Անուն, ազգանուն________________________________________________
8-րդ դասարան Քիմիա 2-րդ կիսամյակ
Թեմատիկ գրավոր աշխատանք 1
Ջրածին, թթուներ, աղեր
16 միավոր
Ջրածնի հարաբերական մոլեկուլային զանգվածն է. /1/
ա) 1 բ) 3 գ) 4 դ) 2
Ջրածինը լաբորատորիայում ստանում են. /1/
ա) ցինկի և աղաթթվի փոխազդեցությունից
բ) օդի քայքայումից
գ) ջրի քայքայումից
դ) սպիրտի թորումից
Ո՞ր միացությունում է ջրածնի օքսիդացման աստիճանը զրո. /1/
ա) HCl բ) H2 գ) H2O դ) NaH
Ո՞ր արտահայտությունն է վերաբերում ջրածին պարզ նյութին. /1/
ա) մասնակցում է բույսերի և կենդանիների շնչառությանը
բ) մտնում է ջրի բաղադրության մեջ
գ) ստացվում է ջրի էլեկտրոլիզից
դ) մտնում է բոլոր թթուների բաղադրության մեջ
Որքա՞ն է 1,8 գ զանգվածով ջրի մոլեկուլների թիվը. /1/
Պատասխան՝.__________________________________
Լրացնել բաց թողած բառը. /1/
Աղերը կազմված են ________________ ատոմներից և թթվային մնացորդից:
Ո՞ր շարքում են միայն թթուների բանաձևեր. /1/
ա) CO2, HCl, HNO3, P2O5 բ) HNO3, NaCl, K2CO3, HCl
գ) H2SO4, H3PO4, HCl, H2SiO3 դ) H2SO3, HNO3, H2SO4, CO2
Համապատասխանեցնել թթուների բանաձևերը և դրանցում ծծումբ, ազոտ, քլոր տարրերի օքսիդացման աստիճանները /1/
Թթվի բանաձև օքսիդացման աստիճան
ա) H2SO4 1. +6
բ) HClO 2. +4
գ) HNO3 3. +5
դ) H2SO3 4. +1
5. -6
6. -1
Ճիշտ պատասխանների շարքն է.
1)ա2, բ6, գ3, դ1 2) ա1, բ4, գ3, դ2
3) ա1, բ6, գ3, դ4 4) ա1, բ4, գ3, դ6
Լրացնել բաց թողնված բառը. /1/
Ֆենոլֆտալեինի ազդեցությունից թթվի գույնը _______________________________:
Լրացնել բաց թողնված բառերը. /1/
Մոլային կոնցետրացիան (CM) լուծված նյութի քանակի (n) և լուծույթի ____________________________ հարաբերությունն է:
Համապատասխանեցնել թթուների հիմնայնությունները և դրանց բանաձևերը./1/
Հիմնայնություն թթվի բանաձև
ա) երկհիմն 1. HCl
բ) եռհիմն 2. H2CO3
գ) միահիմն 3. H3PO4
Ճիշտ պատասխանների շարքն է.
1)ա1, բ2, գ3 2) ա1, բ3, գ2 3) ա2, բ3, գ1 4) ա3, բ1, գ2
Ո՞ր շարքում են հաջորդական գրած օքսիդի, թթվի, հիմքի, աղի բանաձևեր./1/
ա) K2O3, H2SO4, NaOH, NaBr բ) CaO, HNO3, MgSO4, Ca(OH)2
գ) HNO3, CaCO3, K2O, NaOH դ) NaCO3, Cu(OH)2, ZnO, H2S
ա. Գրել SO3 թթվային օքսիդին համապատասխանող թթվի բանաձևը. /1/
Պատասխան՝.____________________________________________________________
բ. Այդ թթվի հարաբերական մոլեկուլային զանգվածն է. /1/
Պատասխան՝. ____________________________________________________________
ա. Գրել ցինկի և ծծմբական թթվի լուծույթի միջև ընթացող քիմիական ռեակցիայի հավասարումը. /1/
Պատասխան՝. ____________________________________________________________
բ.Ի՞նչ զանգվածով (գ) ծծմբական թթու է փոխազդել ցինկի հետ, եթե ստացվել է 1 գ ջրածին. /1/
Պատասխան՝. ______________________________________________________________
3