СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քիչ ենք բայց հայ ենք

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Քիչ ենք բայց հայ ենք»

ՈՒՍՈՒՑԻՉ-ՍԻՄՈՆՅԱՆ ԱՄՍԱԹԻՎ- 06.11.2018 ԴԱՍԱՐԱՆ-4բ ԱՌԱՐԿԱ-ՄԱՅՐԵՆԻ ԴԱՍԻ ԹԵՄԱՆ- ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ ԴԱՍԻ ՏԻՊԸ- ՀԱՂՈՐԴՄԱՆ

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ- 1.- Սովորեցնել՝ սահուն, արտահայտիչ և առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը, մի շարք բառերի ճիշտ ուղղագրությունն ու արտասանությունը, նոր բառեր, բառակապակցություններ, հոմանիշ-հականիշների նոր զույգեր:

2. Զարգացնել՝ աշակերտների բառապաշարը, բանավոր և գրավոր խոսք վերլուծելու, համեմատելու, դատողություններ և եզրակացություններ անելու կարողություններ:

3. Աշակերտների մեջ դաստիարակել՝ սեր,հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում, հայրենիքի նկատմամբ հոգատարություն:

4. Աշակերտները կճանաչեն՝ իրենց հայրենիքը՝Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԵԹՈԴՆԵՐ- ,

ԴԱՍԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ- ՀՀ խորհրդանիշների պաստառներ, ՀՀ քարտեզ,համակարգիչ

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ-1.ԽԹԱՆՈՒՄ- Հնչում է ՀՀ օրհներգը, երգում են նաև աշակերտները: Այնուհետև էկրանին ցուցադրվում է ՀՀ խորհրդանիշները: Աշակերտները կմեկնաբանեն, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ է խորհրդանշում և ինչ նշանակություն ունի հայերի համար:

Հարց է տրվում աշակերտներին, թե մինչ այս դասը ինչ հրաշալիքների են հանդիպել և աշակերտները թվում են մեր հրաշալիքները: ՈՒսուցիչը հիշեցնում է, որ այն բոլոր հրաշալիքներին հանդիպել են, բոլորը իրենց գործերում, իրենց աշխատանքներում գովերգել են Հայաստանը:Աշակերտներից մի քանիսը պատմում են նախորդ դասը և կարդում նախապես հանձնարարված շարադրությունը՝ վերնագրով: ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՈՒՄ- Էկրանին ցուցադրվում է Պարույր Սևակի նկարը: ՈՒսուցիչը մի փոքր տեղեկություն է տալիս նրա մասին, հիշեցնում է որ նա նույնպես Հայաստանի հրաշալիքներից է և բոլորը էկրանից լսում են բանաստեղծությունը: Ասմունքը ունկնդրելուց հետո էկրանին ցուցադրվում է համապատասխան հարցեր՝ բանաստեղծության վերաբերյալ:

1.ԲԱՌԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Պատճե-կրկնօրինակ

Կերտել-կառուցել,ստեղծել

Ձիրք-շնորհք,տաղանդ

2.ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ընդունել, բարձրիկ, դարձյալ, ձիրք

ԿՇՌԱԴԱՏՈՒՄ- Այս փուլում կօգտագործենք քառաբաժան մեթոդը

1.Ինչ տեսանք 2. Ինչ մտածեցինք

3.Ինչ զգացինք 4. Ինչ նոր վերնագիր կընտրենք

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Ածականներից կազմե՛լ բայեր

Բարձրիկ, գեղեցիկ, բարի, վսեմ, լավ



ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼ-Ակտիվ մասնակցություն ունեցած աշակերտներին գնահատել:

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ- Սահուն ընթերցել, առաջադրանք 5: