СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քիմիան և սնունդը

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Կենդանի օրգանիզմում ընթանում են մեծ թվով տարբեր ռեակցիաներ,և դրա կենսագործունեության համար անհրաժեշտ  է նյութերի անընդհատ հոսք:Թթվածինը և  մյուս գազերը օրգանիզմ են մուտք գործում շնչառությամբ,իսկ մյուս անհրաժեշտ նյութերը`սննդի և ըմպելիքի հետ:կարևորագույն սննդամթերք են ճարպերը,ածխաջրերը և սպիտակուցները:Դրանք լրացնում են էներգիայի կորուստը և կատարում կենսաբանական տարբեր գործառույթներ:Ճարպերից,ածխաջրերից և սպիտակուցներից բացի`օրգանիզմին անհրաժեշտ են վիտամիններ և հանքային նյութեր:Սնունդը պետք է պարունակի նշված բոլոր բաղադրամասերը:

Просмотр содержимого документа
«Քիմիան և սնունդը»

Բաց դասի պլան քիմիայից

Դասարան - 12-րդ

Թեմա – Քիմիան և սնունդը

Դասի տիպը – Նոր նյութի հաղորդում

Մեթոդը – Շրջված դասարան

Դասի ընթացքը

Ուսուցչի խոսք: Կենդանի օրգանիզմում ընթանում են մեծ թվով տարբեր ռեակցիաներ,և դրա կենսագործունեության համար անհրաժեշտ է նյութերի անընդհատ հոսք:Թթվածինը և մյուս գազերը օրգանիզմ են մուտք գործում շնչառությամբ,իսկ մյուս անհրաժեշտ նյութերը`սննդի և ըմպելիքի հետ:կարևորագույն սննդամթերք են ճարպերը,ածխաջրերը և սպիտակուցները:Դրանք լրացնում են էներգիայի կորուստը և կատարում կենսաբանական տարբեր գործառույթներ:Ճարպերից,ածխաջրերից և սպիտակուցներից բացի`օրգանիզմին անհրաժեշտ են վիտամիններ և հանքային նյութեր:Սնունդը պետք է պարունակի նշված բոլոր բաղադրամասերը:/2ր/

Նախնական հարցում- Աշակերտները լրացնում են թեստ կազմված Kahoot գործիքով:/7ր/

Խթանման փուլ Դասարանի յուրաքանչյուր աշակերտ Padlet հավելվածով կազված տեսական նյութ է ստանում `ինքնուրույն ուսումնասիրելու համար: Դասարանը բաժանվում է 3 խմբի: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է թեմայի իր հատվածը:/8ր/

Իմաստի ընկալման փուլ Տեսանյութերի միջոցով ավելի խորը և պատկերավոր ներկայացվում է դասանյութը:/13ր/

Կշռադատման փուլ Աշակերտները իրենց գիտելիքները կիրառում են գործնականում:/5ր/ 1.Համապատասխանեցնել սննդանյութը հիդրոլիզի արգասիքի հետ: 2. Համապատասխանեցնել սննդանյութը մթերքի հետ ըստ պարունակության: 3.Կառուցել սննդային բուրգ`մթեքների ճիշտ հաջորդականությամբ:

Ամփոփել Quizizz հարցաշարի միջոցով և գնահատել:/10ր/

Տնային հանձնարարություն: Դաս 5.4





Քիմիան և սնունդը

Սննդի փոխարկումն օրգանիզմում

Սննդամթերքն օրգանիզմում  ենթարկվում է ֆերմենտային տարբեր քիմիական փոխարկումների: Առաջին փուլում սպիտակուցները,ածխաջրերը և ճարպերը ստամոքսահյութի ազդեցությամբ հիդրոլիզվում են:
Ճարպաթթուներից և գլիցերինից օրգանիզմը սինթեզում է իր ճարպերը,որոնք պահեստավորվում են որպես էներգիայի պաշար:Բնական ճարպերը պարունակում են տարբեր ճարպաթթուներ`հագեցած և չհագեցած:Չհագեցած ճարպաթթուները պարունակում են կրկնակի կապեր,որոնք մարդու օրգանիզմում չեն սիթեզվում և համարվում են անփոխարինելի:
Բոլոր ածխաջրերը հիդրոլիզվում են` առաջացնելով միաշաքարներ:Օր.` օսլան հիդրոլիզվելով առաջացնում է գլյուկոզ,որն էլ օքսիդանում է անջատելով էներգիա:
(C6H12O5)n  + n H2O  - nC6H12OC6H12O+6O2 - 6CO2 + 6H2O +2816կՋ
Սպիտակուցները  հիդրոլիզվելիս խզվում են պեպտիդային կապերը`առաջացնելով ամինաթթուներ:Մարդու օրգանիզմում կարող են սինթեզվել 20ամինաթթվից միայն 12-ը,մյուս 8-ը պարունակվում են կենդանական սննդում և կոչվում են անփոխարինելի:

Կենդանի օրգանիզմում պոլիպեպտիդների կենսասինթեզում α-ամինաթթուների պահանջվող հերթականությունը ապահովում է դեզօքսիռիբոնուկլեինաթթուն`ԴՆԹ: Կենսասինթեզն իրականացնում են ռիբոնուկլեինաթթուները`ՌՆԹ /տեղեկատվական,տեղափոխող,ռիբոսոմային/ և ֆերմենտները:

Սննդամթերքի հիմնախնդիրը

Երկիր մոլորակը ի վիճակի է կերակրելու մարդկությանը,եթե վերջինս խնայողաբար օգտագործի եղած սննդային պաշարները: Սակայն սննդային պաշարների վերականգնման հարցը գնալով ավելի է սրվում,կարևոր նշանակություն է ստանում հողի բերրիության և բերքի վերամշակման հարցը:Հողին անընդհատ տալիս են օրգանական և հանքային պարարտանյութեր:
Բուսական և կենդանական սննդի հետ մարդը ստանում է այնպիսի նյութեր,որոնք չեն կարող սինթեզվել նրա օրգանիզմում: 
Ճարպերը պարունակվում են կարագում և բուսական յուղերում,կաթում և մսամթերքում:
Ածխաջրերը շատ են մրգերում, բանջարեղենում,հացամթերքներում:
Սպիտակուցներ պարունակվում են կենդանական/միս,ձու,ձուկ/  և բուսական /լոբի,ընկույզ,հնդկացորեն/ ծագումով սննդամթերքներում:
Հանքային նյութերի պահանջը լրացվում է տարատեսակ սննդով:
Վիտամինները պարունակվում են շատ սննդամթերքներում,սակայն բաշխված են անհավասարաչափ:

Սնունդը որպես էներգիայի աղբյուր

Լուսասինթեզի ընթացքում բույսերը կլանում են Արեգակի էներգիան և սինթեզում են  էներգիայով հարուստ  մոլեկուլներ:Արեգակի էներգիան փոխարկվում է քիմիական էներգիայի և անջատվում:Այսպիսով` օրգանիզմը օգտագործում է արեգակնային էներգիան:
Իսկ ինչպես են չափում  սննդամթերքի էներգիան:Մթերքն այրում են հատուկ սարքում` կալորիաչափում և ճշգրիտ որոշում անջատված էներգիայի քանակությունը,որը արտահայտում են և կալորիայով,և ջոուլով:  1կալ=4,184Ջ
Սննդում պարփակված էներգիան ծախսվում է մարդու տարբեր գործունեությունների  ժամանակ: Օր.`վազքի ժամանակ մարդը ծախսում է 10 անգամ ավելի շատ էներգիա,քան հանգստի պահին:
Մարմնի զանգվածը պահպանելու համար անհրաժեշտ է էներգիական հաշվելշիռ:Դա նշանակում է,որ սննդի էներգիական արժեքը պետք է հավասար լինի մարդու կողմից ծախսված էներգիային:Եթե սննդի հետ ստացված էներգիան գերազանցում է էներգիայի ծախսը,ապա մարդն ավելացնում է իր քաշը,իսկ եթե օրգանիզմ մտած էներգիան փոքր է էներգիայի ծախսից,ապա մարդը նիհարում է: Մարդուն անհրաժեշտ էներգիայի մոտ 55% -ը ապահովվում է ածխաջրերով:Ածխաջրերն են համարվում էներգիայի մատակարարները ինտենսիվ աշխատանքի ժամանակ:Ածխաջրերի ավելցուկը պահեստավորվում է գլիկոգեն բազմաշաքարի ձևով,որը կազմված է α-գլյուկոզային օղակներից:Եթե օրգանիզմի էներգիան չի բավականացնում,ապա գլիկոգենը հեշտությամբ փոխարկվում է գլյուկոզի,որն էլ օքսիդանում է և անջատվում է 15,6կՋ էներգիա 1գ-ից: Ճարպերի քանակությունը սննդում չպետք է գերազանցի 30%-ը:Ճարպերի լրիվ օքսիդացումից առաջանում են ջուր և ածխաթթու գազ:Ճարպերն առավել հարուստ են էներգիայով`1գ-ի օքսիդացումից անջատվում է 38 կՋ էներգիա:Էներգիայի գլխավոր մարտկոցը օրգանիզմում համարվում են ճարպերը,որոնք կուտակվում են,իսկ ածխաջրերն ու սպիտակուցները առաջինն են օքսիդանում: Սպիտակուցները ապահովում են անհրաժեշտ էներգիայի 15 %-ը:Սպիտակուցները չեն պահեստավորվում և լրիվ ծախսվում են:







































Ճարպեր Ճարպերը ջրում չլուծվող նյութեր են,որոնք կազմված են ճարպաթթուներից և գլիցերինից:Ճարպերը սպիտակուցների և ածխաջրերի հետ կարևորագույն սսնդամթերքներից մեկն են:Ճարպերը էներգիայի գլխավոր մարտկոց են և կարգավորում են օրգանիզմում կատարվող բազմաթիվ պրոցեսներ:Ճարպերը ապահովում են մազերի և մաշկի առողջ տեսքը,նպաստում են A,D,E,K վիտամինների յուրացմանը,մտնում են բջջաթաղանթի բաղադրության մեջ`պաշտպանելով բջիջը բակտերիաներից և վիրուսներից:Ճարպերի հիմնական թերությունն այն է,որ շատ կալորիական է:1գ պարունակում է 9կկալ,իսկ սպիտակուցներն ու ածխաջրերը`4կկալ:Օր`1ճաշի գդալին համապատասխանում է 120կկալ: Ճարպերի շատ օգտագործումը առաջացնում է քաշի ավելացում,հետո` նաև գիրացում,այնուամենայնիվ, յուղերն ու ճարպերը սննդի կարևոր բաղադրիչ են համարվում,դրանց լրիվ բացառումըանթույլատրելի է:Ճարպերի օրական պահանջը տղամարդկանց մոտ կազմում է 70-154գ,իսկ կանանց մոտ`60-102գ:Կարևոր է օգտագործել կենսաբանորեն անհրաժեշտ յուղեր,որոնց կարևորությունը որոշվում է բաղադրությամբ: Անհրաժեշտ է հավասարակշռել օգտակար և վնասակար յուղերի օգտագործումը: Ճարպերը լինում են հագեցած և չհագեցած /պոլիչհագեցած և մոնոչհագեցած/: Հագեցած ճարպերը հիմնականում պինդ են,պարունակվում են կենդանական մթերքներում`միս,երշիկ, կարագ,պանիր,սերուցք և բարձրացնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ:Մեծ քանակությամբ ճարպերի օգտագործումը առաջացնում է անոթային հիվանդություններ: Ճարպերը լինում են նաև թաքնված/երշիկներում,հացամթերքում/: Չհագեցած ճարպերը լինում են պոլի և մոնոչհագեցած,որոնք իջեցնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ և համարվում են օգտակար:Մեր օրգանիզմը կարող է սինթեզել հագեցած ճարպեր,իսկ չհագեցած ճարպերը օրգանիզմ են թափանցում են միայն սննդի միջոցով և դրա համար կոչվում են անփոխարինելի: Մոնոչհագեցած ճարպերը պարունակվում են ձիթապտղի,ձիթապտղի յուղի,ավոկադոյի,ընկույզի,նուշի մեջ: Պոլիչհագեցած ճարպերը/օմեգա-6 և օմեգա-3 / անհրաժեշտ են ուղեղի,սրտի,աչքերի,մազերի, անոթների, իմունային համակարգի առողջության համար:Օմեգա-6 պարունակվում է ձիթապտղի,արևածաղկի, կտավատի յուղերում,իսկ օմեգա-3 ` ձկներում,դդմի կորիզում,սոյայում:

Սպիտակուցներ Սպիտակուցները մեր սննդի հիմնական բաղադրիչներից մեկն է:Միսը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ կամ պրոտեիններ:Սպիտակուցները կարևոր են,քանի որ երկրի վրա ամեն ինչ կազմված է սպիտակուցներից:Սպիտակուցները պոլիմերային նյութեր են,որոնք կազմված են ամինաթթուներց,որոնք խաղալիքի նման տարբեր դասավորության դեպքում առաջացնում են տարբեր կառուցվածքով սպիտակուցներ:Գոյություն ունեն շատ ամինաթթուներ,բայց մարդու օրգանիզմը օգտագործում է միայն 20-ը,որից 8-ը անփոխարինելի են/սննդի միջոցով/,իսկ 12-ը սինթեզվում են օրգանիզմում:Մարսողության ժամանակ սպիտակուցները վերածվում են ամինաթթուների ,որոնք էլ առաջացնում են նորերը,կամ վերածվում են էներգիայի:Ամինաթթուները կարևոր են ամբողջ կենդանի բնության մեջ:Տարբեր է միայն ամինաթթուների հաջորդական դասավորությունը:Յուրաքանչյուր սպիտակուցի սինթեզի ժամանակ ամինաթթուների հաջորդականությունը ապահովում է ԴՆԹ-ն,որը ժառանգվում է ծնողներից,իսկ ԴՆԹ-ի գենետիկ ինֆորմացիան կոդավորված է : Սպիտակուցների կենսասինթեզը իրականացնում է ՌՆԹ-ն:Սպիտակուցները կատարում են բազմաթիվ ֆունկցաներ` 1.ֆերմենտային ֆունկցիա – ֆերմենտները կատալիզատորներ են,որոնք արագացնում են ռեակցիաները 2.կառուցողական ֆունկցիա – մասնակցում են բջջաթաղանթի,ջլերի,մազերի ձևավորմանը 3. տեղափոխական ֆունկցիա – տեղափոխում է տարբեր քիմիական նյութեր արյան հետ 4.պաշտպանական ֆունկցիա – պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից և բակտերիաներից,առաջացնելով հակամարմիններ 5.կարգավորող ֆունկցիա – կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը,կարգավորում է հոմեոստազը ,ապահովում է օրգանիզմի աճը,զարգացումը,բազմացումը



Ածխաջրեր Հացը,բրինձը,գազավորված ըմպելիքը պարունակում են համարյա նույն քանակությամբ ածխաջրեր:Ածխաջրերը օրգանիզմում վերածվում են միաշաքարների,երկշաքարների:Միաշաքարներ են գլյուկոզը,,ֆրուկտոզը,գալակտոզը:Յուրաքնչյուր երկուսը միանալով առաջացնում են երկշաքարներ` լակտոզ,մալտոզ,սախարոզ: 3-10միաշաքարներ պարունակող ածխաջրերը կոչվում են օլիգոշաքարներ,10-ից ավել պարունակողները`բազմաշաքարներ: Մարսողության ընթացքում բազմաշաքարները վերածվում են միաշաքարների,որոնք բջիջը ապահովում են մեծ էներգիայով:Ածխաջրերով հարուստ սնունդը բարձրացնում է շաքարի մակարդակը արյան մեջ:Տարբեր բազմաշաքարներ տարբեր ազդեցություն ունեն օրգանիզմի վրա:Օր`օսլա – ի մոլեկուլում գլյուկոզները միացած են α կապերով,որոնք հեշտությամբ խզվում են առաջացնելով մեծ քանակությամբ գլյուկոզ և յուրացվում են օրգանիզմի կողմից:Իսկ բջջանյութի մոլեկուլում գլյուկոզները միացած են β կապերով,որոնք չեն խզվում և չեն յուրացվում:



  • Е100-Е182 -Ý»ñϳÝÛáõûñ, áñáßáõÙ »Ý ÙûñùÇ ·áõÛÝÁ ϳ٠í»ñ³Ï³Ý·ÝáõÙ »Ý ÙûñùÇ ·áõÛÝÁ:



  • Е200-Е299 –ÏáÝë»ñí³ÝïÝ»ñ, áñáÝù »ñϳñ³óÝáõÙ »Ý ÙûñùÇ å³Ñå³ÝÙ³Ý Å³ÙÏ»ïÁ, å³ßïåÝáõÙ »Ý ÙûñùÝ»ñÁ Ù³Ýñ¿Ý»ñÇó, ëÝÏ»ñÇó, ¹»½ÇÝý»Ïódz »Ý ϳï³ñáõÙ:



  • Е300-Е399-³ÝïÇûùëǹ³ÝïÝ»ñ, áñáÝù å³ßïå³ÝáõÙ »Ý ÙûñùÁ ûùëǹ³óáõÙÇó:



  • Е400-Е499 - ëï³µÇÉdzïáñÝ»ñ, áñáÝù å³Ñå³ÝáõÙ »Ý ÙûñùÇ ïíÛ³É áñ³ÏÁ, åݹ³óÝáÕ ÝÛáõûñ, áñáÝù ٻͳóÝáõÙ »Ý ËïáõÃÛáõÝÁ:



  • Е500-Е599- ¿ÙáõÉë³ïáñÝ»ñ, áñáÝù ëï»ÕÍáõÙ »Ý ÙÇÙÛ³Ýó Ù»ç ãÉáõÍíáÕ ÝÛáõûñÇ Ùdzï³ññ ½³Ý·í³Í, ûñÇÝ³Ï çñÇ áõ ÉÇåǹݻñÇ



  • Е600-Е699 - ѳÙÇ, µáõÛñÇ áõÅ»ÕóáõóÇãÝ»ñ:



  • Е700-Е899 –å³Ñ»ëï³ÛÇÝ Çݹ»ùëÝ»ñ



  • Е900-Е999-ÝÛáõûñ, áñáÝù ˳ݷ³ñáõÙ »Ý ϳ٠Ýí³½»óÝáõÙ »Ý ÷ñáõñÇ ³é³ç³óáõÙÁ: