СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

«Քիմիական տարրերի նշանները»

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված է օրինակելի դասի պլան 7-րդ դասարանի «Քիմիական տարրերի նշանները» թեմայից

Просмотр содержимого документа
««Քիմիական տարրերի նշանները»»

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԴԱՍԻ ՊԼԱՆ

ԴԱՍԱՐԱՆԸ ՝ 7 –րդ , ամիս , ամսաթիվ ----------------------------

ԴԱՍԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՝ 45 րոպե

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ « Քիմիական տարրերի նշանները» ( 2 .3 )

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ , ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.

ա ) ակադեմիական

Դասի արդյունքում սովորողները

  1. կընկալեն քիմիական նշանը ՝ որպես քիմիական տարրի գրառման ձև,

  2. կկարողանան անվանել , գրառել , կարդալ ,ճանաչել քիմիական տարրն ՝ըստ նշանի

  3. կամրապնդեն պարզ և բարդ նյութերի մասին ունեցած գիտելիքները:

բ) սոցիալական

1. կզարգացնեն զույգով ,խմբով աշխատելու , ընկերոջը լսելու , քննարկելու , ինքնագնահատում կատարելու հմտությունները,

2. կցուցաբերեն ակտիվ մասնակցություն թեմայի ուսումնասիրության

գործընթացին :

Անհրաժեշտ ուսումնական նյութեր ՝ քիմիական տարրերի նշաններով քարտեր, քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր , գունավոր գրիչներ:



Դասի ընթացքի նկարագրությունը: Խթանման կամ ակտիվացման փուլի նկարագրությունը և տևողությունը ( 10 րոպե)

  1. Աշակերտներին բաժանել քիմիական տարրերի նշաններով և քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր: Առաջարկել լուռ շրջել դասարանում ՝ բարձր պահած քարտը , գտնել զույգին և նստել նրա կողքին ( ուսուցիչը հետևում է աշակերտներին ,սխալի դեպքում ուղղորդում ):

Երբ բոլորն ընտրություն են կատարում , զույգերը հերթով կանգնում , դասարանին ցույց են տալիս քարտերը , բարձրաձայն ասում տարրի անվանումը և նշանի անվանումը և նշանի արտասանությոան ձևը:

  1. Կատարել նախորդ դասի առանցքային հասկացությունների յուրացման ստուգում ՝« մտագրոհ» ՝հետևյալ հարցերով.

  1. Քանի՞ խմբի են բաժանվում բնույան մեջ հանդիպող նյութերն ՝ ըստ բաղադրության:

  2. Որո՞նք են դրանք :

  3. Ո՞ր նյութերն են կոչվում պարզ նյութեր. բերել օրինակներ:

  4. Ո՞ր նյութերն են կոչվում բարդ նյութեր. բերել օրինակներ:

Իմաստի ընկալման փուլի նկարագրությունը ( 25 րոպե )

  1. Կատարել կարճ դասախոսություն ( 5 րոպե )՝ « Քիմիական տարրերի նշանները , քիմիայի լեզուն , նշանակությունը» թեմայով:

  2. Այնուհետև հանձնարարել աշակերտներին գրել քիմիական թելադրություն: Թելադրված նշանները աշակերտները գրում են տողի սկզբում ՝ իրար տակ , որպեսզի ինքնուրույն աշխատանք կատարելիս կարողանան լրացնել պահանջվող տեղեկությունները:

  3. Թելադրությունն ավարտելուց հետո հանձնարարել աշակերտներին ինքնուրույն գրել տարրի նշանի հայերեն և լատիներեն անվանումները:

  4. Առաջարկել զույգերին հինգ րոպեի ընթացքում խորհրդակցել իրար հետ , ճշտել սխալները:

  5. Ժամանակը լրանալուց հետո աշակերտների համար կարդալ նշանների անունները նույն հերթականությամբ , ինչ իր հերթականությամբ որ թելադրվել են , և առաջարկել աշակերտներին գունավոր գրիչներով ստուգել սեփական աշխատանքն ու կատարել ինքնագնահատում:

Կշռադատման փուլի նկարագրությունը ( 10 րոպե )

  1. Խուսափել լավ աշխատող զույգերին գնահատել :

  2. Առաջարկել աշակերտներին միանալ , կազմել չորսհոգանոց խմբեր : Խմբերին բաժանել առաջադրանքը հետևյալ քարտի տեսքով ( յուրաքանչյուր խումբ պատասխանում է մեկ հարցի ).

Fe

CuO

Ag

FeS

Առաջադրանքի

քարտեր

H2

Mg

Ca

O2


NaCl

CaO

H2O

MgS


Cl2

Pb

HCl

CO2




Հարցեր

  1. Տետրում աղյուսակից դուրս գրել այն շարքը , որը կազմված է միայն պարզ նյութերից :

  2. Տետրում աղյուսակից դուրս գտեք այն շարքը , որը կազմված է միայն բարդ նյութերից :

  3. Գրեք բոլոր պարզ նյութերը՝ նշելով տարրերի հայերեն , լատիներեն անունները ,տարրի նշանի արտասանության ձևը:

  4. Դասագրքից օգտվելով՝ գրեք բոլոր պարզ նյութերի հարաբերական ատոմային զանգվածները:

Ամփոփում և տնային հանձնարարություն

Հավաքել տետրերը ստուգելու համար :Կատարել անդրադարձ հետևյալ հարցերով.

  1. Ի՞նչ սովորեցինք այսօր:

  2. Ինչպե՞ս աշխատեց ձեր զույգը:

  3. Ի՞նչ կբարելավեք ձեր խմբի աշխատանքում հաչորդ անգամ:

Հանձնարարել սովորելու 2.5 պարագրաֆը , կատարել էջ 36-ի վարժությունները: