Անուն, ազգանուն____________________________________________________
Ամիս, ամսաթիվ_________________
ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 1
VII դասարանի դասընթացի հիմնական բաժինների կրկնություն: Քանակաչափություն
(20 միավոր)
Ո՞րն է ատոմում 10 էլեկտրոն պարունակող տարրը. /1/
ա) ֆոսֆոր բ) ֆտոր գ) հելիում դ) նեոն
Ո՞ր տարրի ատոմին է համապատասխանում հետևյալ գծապատկերը՝ +11)2)8)1 /1/
ա) բոր բ) ալյումին գ) ազոտ դ) նատրիում
NaCl-ի մոլեկուլում ատոմների միջև քիմիական կապն է. /1/
ա) մետաղական բ) իոնային գ) կովալենտ ոչ բևեռային դ) կովալենտ բևեռային
Ֆոսֆորի թթվում (H3PO4) ֆոսֆորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար են. /1/
ա) 3, +3 բ) 5, +4 գ) 5, +5 դ) 5, -5
Որքա՞ն է (գ) 1,5 մոլ նյութաքանակով SiO2 –ը. /1/
ա) 50 բ) 62 գ) 60 դ) 90
Արծաթե մատանին պատրաստված է 0,05 մոլ նյութաքանակով մաքուր արծաթից: Որքա՞ն է այդ մատանու զանգվածը (գ). /1/
ա) 2,7 բ) 5,4 գ) 8,1 դ) 10,8
Ո՞րն է դանդաղ օքսիդացման գործընթաց. /1/
ա) մագնեզիումի այրումը օդում բ) բենզինի այրումը
գ) երկաթի ժանգոտումը դ) ջրածնի և թթվածնի խառնուրդի պայթումը
Համապատասխանեցնել նյութերի բանաձևերը և դրանցում առկա քիմիական կապի տեսակները. /1/
Նյութի բանաձև քիմիական կապի տեսակ
ա) NH3 1. Կովալենտ բևեռային
բ) KCl 2. Կովալենտ ոչ բևեռային
գ) H2 3. Իոնային
Ճիշտ պատասխանների շարքն է.
ա) ա1, բ3, գ2 բ) ա2, բ1, գ3 գ) ա1, բ2, գ3 դ) ա3, բ1, գ2
Ո՞ր ռեակցիայի հավասարումընչի համապատասխանում զանգվածի պահպանման օրենքին. /1/
ա) 2CH4 = C2H2 + 3H2 բ) 2CO+O2 = 2CO2
գ) N2+ O2 = 2NO դ) 2SO3 = SO2+O2
Ո՞րն է քայքայման ռեակցիայի հավասարում. /1/
ա) C + 2H2 = CH4 բ) S+ O2 = SO2
գ) 2KClO3 = 2KCl + 3O2 դ) 4Al + 3O2 = 2Al2O3
Ո՞ր շարքի բաց թողնված բառերն են համապատասխանում նախադասության բաց թողնված հատվածներին: /1/
_____________________ են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ անջատվում է _______________________:
ա) ջերմակլանիչ, ջերմություն բ) ջերմանջատիչ, ջերմություն
գ) միացման, ջերմություն դ) քայքայման, ջերմություն
Ո՞ր շարքում են բաց թողնված բառերն են համապատասխանում նախադասության բաց թողնված հատվածներին: /1/
ա) բանաձևերի, գործակիցների բ) կապերի, կարգաթվի
գ) երևույթների, գործակիցների դ) բանաձևերի, մոլեկուլների
Լրացնել բաց թողնված բառը. /1/
Fe3O4 + 4CO = 3Fe+ 4CO2 - 43,7ԿՋոուլ ռեակցիան _____________________ է:
ա) ջերմակլանիչ բ) ջերմանջատիչ
գ) միացման դ) քայքայման
Երկտարր միացությունում ֆոսֆորի օքսիդացման աստիճանը +5, թթվածինը՝ -2: Ո՞րն է այդ միացության բանաձևը: /1/
Պատասխան_________________________
Նշվածներից ո՞րն է քայքայման ռեակցիայի հավասարում. /1/
ա) 2HgO = 2Hg+O2 բ) 2H2+O2=2H2O
գ) CuO+ H2=Cu+H2O դ) H2+Br2=2HBr
IV խմբի տարրերից մեկի հետ կազմած միացույուններում ջրածնի զանգվածային բաժինն 12,5% է: Ո՞րն է այդ միացության բանաձևը. /1/
ա) CH4 բ) SiH4 գ) CeH4 դ) SnH4
Ո՞ր ռեակցիայի ժամանակ է տեղի ունենում տարրերի օքսիդացման աստիճանների փոփոխություն. /1/
ա) SO2+H2O=H2SO3 բ) CaO+H2O=Ca(OH)2
գ) CaCO3=CaO+CO2 դ) C+2H2=CH4
Նյութի զանգվածի (m), նյութաքանակի (n) և մոլային զանգվածի (M) միջև գոյություն ունեցող առնչությունն է. /1/
ա) m=M/n բ) M=m/n գ) n=M/m դ) n=m•M
ա) Ավարտել P2O5 + ……….=H3PO4 ռեակցիայի հավասարումը. /1/
P2O5 + ………….=H3PO4
բ) Որքա՞ն (գ) ֆոսֆորական թթու կստացվի 0,5 մոլ նյութաքանակով P2O5-ից. /1/
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Պատասխան՝. _____________
3