Просмотр содержимого документа
«Քիմիայի օրենքները»
Դասի պլան
Պարբերականությունը անցյալ է , ներկա և ապագա
Դ. Ի. Մենդելեև
Դասարանը՝ 10-րդ
Դասի տեսակը՝ ամփոփման
Դասի թեման ՝ « Քիմիայի հիմնական օրենքները »
Դասի նպատակները.
ա¤ ակադեմիական
Կրկնել և խորացնել գիտելիքները քիմիայիում հայտնի այնպիսի օրենքների վերաբերյալ , ինչպիսին են Ավոգադրոյի , զանգվածի պահպանման , բաղադրության հաստատունության և պարբերականության օրենքները
Ձեռք բերել նոր գիտելիքներ օրենքների գիտական, գործնական և պատմական նշանակության վերաբերյալ
բ¤ զարգացնող
Զարգացնել աշակերտների ստեղծագործական հմտությունները
Ապահովել աշակերտների ակտիվ մասնակցությունը առաջադրանքի կատարմանը
գ¤ դաստիրակչական
Ձևավորել հմտություն ՝ հասկանալու քիմիայի դերը կյանքում
Ծանոթանալ քիմիայի հիմնական օրենքների հայտնաբերման պատմությանը
Իմանալ, որ բնության ճանաչման գործընթացը տեղի կունենա այնքան ժամանակ , քանի դեռ գոյություն ունի մարդը, և դեռևս նրա բանականությունը փնտրում է իր տեղն աշխարհում
Անհրաժեշտ պարագաներ և սարքեր
Համակարգիչ, պրոյեկտոր , պարբերական համակարգ ,կպչուն թղթեր
Կիրառվող մեթոդներ
Պրիզմա, թիմային հետազոտություն , կմախք
Դասի ընթացքը.
Խթանում
Աշակերտները ասում են ասույթներ գիտության մասին:
Քիմիա մեկնաբառով կազմում են « պրիզմա » և կապ հաստատում մեկնապառի և վերջնաբառի միջև:
Իմաստի ընկալում
Աշակերտները, ովքեր նստած են չորս խմբերով, համապատասխան օրենքների վերաբերյալ կատարել են հետազոտական աշխատանք՝ Ավոգադրոյի , զանգվածի պահպանման , բաղադրության հաստատունության և պարբերականության : Օգտվելով սահիկաշարից խմբերը ներկայացնում են հետազոտական աշխատանքը ՝ մեկնաբանելով օրենքների գործնական , գիտական և պատմական նշանակությունը: Հանձնարարվում է առաջադրանք՝ որոնք գրված են կպչուն թղթերի վրա : Յուրաքանչյուր խմբից մեկը ընտրում է 4 առաջադրանքներից մեկը և աշխատում խմբի հետ՝ 3-5 րոպե : Աշակերտները առաջադրանքը ներկայացնում են գրատախտակին և անում վերլուծություն:
Կշռադատում
Կազմել « կմախքի» մեթոդով ամփոփ:
Գնահատում ՝ խմբային ռուբրիկի միջոցով:
Անդրադարձ