СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քիմիական ռեակցիաների տեսակները

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Քիմիական ռեակցիաները, անշուշտ,բազմաբնույթ են:Սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները,քանզի ռեակցիաներին մասնակցող նյութերի քիմիական հատկությունները տարբեր են:Ուստի հայտնի են քիմիական ռեակցիաների տարբեր տեսակներ՝քայքայման,միացման,տեղակալման,փոխանակման:

Просмотр содержимого документа
«Քիմիական ռեակցիաների տեսակները»

Դասի օրվա պլան քիմիայից

Ամիս,ամսաթիվ- 01.10.18թ

Դասարան – VIII

Դասի թեման – Քիմիական ռեակցիաների տեսակները:Միացման և քայքայման ռեակցիաներ

Դասի նպատակը – 1.Սովորեցնել քիմիական ռեակցիաների տեսակները,սահմանումները: 2.Ձարգացնել քիմիական ռեակցիաների հավասարումներ կազմելու հմտություն և կարողություն:

Հիմն.հասկացություններ – միացման ռեակցիա, քայքայման ռեակցիա

Մեթոդները և հնարները- Քարտեզագրում,ֆրոնտալ հարցում,աշխատանք զույգերով

Անհրաժեշտ նյութեր և պարագաներ – մալաքիտ,ամոնիումի դիքրոմատ,ծծումբ, պղինձ,փորձանոթներ,սպիրտայրոց

Դասի ընթացքը:Հին նյութի հարցում: /10ր/

1.Ինչպես է սահմանվում քիմիական ռեակցիայի հավասարումը: 2.Ինչ թիվ է գործակիցը: 3.Ինչ է ցույց տալիս քիմիական ռեակցիայի հավասարումը: 4.Որ օրենքն է գործում քիմիական ռեակցիաների հավասարումներում: Գործում է արդյոք ՆԶՊ օրենքը հետևյալ քիմիական ռեակցիաների հավասարումներում CO + O2 = 2CO2 2Na + O2 =Na2O

5.Ինչպես կազմել քիմիական ռեակցիայի հավասարումը:Բացատրել որևէ ռեակցիայի օրինակով:

Աշխատանք զույգերով-Զույգերին բաժանել մեկական քիմիական ռեակցիա և հանձնարարել հավասարեցնել դրանք:/5ր/ Ավարտից հետո փակցնել գրատախտակին և միասին ստուգել: Խթանման փուլ: Աշակերտներին հանձնարարել ուշադիր նայելով ռեակցիաների հավասարումների ելանյութերին և վերջանյութերին` խմբավորել և հիմնավորել: /3ր/

Իմաստի ընկալման փուլ: Քիմիական ռեակցիաները դասակարգվում են ըստ պարզագույն հատկանիշի, թե քանի նյութ են իրար հետ փոխազդում և քանի նյութ է գոյանում:Քիմիական ռեակցիաները բաժանվում են 4 խմբի:

Քիմիական ռեակցիաների տեսակները



Միացման Քայքայման Փոխանակման Տեղակալման

Այսօր կծանոթանանք միայն միացման և քայքայման ռեակցիաներին: Խմբավորած ռեակցիաներին ուշադիր նայելով`առանձնացնել միացման և քայքայման ռեակցիաները,սահմանել դրանք: Մագնիսական գրատախտակին բացատրել և ցույց տալ միացման և քայքայման ռեակցիաների օրինակներ: / 7ր/

Ցուցադրել փորձերը- Մալաքիտի քայքայումը,ամոնիումի դիքրոմատի քայքայումը,ծծմբի այրումը,պղնձի այրումը:Մեկնաբանել ընթացող ռեակցիաները և գրել դրանց հավասարումները գրատախտակին: /7ր/

Կշռադատման փուլ: Ամրապնդել վարժությունների միջոցով: 1.Նախադասությունները դարձնել քիմիական ռեակցիայի հավասարումներ: 2.Լրացնել ազատ վանդակները,նշելով ռեակցիայի տեսակը: 3.Տրված ռեակցիաներից առանձնացնել միացման և քայքայման ռեակցիաները: Ստուգել հանձնարարությունները համակարգչի օգնությամբ և գնահատել:/8ր/

Տնային հանձնարարություն: Դաս 2.3 վարժ 8,9 էջ 15