Просмотр содержимого документа
«Քիմիայի զարգացման պատմությունը»
Դասի պլան
Առարկան - քիմիա
Դասարանը – 10րդ / հումանիտար /
Դասի տեսակը- ամփոփիչ
Դասի տիպը- ինտեգրված / քիմիա – պատմություն /
Դասի թեման` Քիմիայի զարգացման պատմությունը
Դասի նպատակները.
ա/ ակադեմիական
Իմանալ , թե ինպես են գիտնականները կռահել ատոմների և մոլեկուլների գոյության մասին, նաև այն մասին , որ բնության ճանաչման գործընթացը տեղի կունենա այնքան ժամանակ , քանի դեռ գոյություն ունի մարդը , և դեռևս նրա բանականությունը փնտրում է իր տեղն աշխարհում:
Տարբերել ատոմ և մոլեկուլ , տարր և նյութ հասկացությունները
Կարևորել քիմիայի դերն ու նշանակությունը քաղաքակրթության զարգացման և անձի աշխարհայացքի ձևավորման գործում:
բ/ զարգացնող
Զարգացնել հարցերով ուսումնաասիրություններ անելու հմտություններ
Ապահովել աշակերտների ակտիվ մասնակցությունը դասին
Զարգացնել հետազոտություն անելու հմտություններ:
գ/ դաստիրակչական
Դասի խնդիրները
Պատկերացում տալ քիմիայի զարգացման պատմական փուլերի հաջորդականության մասին
Ցույց տալ ֆիզիկական և քիմիական երևույթների , ինչպես նաև մի տարրի ատոմների` այլ տարրի ատոմներից տարբերելու հատկությունը
Ձևավորել հմտություն` բացատրելու կապը քիմիական տարրերի և մարդկային բնավորությունների միջև:
Անհրաժեշտ նյութեր և սարքեր
Ջուր , կերակրի աղ, սիլիցիումի օքսիդ, յոդ ,սառույց, նատրիում,կաթ,գունանյութ,պղնձարջասպ, գնդաձողային մոդելներ, բյուրեղացանցեր , ՊՀ, խորանարդիկներ , համակարգիչ , պրոյեկտոր:
Դասի ընթացքը
Դասի փուլերը | Ժամ. | Ուսուցչի գործողությունները | Աշակերտի գործողությունները | Կիրառվող մեթոդ |
խթանում | 5ր. | ուղղում է հարցեր աշակերտներին. Քիմիա բառը լսելիս, ի՞նչ պատկերացում է առաջանում: Գծում է պրիզմա և կատարում գրառում ` լսված յուրաքանչյուր առաջին մեկնաբանության համար | Ներկացնում են իրենց ենթագիտակցականում առաջացած ցանկացած բառը | «պրիզմա» |
իմաստավորում | 20ր. | Հանձնարարում է խմբերին ներկայացնել հետազոտական աշխատանքը ` «Քիմիայի զարգացման պատմության » վերաբերյալ, օգտվելով սահիկահանդեսից: Ցուցադրում է ատոմամոլեկուլային ուսմունքի դրույթներին վերաբերող փորձեր` սառույցի հալումը, մետաղի փոխազդեցությունը ջրի հետ, դիֆուզիայի առաջացումը | վերլուծում են հանձնարարված նյութը` ըստ խորանարդի նիստերի:Խ մբի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է խորանարդի մեկ նիստի վրա նշված պահանջը: Մեկնաբանում են ատոմամոլեկուլային ուսմունքի դրույթները:Գնդաձողային մոդելներով հավաքում են նյութերի մոլեկուլներ | Թիմային հետազոտություն «խորանարդում» |
կշռադատում | 10ր. | գծում է երկսյունականի աղյուսակ, որի ձախ սյունակում նշում է քիմիական տարրի անուն:Առաջադրում է լրացնել աջ սյունակը` նշելով մարդկային բնավորություն, որը նման է տվյալ ատոմերի խմբին: | քննարկում են խմբում և լրացնում աղյուսակի աջ սյունակը | Երկսյունականի աղյուսակ |
Գնահատում | 5ր. | ներկայացնում է գնահատման ռուբրիկը | Խմբերը աղյուսակում նշում են միավորներ `ելնելով իրենց տված պատասխաններից | Խմբային գնահատման աղյուսակ |
Անդրադարձ
Հանձնարարություն` դաս 2.1, պատրաստել զեկույց ` «Վերականգնվող և չվերականգնվող բնական պաշարներ» թեմայով