Просмотр содержимого документа
«Kahoot գնահատող գործիք»
KAHOOT -- “ՍՈՎՈՐԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ”
KAHOOT ի միջոցով որևէ հարց քննարկելու գործընթացը վերածվելու է իսկական հետաքրքիր խաղի:
Ո՞րն է Kahoot- ը դասապրոցեսում համաժամանակյա օգտագործելու նպատակը.
աշակերտների կողմից ուսումնական նյութի ընկալման ստուգում.
ուսումնական գործընթացում հետադարձ կապ ստանալը կամ տրամադրելը.
գիտելիքների ճշգրտում և դասապրոցեսի պլանավորում ՝ ստացված արդյունքների հիման վրա. քննարկում անցկացնել, հարցում անցկացնել, քվեարկություն անցկացնել:
Ինչպե՞ս ստեղծել ձեր սեփական Kahoot- ը
Մուտք եք գործում https://getkahoot.com/ կայք,
Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող sign up ,բացվում է պատուհան,որտեղից ընտրում եք ձեր կարգավիճակը` ուսուցիչ /teacher/, աշակերտ /student/, անհատ /personal/, պրոֆեսիոնալ /professional/.
Եթե ընտրում եք ուսուցիչ /teacher/ ,հաջորդ պատուհանում ընտրում եք school ,հաջորդիվ գրանցվում եք ձեր էլ. փոստով
կամ եթե ունեք Google հաշիվ սեղմեք Sign up with Google, բացված պատուհանում հաստատեք ձեր Google հաշիվը,և կբացվի ձեր էջը:
Ձեր առաջին թեստ –վիկտորինան ստեղծելու համար սեղմեք Create,
բացվում է թեստ ստեղծելու պատուհանը:
Ընտրում ենք New Kahoot,
հավաքում ենք հարցը,հնարավոր պատասխանները, անպայման նշում ճիշտ պատասխանը, անցնում ենք հաջորդ հարցին` սեղմելով ձախ կողմում գտնվող Add question ,այդ պահին բացված պատուհանում նշում ենք թե ինչպիսին է լինելու հարցի պատասխանը` տարբերակներով/Quiz/,թե այո կամ ոչ/True or false /,մյուս տարբերակները վճարովի են:
Հարցերը հավաքելիս նշում ենք նաև հարցն տրվող ժամանակը /20 sec/,կարող ենք հարցին կցել նկար Drag and drop image from your computer բաժնից` եղած գրադարանից, ներբեռնել նկար կամ տեղադրել հղում YouTube ից :
Վերջացնելուց հետո սեղմում ենք Done ,բացված պատուհանում տալիս ենք վիկտորինայի անվանումը /Title/,նկարագրությունը /Description/ և սեղմում Continue:
Բացված պատուհանում սեղմեք Done :Ձեր ստեղծած վիկտորինան հայտնվում է My Kahoots ներդիրում,որտեղից էլ կարող եք բացել,սեղմել Play ,հետո ընտրել Classic տարբերակը,
և անմիջապես ուսուցչի էկրանին հայտնվում է 6-նիշանոց թվով կոդ, որը հավաքում են աշակերտները խաղին միանալու համար:
Աշակերտները խաղին միանում են բրոուզերից հավաքելով kahoot.it ,բացված պատուհանում Game PIN դաշտում գրում են ուսուցչի տված կոդը Enter ,հավաքում են իրենց անունը,սեղմում Enter և միանում խաղին:Աշակերտները ընտրում են այն գույնը,որ գույնով այդ պատասխանը հայտնվում է ուսուցչի էկրանին:
Հաճելի խաղի անցկացում