СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քիմիան որպես գիտություն

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Քիմիան որպես գիտություն»

Քիմիան գիտության ոլորտ է, որն ուսումնասիրում է տարրերը, ատոմներից ու մոլոկուլներից կազմված, իոններից բաղկացած միացությունները, նրանց բաղադրությունը, կառուցվածքը հատկությունները, այլ նյութերի հետ ռեակցիայի ժամանակ նրանց վարքը և փոփոխությունները:

Քիմիան երբմն անվանում են կենտրոնական գիտություն, քանի որ այն հիմք է հանդիսանում ինչպես բազային, այնպես էլ կիրառական գիտությունների համար:Իր բնույթով միջանկյալ դիրք է գրավում ֆիզիկայի և կենսաբանության միջև:Սերտորեն կապի մեջ է գտնվում այլ գիտությունների հետ և հանդիսանում է մեզ շրջապատող աշխարհը ուսումնասիրող համար առաջին գիտությունը:

Քիմիան շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ատոմների և մոլեկուլների փոխազդեցությունը քիմիական կապերի մեջ՝ նոր քիմիական միացություններ առաջացնելիս: Գոյություն ունեն քիմիական կապերի չորս տեսակներ.

  • կովալենտային կապեր, որտեղ միացության բաղադրիչներն ունեն մեկ կամ մի քանի ընդհանուր էլեկտրոններ

  • իոնային կապեր, որտեղ միացության բաղադրիչները տալիս կամ վերցնում են միմյանցից էլեկտրոններ՝ առաջացնելով իոններ (կատիոններ և անիոններ)

  • ջրածնային կապեր

  • վան դեր վաալսյան ուժերով առաջացած կապեր

  • Քիմիա բառը ծագում է ալքիմիա բառից, որը վերաբերում է առավել վաղ ժամանակաշրջանի գիտական այս ոլորտի գործունեությանը: Հնագույն ժամանակներում ալքիմիան ընդգրկում էր տարրերի ուսումնասիրությունը, մետալուրգիան, փիլիսոփայությունը, աստղաբաշխությունը, աստղագիտությունը, միստիկան և բժշկությունը: Հաճախ այն համարում են գիտություն, որը փնտրում էր կապարը, կամ այլ մետաղներ, ոսկու վերափոխելու եղանակները[5], չնայած ալքիմիայի հետազոտություններն ընդգրկում էին ներկայիս քիմիայի շատ հարցեր, օրինակ՝ ջրի բաղադրության ուսումնասիրությունը, շարժման, աճի, վերափոխման, քայքայման երևույթների ուսումնասիրությունները: Բացի դրանից 4-րդ դարի սկզբին հույն եգիպտական ալքիմիկոս Զոսիմոսն ուսումնասիրում էր մարդու հոգին մարմնից զատելու, կամ կապելու երևույթները[6]: Ալքիմիկներին ընդունված էր անվանել քիմիկներ (chemist ), իսկ քիմիկոսի գործունեության ոլորտն անվանելու համար "-ry" վերջածանցն ավելալացվել է ավելի ուշ (chemistry )՝ քիմիա:

  • Ալքիմիա բառն առաջացել է արաբական al-kīmīā (الكیمیاء) բառից: Ըստ ծագման այդ բառը փոխառնվել է հունարեն χημία կամ χημεία բառերից[7][8]: Այն կարող է ունենալ եգիպտական ծագում, քանի որ հունարեն χημία բառն իր հերթին ծագում է Kemet բառից, որը Եգիպտոսի նախկին անվանումն է եգիպտերեն լեզվով[7]: Մյուս կողմից al-kīmīā բառը հնարավոր է ծագել է χημεία-ից, որը նշանակում է «միասին վերցրած»[9]: