Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապերը սպասարկու խոսքի մասեր են և ցույց են տալիս հարաբերություն։ Կապերը կապվող բառի հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։ Կապերը լինում են 3 տեսակ՝
իսկական կապեր
անիսկական կապեր
կապական բառեր
Իսկական կապերը գործածվում են միմիայն որպես կապ։ Իսկական են՝ ի, առ, ըստ, ընդդեմ, հանդեպ, բացի, փոխարեն, շնորհիվ, դեպի, համար, մասին, առթիվ, նկատմամբ և այլն։ Լրացում հանդիսացող բառերի նկատմամբ իսկական կապերը կարող են լինել նախադաս կամ ետադաս։ Այն կապերը, որոնք գործածվում են կապվող բառերից առաջ, կոչվում են նախադաս, իսկ ետադաս են այն կապերը, որոնք միշտ դրվում են լրացում հանդիսացող բառից հետո։ Անիսկական կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ բառերը։ Այս կապերը ետադրություններ են և պահանջում են սեռական հոլովով լրացումներ, բացառությամբ անձնական դերանունների 1-ին և 2-րդ դեմքի դերանուններիի, որոնք գործածվում են տրական հոլովով։ Օր.՝ ինձ համար, ձեզ պես, քեզ համար… կապական բառերը զանազան խոսքի մասեր են, գոյական, ածական, մակբայ, որոնք թեև գործածվում են որպես կապ, բայց չեն զրկվում նյութական նշանակությունից և պահպանել են իրենց խոսքիմասային որոշ առանձնահատկություններ։ Կապական բառերն են՝ պատճառով, ժամանակ, կապակցությամբ, տեղ, դեմ, ձեռքից, երեսից, առաջ, դիմաց, ետև, մեջ, տակ, շուրջ, նման, համեմատ, համաձայն, սկսած, չնայած և այլն… Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են ստորոգյալին և այդ կապվող բառի հետ միասին դառնում են ստորոգելի կամ բայական անդամի լրացում։
կապերն արտահայտում են հոլովական իմաստներ կատարելով հոլովական վերջավորությունների դեր։ Այդ պատճառով կապերն իրենք չեն հոլովվում ու առանձին վերցրած նախադասության անդամ կազմել չեն կարող։ կապերի տեսակները Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածվող այլ բառերից առաջ կամ հետո։ Դրա համար կոչվում են նախադրություններ և հետադրություններ 1. Նախադրություններ դրվում են կապող բառից առաջօր՝ առանց, դեպի, որպես մինչև, հանուն, ի հաշիվ և այլն 2. Հետադրություններ դրվում են կապող բառից հետո, օր՝ առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ հանդիման, մասին, միջև ներքո, մոտ վրա և այլն Շատ հետադրություններ գործածվում են նաև գոյականի նշանակությամբ։ 3. Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապող բառից և առաջ և հետո։ Այսպիսի կապերը կոչվում են երկբայություններ օր՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։ Կան գոյականներ, ածականներ, մակբայեր ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ։ Այդպիսի բառերը կոչվում են կապական բառեր։ կապական բառեր են՝ առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ հետևանքով, , մեկ, միջոցով, ներս ներքև նպատակով և այլն Կապական բառերը սովորաբար հետադրություններ են։ Նրանցից մի քնաիսը են միայն նախադրություններ, դրանք են՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն։
Կապերի հոլովառությունը Յուրաքանչյուր կապ պահանջում է որոշակի հոլովով բառ։
Կապերի՝ որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն։ կանոններ 1. հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում 2. Տրական հոլովի հետ գործածվում են մի քնաի նախադրություններ՝ առանց ըստ հանուն նայած չնայած հակառակ համաձայն 3. Հայցական հոլովի հետ գործածվում են՝ առ, դեպի, ի, ի վար, մինչև, որպես և այլն 4. Բացառական հոլովի հետ՝ առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերևմ, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ և այլն 5. Գործիական հոլովի հետ՝ հանդերձ մեկտեղ մեկ հետագրությունները 6.Մի քանի կապեր և կապական բառեր հավասարապես օգտագործվում են տարբեր հոլովների հետ՝ առաջ, ի վեր, որպես, որպես, հետո, ինչպես կապերը ըստ կազմության լինում են պարզ և բարդ /սրա մասին գրել են/ Բարդ կապերը սովորաբար նախադրավոր կազմություն ունեն։ Նրանք կազմված են որևէ նախդիրից և մեկ այլ բառից։ Դրանք գրվում են կամ միասին կամ անջատ՝ 1. Միացած բաղադրիչներով գրվում են բարդ կապերի մեծ մասը 2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են ի նախդիրով կազմված մի քանի կապեր։ բացի, առանց, զատ, փոխանակ, հա նդերձ, չնայած, հակառակ, որպես, որպես, կազմված կապական բառակապակցությունները նախադասության մեջ ունեն ազատ շարադասություն։