերապատրաստվելով՝ համարում են, որ մանկավարժի չնչին աշխատավարձի պայմաններում իրենք չպետք է զբաղվեն ԿԱՊԿՈՒ երեխաների կրթական խնդիրներով, հատկապես, եթե այդ նպատակով ստեղծվել են մասնագետների խմբեր, ովքեր վարձատրվում են:
Քայլերը՝
Մոտենալ իրավիճակին մասնագիտական տեսանկյունից
Կիրառել անհրաժեշտ մանկավարժական քայլերը՝կապված մանկավարժական իրավիճակի հետ
Բացահայտել իրավիճակի լուծման գործողություններ
Իրավիճակի վերլուծության նպատակը
Արդյունավետ հարաբերությունների կարգավորում
Փոխհամաձայնեցված համագործակցություն
Փոխադարձ վստահության և հարգանքի վերականգնում
Նաև յուրաքանչյուրի աշխատանքի նկատմամբ հարգանքի սերմանում
Եզրակացություն
Ներառական կրթության կազմակերումը պետք է համատեղ ուսուցումից անցում կատարի դեպի բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման միջոցով որակյալ կրթության մատուցմանը:
Օրենքով սահմանված կարգով դպրոցին ՆԴ կարգավիճակ շնորհելուց առաջ բազմամասնագիտական և ուսուցչական անձնակազմը պետք է վերապատրաստվի:
Գործել փոխհամաձայնեցված,որպեսզի չտուժի ԿԱՊԿՈՒ երեխայի կրթություն ստանալու իրավունքը:
Առարկայական ուսուցիչների և բազմամասնագիտական թիմի անդամների միջև ամրապնդել համագործակցությունը: