ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏ
12-րդ դասարան
ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ` Ք. ՄԱԹևՈՍՅԱՆ
1.Նկարում որ տառով է նշված հյուսիսային բևեռային շրջագիծը.
900
1.Ա 66030'
2.Բ 23030'
3.Գ 23030'
4.Դ 66030'
2.Կետի կոորդինատներն են հս. լ.300, արլ.ե.400:
Հասարակածից նրա հեռավորությունը կլինի.
1.3330կմ 3.4400կմ
2.5000կմ 4.2200կմ
3.Որ մասշտաբն է ամենախոշորը.
1.1:25000 3.1:2500000
2.1:250000 4.1:25000000
4.Ընտրել ճիշտ պատասխանը.
1.բոլոր միջօրեականներն իրար հավասար են աստիճաններով և կիլոմետրերով
2.միջօրեականի 10 աղեղի երկարությունը 111կմ է
3.երկրագնդի ցանկացած կետով կարելի է տանել միջօրեական
4.նշված բոլոր պատասխաններն էլ ճիշտ են
5.Երկու կողմից խզվածք ունեցող երկրակեղևի իջած հատվածը կոչվում է.
1.պլատֆորմ 3.հորստ
2.գեոսինկլինալ 4.գրաբեն
6.Այն բարձրությունը, որից վեր ձյուն ավելի շատ է գալիս, քան հալվում
է, կոչվում է.
1.ձյան գիծ 3. սառցադաշտի գիծ
2. սառցի գիծ 4.սահմանագիծ
7.Աշխարհում ամենից մեծ ջրհավաք ավազան ունի ……………. գետը.
1.Նեղոս 3.Միսիսիպի
2.Ամազոն 4.Յանցզի
8.Սառցադաշտային բերուկներին անվանում են.
1.այսբերգներ 3.դելտաներ
2.կրկեսներ 4.մորեններ
9.Եթե օդի ջերմաստիճանը բարձրանում է,ապա մթնոլորտային ճնշումը.
1.բարձրանում է 3.մնում է անփոփոխ
2.նվազում է 4.դառնում է նորմալ
10.Ձմռանը` ցամաքից դեպի ծով, ամռանը` ծովից ցամաք փչող քամիները կոչվում են.
1.բրիզներ 3.թայֆուններ
2.մուսսոններ 4.պասսատներ
11.Գետի լայնակի կտրվածքի մակերեսը (S) հավասար է 2 մ2, իսկ արագությունը (V) `1,5մ/վրկ: Գետի ջրի ծախսը (Q) կլինի.
1.30մ3/վրկ 3.6մ3/վրկ
2.3մ3/վրկ 4.15մ3/վրկ
12. Նկարում պատկերված է.
1.ցիկլոն 3.պասսատ
2.մուսսոն 4.անտիցիկլոն Բարձր
Ճնշում
13.Այս բնական զոնային բնորոշ է խոտային բուսականությունը,որի ծածկի տակ ձևավորվել են սևահողերը: Կենդանիներից առավել տարածվածը կրծողներն են: Որ զոնան է դա:
1.տափաստանային 3.անտառատափաստանային
2.սավաննաների 4.տունդրայի
14.Ընտրել ճիշտ պատասխանը.
1.Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է:
2.Հարավային Ամերիկան ամենաչոր մայրցամաքն է:
3.Հյուսիսային Ամերիկան ամենացուրտ մայրցամաքն է:
4.Ավստրալիան ամենախոնավ մայրցամաքն է:
15.Ընտրել սխալ պատասխանը.
1.Աֆրիկայում բացակայում է տափաստանների բնական զոնան:
2.Ավստրալիայում բացակայում է հասարակածային կլիմայական գոտին:
3.Եվրասիայում անապատների բնական զոնան ձևավորվում է արևադարձային,մերձարևադարձային և բարեխառն կլիմայական գոտիներում:
4.Հարավային Ամերիկայի մերձարևադարձային կլիմայական գոտում տարածվում է տունդրայի բնական զոնան:
16.Տրված զույգից ընտրել սխալը
1.Ատլանտյան-Սև 2.Հս. Սառուցյալ-Սպիտակ
3.Խաղաղ-Դեղին 4.Հնդկական-Կապույտ
17.Տրված զույգերից ընտրել ճիշտը.
1.Աֆրիկա-Ջոմոլունգմա 3.Եվրասիա-Ակոնկագուա
2.Անտարկտիդա-Վինսոն 4.Հարավային Ամերիկա-Մակ-Կինլի
18.Ինչպես է կոչվում Երկրի հնագույն միասնական ցամաքը.
1.Տեթիս 3.Պանգեյ
2.Պանտալաս 4.Գոնդվանա
19.Պամպաները գտնվում են.
1.Հարավային Ամերիկայում 3.Հյուսիսային Ամերիկայում
2.Եվրասիայում 4.Ավստրալիայում
2
0.Նկարում պատկերված է.
1.հորստ
2.գրաբեն
3.պլատֆորմ
4.գեոսինկլինալ
21.Ստորև նշված զույգերից ընտրել ճիշտը.
1.բարեխառն-սավաննա
2.արևադարձային-տայգա
3.հասարակածային-սելվաս
4.արկտիկական-տափաստան
22.Պետական սահմաններն ըստ ձևավորման (անցկացման բնույթի ) լինում են.
1.երկրաչափական
2.տեղագրական
3.ժողովրդագրական
4.հանրակրթական
23. Բնական շարժի հետևանքով մարդկանց սերունդների անընդհատ վերարտադրության և հերթափոխման գործընթացի ամբողջությունը կոչվում է.
1.էթնոս 2.բնակչություն 3.բնական աճ 4.բնակչության վերարտադրություն
24.Ընտրել սխալ դատողությունը.
1.Շվեդները պատկանում են եվրոպեոիդ ռասայի հյուսիսային ճյուղին:
2.Պարսիկները պատկանում են եվրոպեոիդ ռասայի հարավային ճյուղին:
3.Հնդկացիները պատկանում են մոնղոլոիդ ռասայի հարավային ճյուղին:
4.Աշխարհի բնակչության միայն 70% -ն է պատկանում մարդկային մեծ ռասաներին:
25.Ուրբանիզացիա ասելով, հասկացվում է.
1.խոշոր մեգալոպոլիսների միավորումը,
2.քաղաքային տարաբնակեցման ցանցի գծապատկեր,
3.քաղաքների միջև հաղորդակցության ուղիների անցկացումը,
4.քաղաքային բնակչության տեսակարար կշռի ավելացման և քաղաքային ապրելաձևի տարածման միագումարը:
26.Քաղաքային ագլոմերացիա ասելով, հասկացվում է.
1.խոշոր քաղաքի և դրա հետ տարաբնույթ սոցիալ-տնտեսական կապերով միավորված համեմատաբար փոքր քաղաքների ամբողջությունը,
2.ուրբանիզացման գործընթացի վերջնական փուլը,
3.բնակչության տեղաբաշխումն` ըստ քաղաքային բնակավայրերի,
4.քաղաքային բնակչության թվի աճը:
27.Եթե երկրում տրանսպորտային ուղիների երկարությունը 80000կմ է, երկրի մակերեսը`40000կմ2, ապա տրանսպորտային ցանցի խտությունը կլինի.
1.5կմ/կմ2 2. 4կմ/կմ2 3. 2կմ/կմ2 4. 3կմ/կմ2
28.Տարածքի մեծությամբ գերխոշոր են.
1.Մեքսիկան և Արգենտինան, 2.ՀԱՀ-ը և Ալժիրը,
3.Գերմանիան և Ճապոնիան , 4.Ավստրալիան և Բրազիլիան:
29.Ընտրել ճիշտ պատասխանը.
1.Կանադան խտաբնակ պետություն է,
2.Չինաստանում բնական աճն ամենաբարձրն է աշխարհում,
3.Աֆրիկայի երկրներին բնորոշ է բնակչության ցածր բնական աճը
4.Զարգացած երկրները, որպես կանոն , վարում են ծնելիությունը խրախուսող ժողովրդագրական քաղաքականություն:
30.Դաշնային պետություններ են.
1.Ռուսաստանը և Կանադան
2.ԱՄՆ-ը և Ֆրանսիան
3.Իտալիան և Հնդկաստանը
4.Չինաստանը և Ուկրաինան
31.Աշխարհի բոլոր երկրների ազգային տնտեսությունների պատմականորեն ձևավորված ամբողջությունը կոչվում է.
1.Անցումային տնտեսություն
2.Տնտեսություն
3.Համաշխարհային տնտեսություն
4.Սոցիալիստական տնտեսություն:
32.Ընտրել ճիշտ պատասխանը.
1.Աշխարհի ամենահզոր Աէկ-ը Ճապոնիայում է,
2.Իտայպու Ջրէկ-ը Ամազոնի վրա է,
3.Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի մեծ մասը արտադրում են ջրա- էլեկտրակայանները,
4.Գրանդ Կուլի Ջրէկ-ը Կանադայում է:
33.Թելատու մշակաբուս չէ.
1.վուշը 2.սոյան 3.ջուտը 4.բամբակենին:
34.Նավթի հանույթով առաջատար երկրներն են.
1.Շվեդիան և Ավստրիան
2.Լեհաստանը և Ուկրաինան
3.Վրաստանը և Թուրքիան
4.Վենեսուելան և Իրանը
35. են անվանում.
1.Կապուտջուղը 2.Փոքր Արարատը
3.Արագածը 4.Սիփանը
36.Որ գետի ավազանում է Երզնկայի դաշտը.
1.Արածանի 2.Արաքս
3.Արևմտյան Եփրատ 4.Արևմտյան Տիգրիս
37.ՀՀ-ում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը (-460 C) գրանցվել է.
1.Շիրակի սարահարթում
2.Սյունիքի բարձրավանդակում
3.Աշոցքի սարահարթում
4.Արագած լեռնազանգվածում
38.Ընտրել սխալ պատասխանը.
1.ՀՀ-ում դաշտավայրեր չկան
2.Շիրակի դաշտն ունի 1200-1300մ բացարձակ բարձրություն
3.Զանգեզուրի լեռները ծալքաբեկորավոր են,
4.Գեղամա լեռները ձգվում են միջօրեականի ուղղությամբ:
39.ՀՀ-ում ամենաշատ տեղումներն լինում են.
1.Աշոցքի սարահարթում 2.Սևանա լճի գոգավորությունում
3.Լոռվա սարահարթում 4.Արագած լեռնազանգվածում
40.Ընտրել ճիշտ պատասխանը.
1.ՀՀ-ն տնտեսապես զարգացած երկիր է,
2.ՀՀ գունավոր մետալուրգիան ունի միայն տեղական նշանակություն,
3.Ադամանդագործությունը ՀՀ միջազգային մասնագիտացման ճյուղերից է
4.Գյումրին և Չարենցավանը քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոններն են:
41.Սյունիքի մարզում գունավոր մետալուրգիայի կենտրոններն են.
1.Ալավերդին և Կապանը
2.Քաջարանը և Ագարակը
3.Ագարակը և Ախթալան
4.Քաջարանը և Գորիսը
42.ՀՀ բնակչության թիվը կազմում է.
1.3,2մլն մարդ
2.2,8մլն մարդ
3.3,8մլն մարդ
4.4,2մլն մարդ
43.Հայաստանի սննդի արդյունաբերության զարգացմանը առավել նպաստել է.
1.որակյալ աշխատանքային ռեսուրսների առկայությունը
2.տեղական գյուղատնտեսական հումքի առկայությունը
3.երկրի աշխարհագրական դիրքը
4.հողային ռեսուրսների առկայությունը
44.Վերականգնվող բնական ռեսուրսներն են.
1.ջուրը և հողը 2.նավթը և ածուխը
3.երկաթը և պղինձը 4.տուֆը և կրաքարը
45.Անտառային ռեսուրսներով հարուստ երկիր է.
1.Չինաստանը
2.Կանադան
3.Հնդկաստանը
4.Իրանը
46.Մաքրման կայանքների կառուցումը շրջակա միջավայրի որակի բարելավման որ միջոցառումների մեջ է մտնում.
1.իրավական
2.տեխնոլոգիական
3.կրթադաստիարակչական
4.ճարտարապետական հատակագծային
11